Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն ընդամենը 1 քննություն

Մինչեւ ապրիլի 30-ը կհայտարարվի, թե որ մասնագիտությունից որն է լինելու միակ եւ հիմնական քննության առարկան

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն 1 մասնագիտական քննություն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«2020 թվականի մայիսի 25-ից դիմորդներին հնարավորություն կտրվի հայտագրվել մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը։ Մինչեւ մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով»,–նշել է Ա. Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ բուհ ընդունվելու համար դիմորդներն այս տարի կհանձնեն ընդամենը 1 քննություն։ ԿԳՄՍ նախարարությունն այս օրերին բուհերից ստացել է առաջարկներ, թե որ մասնագիտության համար ինչ քննություն պետք է հանձնել։ Ա. Հարությունյանը հայտնել է, որ այդ առաջարկները վերջնական չեն, դեռ պետք է քննարկվեն։ «Մինչեւ ապրիլի 30—ը կհայտարարվի, թե որ մասնագիտությունից որն է լինելու միակ եւ հիմնական քննության առարկան։ Լուծվել են տեղաշարժի բոլոր հարցերը, ամբողջ հանրապետությունում կլինեն քննական կենտրոններ։ Մեկ տարածքում կլինեն սահմանափակ թվով դիմորդներ՝ դիմակներով, ախտահանման միջոցներով։ Քննությունները հանձնվելու են հուլիսի սկզբին՝ առաջին տասնօրյակում»,–ասել է Հարությունյանը։
ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ ըստ ընթացակարգի՝ միասնական քննությունների համար նախնական հայտերը դիմորդները լրացրել են մինչեւ մարտի 15—ը։ Նրա խոսքով՝ քանի որ տեղի է ունենում ընթացակարգի փոփոխություն, ապա անհրաժեշտ է հայտերի փոփոխության եւ ճշգրտման ժամանակ տալ արդեն հայտագրվածներին եւ նախորդ տարիների շրջանավարտ այն դիմորդներին, ովքեր նպատակադրվել էին դիմել այնպիսի բուհեր, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են։
Իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 4—րդ եւ 9—րդ դասարանների կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու։  «Աշակերտների մինչեւ մարտի 13—ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատակնների հիման վրա կամփոփվեն նրանց տարեկան գնահատականները, որոնք կհամարվեն քննական։ Դրանց հիման վրա 4—րդ եւ 9—րդ դասարանների աշակերնտերը կփոխադրվեն հաջորդ կրթական աստիճան։ Փոխադրման քննություններ չեն իրականացվի նաեւ ավագ դպրոցի 10—րդ եւ 11—րդ դասարաններում եւ ամփոփումը տեղի կունենա նույն սկզբունքով»,–նշել է նախարարը։

28-04-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO