Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մեծամորյան հարստություն

Այն հնագույն քաղաքակրթության խոշոր եւ ամբողջական մի կենտրոն է

Որքանո՞վ ենք ճանաչում ինքներս մեզ։ Իսկ ճանաչելու համար պետք է իմանանք մեր պատմությունը, հետ գնանք եւ պարզենք, թե քաղաքակրթական ինչ ակունքներից է սկիզբ առնում մեր ինքնությունը՝ հայի ինքնությունը։ Դրա համար այսօր խոսենք Մեծամորի պատմահնագիտական արգելոց—թանգարանի մասին։
Արարատյան հարթավայրում գտնվող հնագույն բնակավայր՝ Մեծամոր։ Այն քաղաք—ամրոց է, որի պատմությունը ձգվում է մինչեւ վաղ ուրարտական, ուրարտական եւ անտիկ ժամանակները։ Այս բնակավայրը հիշատակված է Ագաթանգեղոսի, Խորենացու պատմություններում։ Իսկ հետագա դարերում Մեծամորին անդրադարձել է նաեւ Ղեւոնդ Ալիշանը։
Թե գիտնականներն ի՞նչ գնահատական են տվել, ի՞նչ ցեղերի հետ են կապել Մեծամորի քաղաքակրթական հարստությունը, այլ հարց է։ Բայց մեզ համար մի բան պետք է միանշանակ լինի. այս հզոր քաղաքակրթությունը ստեղծվել է մեր երկրում, մեր հողի վրա, եւ ոչ այլ ոք, եթե ոչ մենք ենք նրա իրական ժառանգորդները։ Այնպես որ, անկախ օտարազգի, նաեւ ազգությամբ հայ որոշ պատմաբանների կարծիքների ու հիպոթեզների, պարտավոր ենք մեծամորյան ժամանակները, որն ընդգրկում է վաղ, միջին եւ ուշ բրոնզե դարաշրջանները, դիտել որպես մեր կենսագրության հերթական փուլերից։
Հնագույն բնակավայրը հայտնաբերեց հնագետ Կորյուն Մկրտչյանը, նա նաեւ նախաձեռնեց ու հիմնադրեց Մեծամորի թանգարանը, որն էլ ըստ էության դարձավ այս հողի վրա 3000—ամյա մեր կենսագրության իրեղեն վավերագիրը։
Այսպես եղավ. 1960—ական թվականներին էր։ Արշավախումբը Կորյուն Մկրտչյանի ղեկավարությամբ Արարատյան դաշտի այդ տարածքում կատարում էր երկրաբանական ուսումնասիրություններ։
Նրա աչքին զարնեցին մետաղաձուլական թափոններ։ Ի՞նչ է սա նշանակում. մեր նախնիներն այս տարածքում մետա՞ղ են ձուլել։ Հիպոթեզը որքան համարձակ, նույնքան պատասխանատու էր։ Ուստի իր վարկածները ներկայացրեց ակադեմիա։ Կատարվեցին համապատասխան ուսումնասիրություններ, նյութերի անալիզներ եւ հաստատվեց փաստը։ Իրոք այդպես էր. նրանք մետաղ են ձուլել ավելի քան երեք հազարամյակ առաջ։ Ավելին՝ պարզվեց, որ գործ ունենք հնագույն քաղաքակրթության խոշոր եւ ամբողջական մի կենտրոնի հետ։
Այս պահից արդեն գիտնականը նոր թափով ու մեծ ակնկալիքով շարունակեց արդեն իր՝ հնագիտական պեղումները։ Իսկ մինչ այդ համառ ջանքերի շնորհիվ հանել էր տվել սահմանային զինվորական դիտակետն ու ստացել տեղանք մուտքի իրավունք։
Եվ ո՞րն է զարմանալին. մասնագիտությամբ երկրաբան Կ. Մկրտչյանը պեղումները կատարում էր իր հիմնական աշխատանքից դուրս, ազատ ժամանակի հաշվին, առանց աշխատավարձի եւ պաշտոնական ձեւակերպումների։ Իսկ ազատ ժամանակն աշխատանքային օրվա ավարտից հետո էր։ Ամեն երեկո Երեւանից գալիս էր Մեծամոր, ու պեղումները ձգվում էին մինչեւ ուշ գիշեր։ Եվ այդ գործում ընդգրկում էր նաեւ իր երկրաբան ընկերներին։ Սա նրա մասնագիտությունը չէր, սա նրա կյանքի գործն էր։ Պատահական չէր դա. դպրոցական տարիներից ձգտել էր հնագետ դառնալ, բայց ինչ—ինչ դիպվածներ թեքել էին դեպի երկրաբանի մասնագիտությունը։
Մի քանի տարի անց արդեն հնագետի ջանքերը լիուլի վարձատրված էին. հայտնաբերվել էր իր ժամանակի համար բացառիկ զարգացում ապրած, քաղաքակրթական մի ամբողջ դարաշրջան իրենով ներկայացնող ամրոց—քաղաքը։ Մեկը մյուսի հետեւից բացվում էին մշակութային շերտերը, որոնք պատմում էին, թե ի՞նչ հետաքրքրություններով է ապրել տեղի ժողովուրդը, ի՞նչ հավատալիքներ է ունեցել, գիտական ինչպիսի՞ մակարդակ է ապահովել վաղնջական այդ ժամանակներում։
Պեղվեցին եւ դարերի ու հողի խորխորատներից լույս աշխարհ հանվեցին հսկայական քանակությամբ հնագիտական իրեր։ Դրանք արդեն հարկավոր էր դասդասել ու ցուցադրել։ 1969—ին Կորյուն Մկրտչյանի նախաձեռնությամբ ցուցադրվեցին տարածքում գտնվող հին ջրաղացի մեջ։ Իսկ մեկ տարի անց, 1970—ին արդեն պատրաստ էր թանգարանի նորակառույցը, ուր եւ հնագիտական իրերը դրվեցին հիմնական ցուցադրության։
Այն չկոչվեց դասական առումով պատմահնագիտական թանգարան, այլ անվանվեց «Մեծամորի լեռնամետալուրգիական կենտրոն»։ Ցուցադրվել էր ոչ միայն շուրջ 22 000 հնագիտական նմուշ, այլեւ ներկայացված էին ձուլարանը, հնոցը՝ մետաղական իր զանգվածով, ֆոսֆորային աղյուսները։ Քիչ այն կողմ ծածկի տակ էր առնված մեհյանն իր կրակարաններով, ապա աստղադիտարանն էր, ապա՝ սեպագիր ժայռապատկերները։ Մի ամբողջ քաղաքակրթական աշխարհ, որն իր գոյությամբ տեղեկացնում էր, թե այս հողի վրա ապրող ժողովրդի արմատները մինչեւ ուր են հասնում։ Փաստում էր, որ երեք հազարամյակ առաջ մեր նախնիները ձուլել են մետաղ՝ երկաթ, անագ, բրոնզ, արճիճ, արտադրել են ապակի, ֆոսֆորային աղյուսներ։ Օտար պատմիչներն էլ են ակամա հաստատում նույնը. նրանց գործերում հիշատակվում է, որ հայկական բարձրավանդակից եկած զինվորներն իրենց սուրը խփում էին քարին, կայծեր էին դուրս գալիս, երբ այլ տեղերից եկած զինվորների սրերը քարին զարնվելով պարզապես կոտրվում էին։
Ո՞րն է Կորյուն Մկրտչյան հնագետի ֆենոմենը։ Նա ուներ հզոր աչք եւ հնագետի հոտառություն։ Միայն այսպիսի հատկանիշները կարող էին աշխատանքը պսակել նման հաջողություններով։ Ժամանակակիցները զարմանում էին նրա՝ կանխատեսելու, մի քանի քայլ առաջ տեսնելու կարողությամբ։ Ամենասկզբում, երբ գտավ մետաղական թափոնները, կողքի մարդկանց զգուշացրեց, որ գետնի տակից դուրս է գալու աղյուսների պահեստ։ Զարմացան՝ այդ ինչպե՞ս, որտեղի՞ց գիտես։ Եթե հնոցներ են ունեցել, նշանակում է՝ պետք է եւ աղյուսներ պահեստավորած լինեին։ Կարճ ժամանակ անց պահեստներն արդեն մարդկանց աչքի առաջ էին։
Իսկ երբ տեսավ հրաբխային ժայռը, հասկացավ, որ վրայի նշաններն ասում են՝ դա «հենց այնպիսի» ժայռ չէ։ Գլխի ընկավ՝ աստղադիտարան է։ Կարճ ժամանակ անց, երբ իր հրավերով աստղագետներ եկան, ուսումնասիրեցին ու հաստատեցին հնագետի վարկածը։ Իսկ այն ժայռը ուղված երկնակամարի ամենափայլուն աստղին՝ Սիրիուսին։ Ասում են՝ անգամ մինչ իր հիպոթեզի հաստատվելը, ամբողջ մի գիշեր հեռադիտակով զինված մնաց ժայռի մոտ եւ փորձեց հետեւել Սիրիուսի հետագծին։
Կորյուն Մկրտչյանը չափազանց համարձակ էր նաեւ իր հնագիտական եզրակացությունների մեջ։ Պարզապես շատ բաներ չկարողացավ ավարտին հասցնել։ Այդ հնարավորությունը նրան չընձեռվեց։ Նաեւ վաղաժամ հեռացավ կյանքից։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

01-05-2020





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO