Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


BCG-ի պատվաստումը պաշտպանո՞ւմ է Covid-19-ից

Ի՞նչ են ասում գիտնականները, եւ ի՞նչ գիտենք մենք

«Պատվաստում ամեն ինչի դեմ»՝ փորձ առաջին
BCG պատվաստանյութը մշակվել է տուբերկուլոզից պաշտպանելու համար եւ սկզբունքորեն դրանից ավելին պաշտպանել չի կարող ու պարտավոր չէ։ Այնուամենայնիվ, դանիացի երկու գիտնական՝ Պիտեր Աբաին եւ Քրիստինա Սաբելլ Բեննը (աշխատում են առավելապես Գվինեա—Բիսաուում) երկար տարիներ ուսումնասիրում են պատվաստումների կողմնակի ազդեցությունները եւ հաստատում, որ BCG—ն արդյունավետ պաշտպանություն է ապահովում նաեւ այլ հիվանդությունների հանդեպ՝ ամրապնդելով իմունիտետն ամբողջությամբ։
Եթե հավատանք նրանց կողմից արդեն մի քանի տասնյակ տարիներ իրականացվող հետազոտություններին, ապա BCG—ով պատվաստված մարդիկ դառնում են միջինը՝ 30 տոկոսով քիչ ընկալունակ գիտությանը հայտնի, առանց բացառության, բոլոր վարակների նկատմամբ։ Սակայն այդ տարիների ընթացքում գիտական հանրությունը նրանց աշխատանքների նկատմամբ բավական սառն էր վերաբերում։
2014—ին ԱՀԿ—ի մասշտաբային հետազոտությամբ վերջնականապես վճռվեց՝ եթե BCG—ն ունի լրացուցիչ ինչ—որ առավելություններ, ապա դրանք այնքան փոքր են, որ չարժե հաշվի առնել։ Դրանով այս պատմությունը կարելի էր ավարտված համարել։ Սակայն 2020—ին բռնկվեց կորոնավիրուսի համավարակը, եւ գիտնականներն անսպասելի թվեր եւ տարօրինակ համահարաբերակցություններ նկատեցին։
Իտալիա, ԱՄՆ… ո՞վ է հաջորդը
Աշխարհում այնքան էլ շատ չեն այն երկրները, որտեղ տուբերկուլոզի դեմ պատվաստումը երբեք չի եղել մասսայական եւ պարտադիր։ Կարելի է հաշվել մատների վրա՝ Բելգիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Նիդեռլանդներ, ԱՄՆ։ BCG—ն նրանք կատարում են ընտրողաբար, բնակչության առանձին խմբերին՝ միայն խորհրդատվական կարգով։
Այս երկրներից երկուսը Covid—19—ով հաստատված դեպքերի առաջատարների տխուր ցանկում են։ ԱՄՆ—ում է ապրում աշխարհի «պաշտոնական վարակակիրների» ավելի քան մեկ քառորդը, իսկ Իտալիայում, ուր բնակչությունը հինգ անգամ պակաս է՝ յուրաքանչյուր տասներորդը։
Եվս երեք երկիր բացարձակ թվերով չի մտնում առաջին տասնյակի մեջ, բայց իրար ետեւից հաջորդում են դրան՝ Բելգիան 11—րդ տեղում է, Նիդեռլանդները՝ 12—րդ, Կանադան՝ 13—րդ (մինչ այս տեքստի հրապարակումը Բելգիան հայտնվեց 10—րդ տեղում)։
Ընդ որում, այս երեք երկիրը խիստ առաջ են Ճապոնիայից կամ Թաիլանդից, որտեղ բնակչությունը մի քանի անգամ քիչ է, իսկ կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը շատ ավելի վաղ են արձանագրվել։ Եթե 126 միլիոնանոց Ճապոնիայում մինչեւ այժմ Covid—19—ից մահացել է 99 մարդ, ապա 11 միլիոնանոց Բելգիայում՝ 3000—ից ավելի։
Հետազոտություններ են կատարել նաեւ կենսաբանության զարգացման ինստիտուտի (ՌԴ) փորձագետները։ Նրանք երկրները բաժանել են 2 խմբի՝ երկրներ, որտեղ ամենաքիչը 30 տարի պարտադիր BCG չի իրականացվում (Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա), երկրներ, որտեղ նախկինի պես այն մտնում է իմունականխարգելման ազգային օրացույցում՝ Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, ինչպես նաեւ՝ Հոնգկոնգ, Ինդոնեզիա, Ղազախստան, Չինաստան, Մեքսիկա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա, Ճապոնիա։
«Երկրորդ խմբում Covid—19—ի տարածվածությունը զգալի ցածր է, ինչը հաստատում է BCG—ի հնարավոր ազդեցության վարկածը»,–ասվում է «Lancet» ամսագրին ուղղված ռուս գիտնականների նամակում։ Փորձագետները միաժամանակ ընդգծում են. «Այս խմբերի երկրների տարբերությունները հնարավոր է, որ պայմանավորված լինեն այլ գործոններով եւ միայն անուղղակի ձեւով կապված լինեն BCG պատվաստումով»։
Թվերի ծուղակ
Հնարավո՞ր է, արդյոք, որ միանգամից մի քանի հետազոտողների կողմից հաստատվող այսքան ակնառու կապը բացատրվում է ինչ—որ այլ պատճառներով։
«Մարզված իմունիտետ»
Կենսաբաններն ունե՞ն, արդյոք, հիմնավոր ապացույցներ առ այն, որ հակատուբերկուլոզային պատվաստանյութը կարող է օգնել վարակիչ այլ հիվանդությունների դեպքում։ Նման հիմքեր կան, եւ այդ մեխանիզմն առաջին անգամ նկարագրվել է 2016 թ. «Science» ամսագրում տպագրված հոդվածում (https։//science.sciencemag.org/content/352/6284/aaf1098)։ Նիդեռլանդացի հեղինակները հնարավոր են համարում, որ մեր իմուն համակարգի հիշողությունը կարող է ձեւավորվել ոչ միայն ինչ—որ գենի մուտացիայի կամ վերահամակցության հաշվին (այդպես են աշխատում պատվաստանյութերը), այլեւ առանց ԴՆԹ—ի ֆիզիկական փոփոխությունների։
Նիդեռլանդցի գիտնականների խմբի «Մարզված իմունիտետ» հոդվածում BCG—ի մասին խոսք չկա։ Սակայն նրանք որոշեցին իրենց տեսությունը գործնականում ապացուցել հենց այդ պատվաստանյութի օգնությամբ՝ կրկնակի կույր թեստավորմամբ։ Եվ արդյունքում նրանց հաջողվեց ապացուցել (https։//www.cell.com/cell—host—microbe/fulltext/S1931—3128(17)30546—2), որ BCG—ն կարող է օրգանիզմը պաշտպանել տուբերկուլոզի հետ չառնչվող վարակներից։ Սկզբում դա աշխատեց դեղին տենդի, ապա այլ վարակների հետ։ Հսկվող խմբի պատվաստվածներից ավելի քչերն էին վարակվում, իսկ վարակվածներն այնքան էլ ծանր չէին հիվանդանում եւ ավելի արագ էին առողջանում։
Իսկ ինչպիսի՞ն է վիճակը կորոնավիրուսի դեպքում։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ BCG—ն այս դեպքում եւս կարող է նույն արդյունավետությունն ունենալ։
Բոլոր փորձագետներն ընդգծում են՝ հաստատել, որ պատվաստանյութը SARS—CoV—2 վարակի հանդեպ մարդկանց իսկապես դարձնում է քիչ ընկալունակ, հնարավոր կլինի միայն համապատասխան կլինիկական փորձարկումներից հետո։ Դա է միակ գիտական միջոցը ստուգելու, թե բացահայտված համահարաբերակցությունն ունի՞ պատճառահետեւանքային կապ։
Փորձարկումներն արդեն սկսվել են եւ իրականացվում են (https։//clinicaltrials.gov/ct2/show/NCT04327206) միանգամից մի քանի երկրներում։ Ավստրալիայում, ուր արդեն 40 տարի BCG չի արվում, պլանավորել են հիվանդանոցների 4000 երիտասարդ աշխատակիցների պատվաստել։
Սպասենք արդյունքներին։
https։//vcim.am
Պատրաստել է Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆԸ

14-04-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO