Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՍՈՑԻՈՒՄ


Եթե չես կարող օգնել, գոնե մի՛ վնասիր

Նախագիծ՝ ուղղված ֆինանսական դժվարությունների հետեւանքները մեղմելուն

Համավարակով պայմանավորված նվազելու են մարդկանց կողմից տնօրինվող եկամուտները։ Դրա հետեւանքով կնվազի նաեւ սպառումը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել տնտեսական անկման եւ հարկային մուտքերի նվազեցման։ Ֆինանսական դժվարությունների հետեւանքները մեղմելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Եղիշե Սողոմոնյանը եւ Վահե Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում եւ չեղյալ համարել այս տարվա հուլիսի 1—ից նախատեսված 500 հազար դրամ եւ ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցիալական վճարի չափի բարձրացումը, ինչպես նաեւ առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը՝ առանց հետագա ժամկետային սահմանափակման։
Մինչդեռ օրենքում փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 000 քաղաքացի ամսական լրացուցիչ վճարելու է շուրջ 700 մլն դրամ։ Արդյունքում տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտավորապես 8.4 մլրդ դրամ, ինչն էլ կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով։ Նախագծի հեղինակների համոզմամբ, առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից եւ հարկերի նվազումից՝ առավել եւս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին։
Նախագծի համահեղինակ Եղիշե Սողոմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում առաջարկում են այդ մարդկանց ֆինանսական վիճակը գոնե տվյալ գործոնով պայմանավորված չվատթարացնել. «Եթե մեկ—երկու տարի առաջ մենք նույնիսկ կասկածում էինք՝ արժի արդյոք մտածել, թե ինչ է լինելու 40 տարի հետո, ապա այս ճգնաժամից հետո առաջնային է դառնում ներկայի մասին մտածելը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ այսօր նեղություն ենք կրում անորոշ ապագայի համար»։
Ներկա իրավիճակը ստիպում է վերագնահատել մոտեցումները եւ մարտահրավերներից բխող համարժեք գործողություններ իրականացնել։ Եվ եթե հնարավոր չէ հրաժարվել գործող համակարգից, ապա գոնե տարբերակ կա այն էլ ավելի չխորացնելու։ Նշենք, որ գործող օրենքով 500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը 500 հազարն է։ Այն այս տարվա հուլիսի 1—ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15—ապատիկի չափ, որն այս պահին կազմում է 1 020 000 դրամ։ Արդյունքում, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչեւ 52 000 ՀՀ դրամ լրացուցիչ սոցիալական վճար։ Այդ վճարներն ուղղվելու են կուտակային ֆոնդերին, ինչը նվազեցնելու է թե տնօրինվող եկամուտը, թե սպառումը։
Մյուս կողմից, հասարակության այդ շերտն այս պահին ամենաշատ սոցիալական վճարներն է կատարում եւ կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն իսկ գտնվում է լավագույն վիճակում։ Նախագծի հեղինակների կարծիքով, նման պարագայում լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է։ Միեւնույն ժամանակ, այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչեւ 500 հազար դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500 հազար դրամի համար սահմանված վճարի չափով։ «Ինչպես 500 հազարից ավելի, այնպես էլ՝ պակաս եկամուտ ստացողները կենսաթոշակի տարիքին հասնելուց հետո ենթադրվում է, որ պետք է բավարար կենսաթոշակ ստանան ապրելու համար։ Մինչեւ կես միլիոն դրամ ստացողների համար ասում ենք, որ վճարումները բավարար են, իսկ դրանից բարձր ստացողների համար բավարար չենք համարում եւ օրենքով սահմանում, որ պետք է ավելին մուծի։ Դա լինելու է աշխատողների եկամուտների հաշվին, որի արդյունքում ընդհանուր աշխատավարձի նկատմամբ պահումների չափը շատ մեծ թիվ է կազմելու։ Կենսաթոշակային ֆոնդերին ուղղված գումարները տարիներ շարունակ հանվել են տնտեսությունից, փաստացի պետական բյուջե չեն գնացել»,–իր մտահոգությունները բարձրաձայնեց պատգամավորը։
Զրուցակիցս նշեց, որ համահարթ հարկման արդյունքում, որն ուժի մեջ է մտել այս տարվա սկզբից եւ 500 հազար դրամից ավելի ստացողների համար եկամտահարկի 28 տոկոսը դարձել է 23 տոկոս եւ տնօրինվող եկամուտն ավելացել է, սակայն, երբ հուլիսի 1—ից ուժի մեջ մտնի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, ապա վերջիններս ստիպված կլինեն 7 տոկոս ավելի վճարել։ Հետեւաբար, 25 հազար քաղաքացու, այսինքն՝ 25 հազար ընտանիքի համար, հարկային բեռը կմեծանա։
Բարձր աշխատավարձ ստացող մարդիկ գերազանցապես պրոֆեսիոնալ կադրեր են, գիտակ մարդիկ եւ ցանկալի է, որ այդ շերտն առավել խոցելի չդառնա։ «Իմ քայլը» խմբակցության անդամների նախագիծը համապատասխանում է նաեւ ՀՀ կառավարության ծրագրին, ըստ որի խրախուսելու են բարձր աշխատավարձի քաղաքականությունը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

29-04-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO