Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Վարակվե՞լ, թե՞ ոչ

Կախված է մեզնից յուրաքանչյուրի վարքագծից

Մայիսի 14-ին հատուկ դրության ռեժիմը Հայաստանում երկարացվեց եւս մեկ ամսով. այն կտեւի մինչեւ հունիսի 13-ը։ Դա նշանակում է, որ համավարակի վտանգը շարունակում է մնալ։ Միաժամանակ տեղի է ունենում սահմանափակումների որոշակի մեղմացում։ Մայիսի 18-ին էլ սկսեց գործել հասարակական տրանսպորտը։ Կսկսեն աշխատել նախադպրոցական հաստատությունները, ինչը պայմանավորված է հիմնարկ—ձեռնարկություններում աշխատանքի վերսկսմամբ։
Հասկանալի է, որ վարակի վտանգի առկայությամբ արգելքների եւ սահմանափակումների վերացումը տնտեսական նշանակություն ունի։ Հնարավոր չէ շատ երկար ժամանակ դադարեցնել երկրի տնտեսական մեքենայի աշխատանքը. արդյունքը խիստ ծանր կլինի։ Հետեւաբար, համավարակի տարածման դեմ հիմնական պատնեշը դառնում է մեր վարքը։ Մեզանից է կախված՝ պաշտպանական ինչ միջոցներ եւ մեխանիզմներ կգործածվեն այն պայմաններում, երբ բաց են գրեթե բոլոր դռները, երբ որեւէ մեկը մեզ չի արգելում մտնել դրանցով։ Այսուհետ մեր գիտակցությունն է թելադրողը՝ ինչ անել, ինչ չանել, կամ՝ ինչպես անել, ինչպես չանել։ Չնայած հատուկ դրության պարետությունը մայիսի 25—ից սկսած հանրային բոլոր տարածքներում դիմակ կրելը դարձրել է պարտադիր, այդուհանդերձ, դա իրականություն դարձնողը մենք ենք։ Ոչ մի արգելք կամ սահմանափակում չի կարող արդյունավետ իրականացվել, եթե քաղաքացիներս պարտաճանաչորեն չկատարենք պահանջը։ Այս միտքը հաստատվել է վերջին օրերին նկատվող օրինակներով։
Սահմանափակումների նկատելի մեղմացման իրողությունը մենք հիմք դարձրինք եւ մեզ ազատ զգացինք անմիջապես։ Կարծես թե փոթորկի նման մի բան էր համավարակը, եկավ անցավ մեր վրայով, եւ այժմ կարող ենք հանգիստ շունչ քաշել՝ չմտածելով ոչնչի մասին։ Օրինակ, մայրաքաղաքում հնարավոր չէ չտեսնել, որ մարդիկ կարծես դուրս են եկել փողոց նախորդ երկու ամսվա ընթացքում կորցրածը հնարավորինս արագ վերագտնելու փութաջանությամբ։ Ի՞նչն է բանը։ Նախկինում եղած սահմանափակումների մեղմացման ֆոնին պարետատունը սահմանել է նոր պահանջ՝ առեւտրի, սպասարկման, արտադրական եւ մյուս օբյեկտներ մտնել միմիայն բժշկական դիմակներով եւ ձեռնոցներով։ Օբյեկտների աշխատակիցներին էլ հանձնարարվել է հետեւել այդ կարգի պահպանությանը. առանց պաշտպանիչ միջոցների ոչ մեկի թույլ չտալ մտնել ներս։ Կարգը չպահպանելու դեպքում նախատեսվում է մեծ տուգանք։ Ուժի մեջ է մնում նաեւ «մնա տանը» կարգախոսը։ Փողոց դուրս եկողներին հորդորվում է պահպանել սոցիալական հեռավորություն։
Ասենք, որ արգելքների մեղմացման առաջին օրերին պահպանվում էր այդ կարգը, առկա էր նաեւ հրահանգների նկատմամբ այցելուների պատշաճ վերաբերմունքը։ Սակայն շուտով թուլացավ այդ զգոնությունը։ Այժմ խանութներ, գոնե փոքր խանութներ մտնողները հարկ չեն համարում դիմակ եւ ձեռնոցներ կրել։ Իհարկե, բոլորի մասին չէ խոսքը, պահանջը կատարողներ կան, սակայն մեծ մասը մի տեսակ հանգիստ է, հարկ չի համարում պաշտպանվել եւ պաշտպանել, նրանց թվում է՝ պահանջը ձեւական է կամ գոնե այն իրենց չի վերաբերում։ Սրա հետ կապված՝ մեկ ուրիշ սխալ էլ ենք թույլ տալիս. շատերը դիմակները կրում են ձեւի համար՝ ծնոտի տակ գցած կամ մի ականջից կախ, երբեմն շատ աղտոտ վիճակում, ինչից կարելի է հասկանալ, որ այդ դիմակների օգտագործման ժամկետը վաղուց անցել է։ Շատերն էլ դիմակով միայն բերանն են ծածկում՝ մոռանալով քթի գոյության եւ կարեւորության մասին։ Բա փողոցում դրսեւորվող պահվա՞ծքը. ոչ ոք չի պահպանում անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Կարծես թե հայտնվել ենք համավարակին նախորդած օրերում։ Ոչ միայն շատացել են փողոցներում գտնվողները, այլեւ անցնում են իրար շատ մոտիկ, քիչ է մնում հրմշտեն իրար։
Եթե արտակարգ դրություն մտցնելու առաջին օրերին մարդիկ դիմացից եկողի կողքով անցնում էին ընդգծված զգուշավորությամբ, շրջանցելով նրան, որ գոնե որոշակի հեռավորություն պահեն, ապա այժմ այդ պահանջն արհամարհվում է։ Երեւի մտածում են, որ կորոնավիրուսն արդեն ընտելացել է իրենց եւ դարձել անվտանգ, վախենալու պատճառ չունեն։ Անփութության այս դրսեւորումը մեզ վրա թանկ է նստելու, եթե շարունակենք այսպիսի վերաբերմունքը։ Լավ, ի՞նչ է եղել, ի՞նչ է փոխվել, որ դարձել ենք այսքան ինքնավստահ եւ համարձակ։ Չէ՞ որ վտանգը դեռ մեր կողքին է եւ ամբողջ մոլորակի ճակատով մեկ շարունակում է մոլեգին հարձակումը՝ պատճառելով հսկայական վնասներ։ Աշխարհում վարակվածների թիվն արդեն մոտենում է 4,5 միլիոնի։ Եթե վտանգը միայն մի քանի անհատի վերաբերեր, կարելի էր մտածել՝ վարակվել է ուզում, թող վարակվի։ Բայց մեզանից յուրաքանչյուրի վարակվելը նշանակելու է մի քանի այլ անձանց, գոնե մեր ընտանիքների մյուս անդամների վարակում։ Դժվա՞ր է գիտակցել սա։ Այս օրերին Հայաստանում կորոնավիրուսից օրական վարակվածների (բացահայտվածների) թիվն արդեն անցնում է 350—ից։ Հիշենք, որ մեկ ամիս առաջ այդ թիվը չէր անցնում 30—40—ից։ Ամեն օր վարակը մեզանից նվազագույնը միջինը մեկ մարդու կյանք է խլում, իսկ բուժման միջոցը դեռեւս գտնված չէ, չնայած աշխարհի բոլոր ծայրերում փնտրում են այն։ Այս պարագայում արժե՞ թուլացնել զգոնությունը։
Արգելքների վերացումից հետո համավարակից պաշտպանվելու հիմնական միջոցը դառնում է սոցիալական հեռավորություն պահպանելը եւ պաշտպանիչ միջոցներ օգտագործելը։ Հատուկ դրության պարետի որոշմամբ մայիսի 25—ից պարտադիր է դառնում հանրային բոլոր տարածքներում դիմակ կրելը։ Մեր երկիրը մտել է Corona կարանտինային 4—րդ փուլ։ Սա հաստատումն է այն իրողության, որ համավարակի վտանգը ոչ միայն չի անցել, ինչպես կարծում են մեր շատ համաքաղաքացիներ, այլեւ վերելք է ապրում։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

19-05-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO