Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Որքանո՞վ է կրթական համակարգը պատրաստ փոփոխությունների

Առաջին քայլը պետք է լինի գնահատող մասնագետների պատրաստումը

Տարրական դպրոցում գնահատման համակարգը հանելու շուրջ քննարկումները թե՛ մասնագետների, թե՛ հանրության շրջանում դեռ երկար կընթանան։ Իսկ որքանո՞վ է մեր կրթական համակարգը պատրաստ այս փոփոխությանը, ի՞նչ ձեռքբերումներ կունենանք եւ ինչպիսի՞ խնդիրների առջեւ կկանգնենք նման փոփոխության արդյունքում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ տարիների ընթացքում բարեփոխումներ իրականացնելիս շատ հազվադեպ ենք մտածել այն մասին, թե որքանով ենք պատրաստ նորին. «Բարեփոխումների գործընթացում ամենալավ գաղափարն ու մտահղացումը կարող են խեղաթյուրվել, եթե լավ չես պլանավորում հնարավոր ռիսկերը, համակարգի ռեակցիան։ Օրինակ՝ հիմա առաջին դասարանում չունենք թվանշան, բայց տարբեր ուսուցիչներ տարբեր հնարքներ են կիրառում՝ աստղիկներ են դնում, «կեցցես» կամ «ապրես» ասում եւ փաստորեն շարունակում են գնահատել աշակերտին։ Եթե փոխվում է նշանային համակարգը, ապա դա չի նշանակում, որ թվանշանը հանվում է»։
Գաղափարն ինքնին կրթության փորձագետը միանգամայն լավն է համարում, քանի որ նպատակը երեխաների մեջ սովորելու եւ գիտելիքի հանդեպ սեր առաջացնելն է, իսկ մնացյալը, ինչպես օրինակ՝ թվանշանը, ընդամենը դրան հասնելու միջոց է։ Մինչդեռ այսօր ունենք մի իրավիճակ, երբ թվանշանը դարձել է նաեւ նպատակ։ Կան ծնողներ, որոնց չի հետաքրքրում, թե իրենց երեխայի գիտելիքն իրապես համապատասխանում է ստացած թվանշանին, թե ոչ։ «Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ երեխայի գիտելիքները ցածր են՝ 6—7 միավոր, բայց ծնողը խնդրում է, որպեսզի 8 կամ 9 թվանշանը դնեն։ Թվանշանը չի կարող լինել կրթության նպատակը, այն պետք է լինի գիտելիքը չափող գործոն։ Այս տեսանկյունից առանց թվանշան կրթությունը շատ լավ բան է, մանավանդ կրտսեր դպրոցում, որովհետեւ երեխաները նոր են մուտք գործում դպրոց եւ առաջնայինը նրանց մեջ սովորելու հանդեպ սեր արթնացնելն է, այլ ոչ թե թվանշաններ բաշխելը»,–ընդգծեց Ս. Խաչատրյանը։
Կրթական բարեփոխումներ իրականացնելիս չափազանց կարեւոր է հարցերին նայել ոչ միայն դրսից, այլեւ համակարգի ներսից՝ հասկանալու համար, թե այդ փոփոխություններն ինչ ռիսկեր են պարունակում։ Եթե թվանշանը հանվում է, ապա դրա փոխարեն պետք է ինչ—որ բան ներդրվի։ Դա կարող է լինել դասարանների հարստացումը դիդակտիկ պարագաներով, որպեսզի դպրոցական միջավայրը գրավիչ դառնա, մյուս կողմից անհրաժեշտ է ավելի հետաքրքիր դարձնել կրթական ծրագրերը։ Փորձագետի կարծիքով, մեր ուսուցիչները նույնպես պետք է հետաքրքիր մարդիկ լինեն։ Հաճախ դժվար է լինում երեխային գրավել այլ ձեւերով, եւ ուսուցիչները երեխային կապում են առարկային թվանշանի միջոցով։ Այստեղ է, որ գնահատականն ինչ—որ առումով դառնում է պատժիչ գործիք։
Նոր համակարգին ավելի դյուրին եւ հարթ անցում ապահովելու համար նախապատրաստական առաջին քայլը պետք է լինի գնահատման մասնագետների պատրաստումը։ «Այսօր ունենք Գնահատման եւ թեսթավորման կենտրոն, բայց այն հիմնականում զբաղվում է քննությունների հարցերով, միջազգային ստւգատեսներով եւ այլն, մինչդեռ դասարանային գնահատման տեխնիկաները մեզ մոտ շատ թույլ են զարգացած։ Առաջին քայլը գնահատման մասնագետներ ունենալն է, որոնք կկարողանան վերապատրաստել ուսուցիչներին եւ սովորեցնել, թե գնահատման ինչպիսի հնարներ պետք է կիրառեն, որ կարողանան երեխաների մեջ սեր առաջացնել սովորելու հանդեպ»,–մեկնաբանեց փորձագետը։ Հաջորդ քայլը կրթական ծրագրերի բարեփոխումն է. որպեսզի դրանք ավելի լավը դառնան, անհրաժեշտ են հետաքրքիր դասագրքեր։
Մեր կյանքը միայն համագործակցություն չէ, մշտապես առկա է մրցակցության տարրը՝ աշակերտները քննություններ են հանձնում, մասնակցում տարբեր միջազգային ստուգատեսների։ Այդ համատեքստում Ս. Խաչատրյանը ճիշտ չի համարում, եթե այս մոտեցումը տարածվի նաեւ միջին եւ ավագ դպրոցների վրա։ «Ես անգամ կողմնակից չեմ, որ թվանշանը հանվի չորրորդ դասարանից, այլ միայն՝ 1—3—րդում։ Չորրորդում երեխաները մասնակցում են «Թիմս» միջազգային ստուգատեսին, հետեւաբար, այս մակարդակում պետք է լինի մրցակցային գործոն։ Թվանշանը վատ բան չէ, եթե գնահատման համակարգը լավ է աշխատում»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե ինչ—որ մի բան վատ է աշխատում, ելքը ոչ թե դրանից հրաժարվելն է, այլ վատ աշխատող գործիքը բարելավելը։ Նկատենք, որ թվանշանն արդարացի չկիրառելու արդյունքում ենք հասել այն աստիճանին, երբ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի համակարգի նկատմամբ։ Մասնագետի կարծիքով, այս տարի լավագույն դեպքում կընդունվի փաստաթուղթը, սակայն համակարգի բուն ներդնումը կարող է իրականացվել 2021— 2022—ից. «Միգուցե որոշ դպրոցներում պիլոտային ձեւով ներդրվի համակարգը, ինչը կօգնի ավելի լավ հասկանալ բացերն ու առավելությունները»։
Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գնահատման լավագույն ձեւը բանավոր նկարագրությունն է, երբ ծնողին եւ երեխային ներկայացվում է, թե ինչն է լավ ստացվում երեխայի մոտ եւ որ ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատել։ Այդ ձեւը կոչվում է նկարագրական կամ ձեւավորող գնահատում։ Ս. Խաչատրյանի խոսքով, այս գործիքների կիրառումը բավականին դժվար է, քանի որ ուսուցչի համար ավելի հեշտ է թվանշան դնել, քան այս ամբողջ նկարագրությունն ապահովել։ Երեխային ինքն իր հետ համեմատելու մոտեցումն է պետք որդեգրել. այսօր ուսուցիչները, ծնողները, անգամ երեխաները համեմատում են իրենց մյուսների հետ, ինչը հաճախ անառողջ մրցակցություն է ծնում։
Հատուկ մանկավարժ, լոգոպեդ, ներառող դասավանդման կարողությունների զարգացման ծրագրի վերապատրաստող—մենթոր Սուսաննա Դավթյանն առաջարկում է տարբերակել թվանշանային եւ ձեւավորող կամ ուսուցանող գնահատումը։ Ի՞նչ է այն. սովորողին տրամադրվող նկարագրական—տեղեկատվական հետադարձ կապ է, որը կիրառվում է ամբողջ դասընթացի ընթացքում՝ շարունակաբար ստուգելով, թե ուսումնառությունն ինչպես է ընթանում, ինչն է նպաստում դրան կամ ինչ է պետք փոխել։ «Այս մոտեցումը ստիպում է ավելի լավ մտածել ընթացքի մասին եւ ենթադրում է սովորողի ակտիվ ներգրավվածություն։ Օրինակ, ուսուցիչը ոչ թե ասում է՝ «ապրես» կամ «վատ է» կամ «8 ես ստանում», այլ՝ մանրամասն մեկնաբանում է (թե՛ բանավոր, թե՛ գրավոր)՝ կոնկրետ ինչն է լավ կամ վատ ու ինչն է պետք բարելավել՝ ըստ անհրաժեշտության մատնանշելով ուղիներ։ Ձեւավորող կամ ուսուցանող գնահատումը նորույթ չէ, պարզապես պահպանել է ձեւական կիրառություն, քանի որ թիվը արագ դրել են եւ անցել առաջ»,–պարզաբանում է մասնագետը՝ նշելով, որ ուսուցիչները շատ ոգեւորված են եւ գոհունակությամբ են ընդունել փոփոխության լուրը։
Իսկ ի՞նչ է տալիս թվանշանը. այն կենտրոնացնում է ուշադրությունը մրցակցության վրա՝ ստիպելով կարեւորել վերջնարդյունքը, եւ երեխան հաճախ բաց է թողնում ուսման ընթացքի կարեւորագույն մասերը։ Իրականում թվանշանն ընդամենը սիմվոլ է, որից կրտսեր դպրոցականը իրական հաճույք չի ստանում, եթե չլիներ մեծերի վերաբերմունքը պայմանական թվի նկատմամբ։ Եվ ընդհանրապես, որքան փոքր է երեխան, այնքան պայմանական, հորինված սանդղակները, սիմվոլներն անէական են իր համար։ Ոչ մի երեխա չի խաղում, սովորում կամ ճանաչում աշխարհը հանուն թվանշանի։ Նրան առաջնորդում է հետաքրքրությունը, երեխաները պահանջ ունեն նորը բացահայտելու եւ հաճույք են ստանում գործընթացից։ «Թվանշանն ընդհանուր համահարթեցնող բնույթ ունի։ Անհնար է մի քանի թվերի միջոցով բնութագրել երեխային, ներկայացնել նրա դժվարությունների ու ձեռքբերումների ամբողջ գունապնակը կամ առավել եւս՝ օգնել սովորողին։ Հաճախ, երբ ասում են «3»—ի աշակերտ, 5—6—ի կամ 9—ի սովորող, հաշվի չեն առնում, որ նույն գնահատականը ստացող երեխաները չափազանց տարբեր են։ Նման դեպքերում աչքաթող է արվում երեխայի ամբողջական ընկալումը։ Ինչ վերաբերում է երեխաների համեմատությանը, ապա այս հարցում չափազանց զգույշ պետք է լինենք եւ յուրաքանչյուրին համեմատենք ինքն իր հետ։ Այդ դեպքում կերեւա վերջինիս անհատական ջանքը, առաջընթացը, դժվարությունները»,–նկատեց զրուցակիցս։
ԵՊՀ դասախոս, տարրական դասարանի աշակերտի ծնող Աննա Մարությանը դրական է համարում առաջարկվող փոփոխությունը, ինչը կնպաստի, որպեսզի տարրական դասարաններում սթրեսը նվազագույնի հասցվի։ Որեւէ մեկի համար գաղտնիք չեն գնահատականի համար մրցավազքի դաժան կողմերը, երբ երեխաների միջեւ լարվածություն, երբեմն նույնիսկ ներքին թշնամանք է առաջանում՝ պայմանավորված ամենատարբեր գործոններով՝ սկսած դաստիարակությունից մինչեւ խառնվածք եւ բնավորություն։ «Առանց գնահատման ուսուցումը թույլ կտա չկոտրել առարկայի հանդեպ երեխայի սերն ու հետաքրքրությունը։ Ես կողմ եմ նաեւ բարձր դասարաններում գնահատման երեւույթը վերանայելուն եւ միայն յուրաքանչյուր կիսամյակի վերջին թվային տեսքի բերելուն։ Դա կստիպի թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին վերանայել վերաբերմունքն ընդհանրապես կրթության, մեթոդների եւ մոտեցումների հանդեպ։ Պետք է խրախուսել ամեն երեխայի՝ իր ունակությունների սահմաններում գրանցած հաջողությունը։ Սա իհարկե գուցե ուտոպիստական է հնչում, բայց բոլորս էլ գիտենք, որ ժամանակակից կրթական համակարգը սպառել է իրեն։ Պետք է լիովին նոր՝ 21-րդ դարի կարիքներին ու պահանջներին համապատասխան կրթական համակարգ»,–ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

13-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO