Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԵՐԵՎԱՆ


Մայրաքաղաքի ծանրաբեռնվածության խնդրի լուծումը հնարավոր է հետաձգել

Բայց հնարավոր չէ չեղարկել

Շուտով շրջանառության մեջ է դրվելու մի օրինագիծ, որը նախատեսում է.
կրճատել կարմիր գծերի քանակը, դրանք թողնելով միայն Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի մի մասում,
տեղադրել տեսախցիկներ, ինչի արդյունքում կարմիր գծերով գծանշված հատվածներում կայանված բոլոր մեքենաները խախտում թույլ տալու դեպքում կունենան դրանք ցույց տվող ոչ թե լուսանկար, այլ տեսանյութ, ինչը կապացուցի, որ մեքենան 15 րոպեից ավելի է կայանել տվյալ վայրում,
տարեկան վճարման ժամկետը կսպառվի վճարման օրվանից փաստացի 365 օրացուցային օր անց,
նոր սակագներ կսահմանվեն վարձույթով կամ վաճառքի նպատակով կայանված մեքենաների համար կամ դրանք կտեղափոխվեն հատուկ սահմանված վայրեր,
ինչպես նաեւ որոշ այլ փոփոխություններ։
Կարմիր գծերի ներդրումը մայրաքաղաքում պարբերաբար առաջացնում էր քաղաքացիների դժգոհությունը։ Ամենակարեւոր խնդիրն այն էր, որ այն ի սկզբանե պատկանում էր մի ընկերության, որի ծագումն անհայտ էր, բնականաբար, ուղղվող գումարների հանգրվանը՝ եւս։ Երբ կարմիր գծերը սպասարկող ընկերությունն անցավ Երեւանի քաղաքապետարանին, ընկալելի ու հասկանալի դարձավ, թե ում են քաղաքացիները վճարում կայանատեղիների համար, որովհետեւ այդ վճարները սկսեցին մուտք գործել Երեւանի բյուջե, ոչ թե մասնավոր ընկերության կամ անհատների գրպաններ։
Բայց արդյո՞ք Կենտրոնում ու Արաբկիրում կարմիր գծերը թողնելը նվազեցնում է դրանցով օգտվողների քանակը, որովհետեւ հայտնի է, որ բնակչության մի զգալի մասն ամեն օր աշխատանքի է գնում հենց այդ վարչական շրջաններ եւ ստիպված օգտվում է այդ շրջանների կայանատեղիներից, անգամ եթե իրենց բնակության վարչական շրջաններում կարմիր գծեր չկան։ Ճիշտ է, կարմիր գծերի կիրառության աշխարհագրական նվազեցումը դրանցից օգտվողների նկատմամբ միեւնույն քանակական էֆեկտը չի խոստանում, բայց ամեն դեպքում թեթեւացնում է քաղաքացիների մի որոշ հատվածի հոգսը։
Մյուս կողմից, նախապես խոստացվել էր, որ կարմիր գծերի կայանատեղիներում կայանելը լինելու է ապահով, քանի որ այդ հատվածները տեսանկարահանող սարքերով են կահավորված լինելու, ինչն էլ, իր հերթին, պայմանավորում ու ձեւավորում էր կայանատեղիների համար վճարվող գումարի տրամաբանությունը։ Բայց, ինչպես տեսանք, անվտանգության պայմանը ժամանակին չապահովվեց կամ ապահովվեց մասնակի։ Այժմ տեսանկարահանող սարքերի ամբողջական տեղադրումը կարող է ապահովել մեքենայի անվտանգությունը։ Ընդգծենք, որ սա կարեւոր է։
Հետաքրքիր մեկ այլ հանգամանք եւս՝ մինչ այս, անկախ այն բանից, թե երբ էր վճարվել կարմիր գծերի սպասարկման տարեկան վճարը, այն ավարտվում էր ամեն տարվա դեկտեմբերի 31—ին, իսկ նոր օրինագծով, եթե քաղաքացին վճարելու է ամբողջ տարվա համար, ապա վճարման ժամկետը կսպառվի փաստացի մեկ տարի անց՝ հաջորդ տարվա նույն օրը։
Քաղաքացիների համար մեկ այլ խնդիր էլ կենտրոնի հագեցածության պայմաններում վաճառքի կամ վարձույթի նպատակով կայանված ավտոմեքենաներն են, որոնք ամիսներով կայանում են նույն վայրում, այն պարագայում, երբ ակտիվ շահագործվող ավտոմեքենաները չունեն կայանատեղիներ. այսպես ասած՝ հերթով են կայանում։ Մայրաքաղաքի կենտրոնի փողոցներում մեքենան կարող է պտտվել այնքան, մինչեւ անգամ մեկ ժամ, մինչեւ պատահաբար, բախտի բերմամբ ազատ կայանատեղի հանդիպի։
Բայց, իհարկե, վաճառվող մեքենաները տեղերից հանելով եւ հատուկ վայրեր տեղափոխելով՝ Երեւանում կայանատեղիների խնդիրը չի լուծվում, հարկավոր են հիմնարար լուծումներ։ Այս հարցի լուծման քննարկումներում սովորաբար երկու տարբերակ է առաջ քաշվում։ Առաջին տարբերակի համաձայն՝ քաղաքի ծանրաբեռնված մասերում պետք է կառուցվեն ստորգետնյա կայանատեղիներ, ինչը բավական ծախսատար ու դժվարին աշխատանք է, հատկապես հաշվի առնելով Երեւանի խիտ կառուցապատումը, բարդ ռելիեֆն ու քարքարոտ ընդերքը։ Երկրորդ տարբերակի համաձայն՝ կարեւոր օբյեկտները կենտրոնից ու ծանրաբեռնված վայրերի հեռացնելն ու արվարձաններ տեղափոխելն է։ Այս տարբերակը եւս ենթակառուցվածքային հսկայական աշխատանք է ենթադրում։ Թե որ տարբերակը կընտրի քաղաքային իշխանությունը, դեռ հայտնի չէ, գուցե երկուսից քիչ-քիչ։ Բայց միանշանակ է, որ խնդրի լուծումը կապված է հսկայական ֆինանսական միջոցների հետ։ Իսկ այդ ընտրությունը եւ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն հետաձգել, բայց չի կարելի չեղարկել։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

30-04-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO