Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՄԱՐԶԵՐ


Վետերանները՝ ուշադրության կենտրոնում

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից 21 վետերանի եւ Շուշիի ազատագրմանը մասնակցած 34 ազատամարտիկի բնակարաններ՝ իրենց հարգանքն ու խոնարհումը տանելով նրանց։
Լոռիում Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց մասնակիցը 97-ամյա Հովհաննես Ուլիխանյանն է։ Երեք երեխայի հայրը, թոռների, ծոռների ու ծոռների երեխաների պապիկը, որ միշտ շրջապատված է նրանց ջերմ հոգատարությամբ, այդ օրն էլ ուշադրության կենտրոնում էր։ Վետերանն, ասում են, հազվադեպ է խոսում պատերազմի մասին, չի սիրում հիշել ծանր օրերը, միայն հիշում է, որ վիրավորվել է 4 անգամ, մահից հրաշքով է փրկվել։ Փոխարենը հպարտանում է, որ 60 տարի անընդմեջ, միեւնույն հիմնարկում հաշվապահ է աշխատել ու դեռ կաշխատեր, եթե առողջությունը ներեր։.
–Թող պատերազմ երբեք չլինի,–հուզվում է պապիկը,–բոլորիդ առողջություն եմ մաղթում։
Այցելուները ջերմ շնորհավորանքներ հղեցին Հովհաննես Ուլիխանյանին՝ մաղթելով երկար տարիների կյանք.
–Հաղթանակի 80—ամյակին նույնպես գալու ենք, այնպես որ առողջ եղեք։ Դուք մեր ուշադրության կենտրոնում եք տարվա բոլոր օրերին՝ անկախ տոնակատարություններից,–ասաց մարզպետը։
Նա վետերանին շնորհավորագիր եւ դրամական պարգեւ հանձնեց։ Մարզի ղեկավարն այցելեց նաեւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Զոհրապ Հովհաննիսյանի մորը՝ Օլյա Օգանեզովային՝ հանձնելով դրամական աջակցություն եւ հայտնելով իր ու մարզպետարանի աշխատակազմի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում աջակցելու կնոջը։
–Ձեր որդին հայրենիքի համար տվել է ամենաթանկը՝ իր կյանքը։ Մենք պարտական ենք մեր հերոսներին հաղթանակի ու խաղաղության համար,–ասաց մարզպետը։
Տիկին Օլյան տեղեկացրեց, որ բնակարանը գազաֆիկացված չէ, ինչին մարզի ղեկավարն արձագանքեց՝ մարզպետարանի մասնագետները կուսումնասիրեն խնդիրը, հարցն առաջիկայում կլուծվի։
Մեծ հայրենականի մասնակից, վաստակաշատ շինարար 95—ամյա Վազգեն Ավետիկյանին այցելեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը։ Վետերանը պատմեց, որ կամավոր է մեկնել ռազմաճակատ, 18 տարին լրացած չի եղել.
–Ամենահիշարժան պահն այն էր, երբ ասացին, որ հարձակվելու ենք Թուրքիայի վրա։ Չնայած գիտեինք, որ արյուն է հեղվելու եւ շատերս զոհվելու ենք, բայց մեր ուրախությանը չափ ու սահման չկար, ափսոս, հետո չեղարկեցին հրամանը,–պատմում է վետերանն ու հուզմունքով ավելացնում,–մի բուռ հայ ենք մնացել, մեր ազգը շատ է տառապել, թող էլ կռիվ չտեսնի։
Մարզպետարանի աշխատակիցները մարզի ղեկավարի շնորհավորանքներն ու դրամական պարգեւները փոխանցեցին նաեւ Մեծ հայրենականի մյուս վետերաններին։ Աջակցություն ցուցաբերվեց Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին եւս։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

12-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO