Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՄԱՐԶԵՐ


Բազմավաստակ, արվեստի նվիրյալ, եռանդուն

Ուրախությամբ տեղեկացա, որ այս օրերին որեւէ պարապմունք բաց չթողեցին Վանաձորի գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան ասմունքի խմբակի սաները։ Հասկանալի է՝ արտահայտիչ ընթերցանության փորձերը հեռավար են։ Խմբակի վարիչի առաջարկությամբ՝ ուշադրության կենտրոնում են եղել մեր մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները։ Ասմունքի արվեստի փոքրիկ նվիրյալներն իրենց ուսուցչին «հաշվետվություն» ներկայացնում են հեռախոսով, դիտողություններին, խորհուրդներին ունկնդիր լինում հեռավար։ Առավել ուրախալի է, որ նրանց արվեստի յուրօրինակ աշխարհ առաջնորդում է բազմավաստակ, արվեստի նվիրյալ, եռանդուն մի մայրիկ, ում 85-ամյակը լրացավ վերջերս։ Նրա ղեկավարությամբ ասմունքող սաները ջերմեռանդ պատրաստվում են մայիսյան հաղթանակների օրվան նվիրված միջոցառումներին։
Հարուստ կենսագրություն ունի Ռիմա Մկրտչյանը։ Հայրը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Մանկությունն անցկացրել է մայրական պապի՝ պատմավիպասան Ստ. Զորյանի մանկության ընկեր Գարուշ Վեքիլյանի ավանդապաշտ, մշակութասեր օջախում։ Մանկուց անքակտելի կապվեց արվեստի աշխարհին եւ ողջ կյանքում եղավ նրա նվիրյալը։ Ավարտեց ակումբագրադարանային տեխնիկումը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետը, աշխատեց կույրերի միավորումում՝ ակումբի վարիչ, թիվ 2 գրադարանի վարիչ, Գորկու անվան, Լոռու մարզային, թիվ 2 դպրոցի գրադարաններում՝ գրադարանավար, 2004—ից Զաքարյանի անվան մշակույթի տան ասմունքի խմբակի վարիչն է։ Նա իր ողջ կյանքը նվիրաբերել է գրադարանային գործին, մայրենի լեզվի, մեր մեծերի հանրահռչակմանը։
Շատերն են երախտիքով հիշում. դեռ անցյալ դարի 60-ականների սկզբին Վանաձորի Գորկու անվան գրադարանում հիմնադրեց քաղաքի առաջին գրական խմբակը եւ տասնամյակներ շարունակ կազմակերպեց գրական-գեղարվեստական միջոցառումներ՝ մեծարելով թե ավագ սերնդի ստեղծագործողներին, թե նորերին։ Շատ ու շատ անվանի, հանրաճանաչ մարդիկ են անցել այդ գրական խմբակի «քուրայով»։ Նրանցից մեկը Ռիմա Մկրտչյանի որդին է՝ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի փոխտնօրեն, դերասան, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

07-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO