Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեղրի ինքնարժեքն իջեցնելը հնարավոր է

Պրոֆեսիոնալ մոտեցման ու տնտեսությունների խոշորացման միջոցով

Հայաստանում մեղվաբուծության զարգացման, առկա խնդիրների եւ հեռանկարների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի հետ։
–Պարոն Պետրոսյան, որո՞նք են Հայաստանում մեղվաբուծությամբ զբաղվելու առավելությունները։ Ինչո՞վ է մեր բնությունը բարենպաստ։
–Հայաստանի Հանրապետությունում մեղվաբուծությամբ զբաղվելու առավելությունն այն է, որ այն տարածքները, որոնք հարուստ են մեղրատու պոլիֆլոր բուսականությամբ (ալպիական գոտիներ), հեռու են մշակովի գյուղատնտեսական կուլտուրաների զբաղեցրած տարածքներից, ինչը հնարավորություն է տալիս իրապես խուսափել մեղրի մեջ թունավոր նյութեր ունենալուց։ Բացի այդ, պոլիֆլոր մեղրն ինքնին առավելություն է, որը շատ տեղերում չէ, որ կա։ Հիմնականում մեծ քանակությամբ մեղր ստացող երկրներում տնտեսությունները տեղակայվում են մեղրատու մշակովի ցանքատարածությունների (հնդկաձավար, արեւածաղիկ, առվույտ եւ այլն) հարեւանությամբ։ Արդյունքում դրանցից ստացվում է մոնոֆլոր՝ մեկ բուսատեսակից ստացված մեղր, որը պակաս օգտակար է։
–Ի՞նչ խոչընդոտ կա մեղվաբուծության զարգացման համար։
–Հիմնական խոչընդոտը սահմանափակ քանակությամբ իրացվելիությունն է՝ փոքր շուկան։
–Կա՞ն աշխատուժի, մասնագետների հետ կապված խնդիրներ։
–Ի տարբերություն գյուղատնտեսության այլ ոլորտների, այս ճյուղում համակարգային աշխատաշուկա չի ձեւավորվել։ Հովիվ, տրակտորիստ, դաշտավար կարելի է գտնել, մինչդեռ մեղվապահ կամ մեղվաբույծ վարձու աշխատող, որպես այդպիսին, գրեթե չկա։ Նախ՝ աշխատանքի առաջարկը չի ձեւավորվել, որովհետեւ արդյունաբերական մակարդակի մեղվաբուծություն Հայաստանում նոր—նոր է ձեւավորվում։
–Մենք ունենք ավանդական մեղվաբուծություն, սակայն այն կարծեք թե չի բավարարում ներկայիս պահանջներին, պատրա՞ստ ենք մենք գիտելիքահեն մեղվաբուծության։
–Ճիշտ է, ունենք ավանդական մեղվաբուծություն, որը մի կողմից, չձեւավորելով արդյունաբերական մակարդակի ծավալներ, չի կարողանում ապահովել պահանջվող ծավալները, չի կարողանում իջեցնել ինքնարժեքը, չի կարողանում ձեւավորել պրոֆեսիոնալ մեղվաբույծների վարձու աշխատողների աշխատաշուկա այդ ոլորտում։ Դրական է այն, որ նկատվում է մեղվաբույծների տարիքի որոշակի երիտասարդացում, ինչը կարող է մեղվաբուծությունն արդյունաբերական մակարդակի հասցնելու անհրաժեշտ պայմաններից մեկը դառնալ։ Ինչ վերաբերում է գիտելիքահեն մեղվաբուծություն ստեղծելուն, արդեն նկատվում են դրա սաղմերը։ Գիտելիքահեն տեխնոլոգիաների կիրառումն, անկասկած, կբերի ե՛ւ նշված աշխատաշուկայի անհրաժեշտությանը, ե՛ւ մեղրի արտադրության ծավալների ավելացմանը։ Այստեղ կուզեի նշել, որ գիտելիքահեն տեխնոլոգիաներ մեղրի արտադրության մեջ բոլորովին չպետք է հասկանալ մեղր պատրաստելը։ Պետք է հասկանալ մեղվաընտանիքների զարգացման համապատասխան տեմպ ապահովելը եւ ժամանակը, մասնավորապես, կուտակված զանգվածը մեղրի գլխավոր բերքին, ինչպես նաեւ այլ մեղվամթերքների ստացմանը պատրաստելը։
–Դուք նշեցիք մեղրից բացի այլ մեղվամթերքների մասին, որքանո՞վ է տեղական սպառողը ծանոթ այդ ամենին։ Կա՞ ձեւավորված պահանջարկ։
–Տեղական սպառողը դժվար է ասել, որ պատշաճ ծանոթ է, բացի դրանից, այդ արտադրատեսակները մատչելի են ավելի կայուն եկամուտներ ունեցող հասարակության համար։ Մեր հասարակությունն այդ առումով զիջում է, եւ թերեւս դա է պատճառը, որ պատշաճ ծանոթ չէ, ու չկա կայուն պահանջարկ։ Քանի որ այդ մթերքները՝ մայրակաթը, ծաղկափոշին, բոռակաթը եւ այլն, բավական դժվար է ստանալ, եւ ըստ էության, աշխատատար ու ծախսատար պրոցես է, հետեւաբար՝ թանկ արժեն։
–Ի՞նչ է հարկավոր անել մեղրի ինքնարժեքն իջեցնելու համար։
–Առաջին հերթին պետք է մեղվաընտանիքները ժամանակին եւ պատշաճ զանգվածով պատրաստել բերքահավաքի։ Ասեմ՝ ինչ նկատի ունեմ։ Եթե մեղվաընտանիքը թույլ է, փոքր զանգվածով, ապա այն քիչ քանակի մեղր կապահովի, ինչի համար միեւնույն ժամանակն ու ռեսուրսներն են ծախսվում, ինչ ծախսվում է հզոր ընտանիքների վրա։ Օրինակ՝ մեղվաընտանիքների բարձր լեռնային գոտի տեղափոխում, ձմեռում, բուժամիջոցներ եւ այլ աշխատանքներ։ Մեղվապահությունը բավական աշխատատար պրոցես է։ Ամեն ընտանիք հատուկ խնամք է պահանջում։ Այսինքն, խնդիրը հնարավորինս շատ հավելյալ արժեք ստեղծելու մեջ է։ Որքան ստեղծված արտադրանքը շատ է, այնքան ինքնարժեքը նվազում է։ Այդ ամենին կարելի է հասնել ընտրովի տեսակներ ունենալու եւ ուշադիր խնամք ապահովելու միջոցով։ Ինքնարժեքը կարող է նվազել նաեւ մեծ տնտեսություն ունենալու միջոցով։ Բայց, ինչպես ասացի, շուկայի փոքր լինելու պատճառով մեծ տնտեսություններ չեն ձեւավորվում։
–Արվե՞լ են քայլեր՝ միավորվելու եւ արտաքին շուկա դուրս գալու ուղղությամբ, թեկուզ, մեկ բրենդի ներքո։
–Չմիավորվելու պատճառներից մեկը վստահության պակասն է միմյանց նկատմամբ։ Բացի այդ, արտաքին շուկա դուրս գալու համար պետք է ապահովել մեղրի որոշակի միջազգային պահանջներ, ինչին մեր մեղվապահներից քչերն են պատրաստ։ Ներքին շուկայում, երբ առեւտուրը հիմնականում արվում է չգրանցված, չստուգված, չփաթեթավորված տարաներով, այսպես ասած, «իմացած մարդուց», այդ մեղրի վրա վերահսկողություն չկա, եւ շատ դեպքերում մեղվապահները բերքի սեզոնին մեղուներին կերակրելու միջոցով արհեստականորեն մեծ քանակությամբ մեղր են ստանում, ինչի որակն արդեն ընկնում է, բայց իրենց անհրաժեշտ քանակը կարողանում են ստանալ, հետեւաբար՝ ավելի մեծ շահույթ ստանալ։ Իսկ այդպիսի մեղրն արդեն լաբորատոր փորձաքննության ենթարկելիս պահանջարկ չի վայելի եւ արտահանել հնարավոր չի լինի։ Եվ շատերին այսպես աշխատելն ավելի ձեռնտու է, քան փորձել միավորվել ու մտնել ինչ-ինչ աշխատատար, լարված, ինչ-որ առումով անորոշ գործընթացների մեջ։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

15-05-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO