Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԱՇԽԱՐՀ


Բաց սահմաններն այլընտրանք չունեն

Եվրամիությունն այդ ուղղությամբ քայլեր է անում

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերն օրեր առաջ Բրյուսելում հանդես էր եկել հայտարարությամբ, որ Եվրամիությունը հաստատակամ է անդամ պետությունների միջեւ ներքին սահմանները բացելու հարցում։ Դա է այս տարվա զբոսաշրջային սեզոնը գոնե մասամբ փրկելու միակ տարբերակը։ ԵՄ-ի սահմանները փակվել էին մարտի 17-ից, որի հետեւանքով դադարեցվել էին ճանապարհորդությունները Եվրամիության եւ ոչ եվրոպական երկրների միջեւ։ Կանխատեսումներ էին արվում, որ միգուցե Եվրամիության անդամ պետությունների սահմանները փակ մնան երկու տարի շարունակ։ Այս իրավիճակը խիստ արտառոց կարող ենք համարել ԵՄ-ի համար, որի ներքին բաց սահմանները եւ ազատ տեղաշարժը թվում էր՝ այլընտրանք չունի։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսը կարծես լակմուսի թուղթ լիներ, որը բացահայտեց Եվրոպական միությունում առկա խնդիրները։
Վերջին քսան տարվա ընթացքում Եվրամիության շրջանակներում որեւէ մեկը փակ սահման չէր տեսել։ Անդամ 28 պետությունը մի շարք մարտահրավերների առջեւ միայնակ մնացին։ Հիշենք իտալացիների բողոքները ԵՄ—ի ոչ ամբողջ ծավալով աջակցության համար։ Ճի՛շտ է, հետագայում կարողացան վերագնահատել իրավիճակը, վերախմբավորել ու հավասարաչափ բաշխել ռեսուրսները եւ ուժերը։ «Առաջին շրջանում նկատելի էր շոկային իրավիճակ, երբ խնդիրներ էին առաջացել պետությունների միջեւ, երկրորդում արդեն ընթանում էր կարգավորման փուլը»,–ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ ԵՄ—ն ունի այն կանոնակարգերն ու նորմերը, որոնց միջոցով կկարողանա առավելագույն ադապտացվել հետկորոնավիրուսային աշխարհում եւ հնարավորինս բացառել անվերահսկելի ընթացքը։ Սա կարծես թեսթ լիներ, որը հնարավորություն ընձեռեց շատ արագ կողմնորոշվել, եւ եթե ավելի վատ հետեւանքներով նոր համավարակ լինի, ապա փորձը թույլ կտա մշակած մեխանիզմները շատ հեշտ կիրառել, կանոնակարգել իրավիճակը եւ հասկանալ հետագա անելիքները։ «Հիմա մարդկությունը գնում է չտրորված ճանապարով, նոր—նոր բացահայտում է եւ փորձում է հասկանալ, թե ինչ անել»,–շեշտեց նա։
Մեկ անգամ եւս պետք է փաստենք, որ մարդկությունը, պետությունները պատրաստ չէին նման մարտահրավերի։ Կ. Սիմոնյանի խոսքով, ՀՀ օրենսդրության մեջ, օրինակ, չկար այն դրույթը, որ համավարակի պատճառով կարող է արտակարգ դրություն հայտարարվել. «Իսպանկայից հետո մարդիկ չէին բախվել այս մասշտաբի խնդիրների հետ։ Այո՛, եղել են տեղային համաճարակներ, որոնք հաղթահարվել են։ Արեւմտյան Աֆրիկայում հնարավոր եղավ 2010—ական թվականների սկզբին կանգնեցնել էբոլայի համաճարակը։ Մարդիկ մտածում էին, որ այս դեպքում էլ առողջապահական համակարգը խնդիրը կլուծի, սակայն մարդկանց սպասումները չարդարացան։ Որեւիցե մեկի մտքով չէր կարող անցնել, որ կարող է այնպիսի համաճարակ լինի, որի հետեւանքով ստիպված լինեն արտակարգ դրություն հայտարարել, փակել երկիրը, քաղաքները, այն էլ՝ Եվրոպայում»։
Այնուամենայնիվ, Կարեն Սիմոնյանը համոզված է, որ բաց սահմաններով Եվրոպային այլընտրանք չկա, որովհետեւ որպես աշխարհի երրորդ տնտեսական կենտրոն Եվրամիության անդամ երկրներն ապրում, աշխատում եւ զարգանում են բաց սահմանների շնորհիվ։ Եթե չլինեն բաց սահմաններ, ապա գործ կունենանք 28 տարբեր պետությունների հետ, որոնք տարբեր արտաքին քաղաքականություն կվարեն։ Պատգամավորը նման զարգացումը մասամբ նմանեցրեց Խորհրային Միության փլուզումից ստեղծված իրավիճակին, երբ կապերը միաժամանակ խզվեցին, ինչը խնդիրներ առաջացրեց։ «Իհարկե, այս պարագայում հազիվ թե կոլապսի վերածվի, բայց այն, որ կդադարի գոյություն ունենալ միասնական տնտեսական գոտին, դա հաստատ է։ Հետեւաբար, Եվրամիությունն այլընտրանք չունի՝ կամ հաղթահարելու է վարակը, կամ սովորելու է ապրել դրա հետ բաց սահմանների պայմաններում»,–ասաց նա՝ հավելելով, որ առանց տնտեսական զարգացման հնարավոր չի լինի նաեւ պայքարել վարակի դեմ։ Տնտեսության զարգացման միջոցով է հնարավոր լուծել առողջապահական եւ սոցիալական խնդիրները։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

15-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO