Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԱՅԼՔ...


«Մասրիկ–1» արեւային էլկայանն անպայման կառուցվելու է

Իսկ ձգձգումը պայմանագրային խնդիրների հետեւանք էր եւ ոչ ներդրումների

Կառավարությունը նախորդ շաբաթվա նիստում հաստատեց Գեղարքունիքի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։
Որոշման անհաժեշտությունը հասկանալի է, բայց հարցն այն է, թե ինչու այս արեւային կայանի շինարարությունն այսքան ձգձգվեց, չէ՞ որ դեռ 2017—ից այս գործընթացը կա, ու հայտարարվել էր, որ «Մասրիկ—1»—ի շինարարությունը 2020 թ. կավարտվի։ Պարզաբանումների համար «ՀՀ»—ն դիմեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։ Ու որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, նախ հարկ է, որ որոշակի տեղեկության տիրապետենք։
Ըստ ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի (այս կառույցն է իրականացրել ներդրողների մրցույթը)՝ «Մասրիկ—1» ծրագրի ներդրողների մրցույթի սկիզբը դրվել է դեռ 2017 թ. հունվարին Երեւանում կայացած «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառմանը, որին մասնակցեցին արտերկրի ընկերությունների 50—ից ավելի ներկայացուցիչներ։ Մրցույթի հայտեր գնեցին 7 տասնյակից ավելի ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ—ից, Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից եւն։ Հայտ ներկայացրեց 20 ընկերություն։ Նախաորակավորման շեմը հաղթահարեց 10—ը եւ իրավունք ստացավ մասնակցել մրցույթի գլխավոր փուլին եւ ներկայացնել իրենց ձեռնտու սակագինը։ Համաշխարհային բանկի աջակցությամբ արված՝ «Արդյունաբերական մասշտաբի արեւային էներգիայի ծրագրի» շրջանակներում 55 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման համար (հիմնադրամի կողմից իրականացված ներդրողների մրցույթի արդյունքներով) նվազագույն սակագնի առաջարկը ստացվել էր «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի. Վի» եւ «Էֆ Էս Էլ սոլար Էս Էլ» ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից (առաջինը Նիդերլանդներից է, երկրորդը՝ Իսպանիայից)։ Առաջարկվող սակագնի չափն էր 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ—ի (20.11 դրամ)։
Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ կայանը կառուցվելու է Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկրյա ներդրումների ձեւաչափով։ Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պարտավորվել էին ֆինանսավորել «Մասրիկ—1» ծրագրի շինարարությունը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից հայտնել էին, որ այդ ժամանակ նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ու «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի. Վի» ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելին հանդիպել ու քննարկել էին «Մասրիկ–1» արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, ժամկետները, ինչպես նաեւ ծրագրի ընդլայնման հնարավորությունը։ Ընդգծվել էր, որ ընտրված տարածքում ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան, եւ որ կայանի հզորությունը թույլ է տալու արտադրել տարեկան 120—150 մլն կՎտ.ժ էլէներգիա։
Թե երբ պետք է սկսվեր կայանի կառուցումը, նշյալ հիմնադրամից որոշակի ժամկետ չէին նշել։ Բայցեւ ասել էին, որ կայանի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թ.։ Եվ ՀՀ կառավարության ու «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի. Վի» եւ «Էֆ Էս Էլ սոլար Էս Էլ» ընկերություններից կազմված կոնսորցիումի միջեւ կնքվել էր «Կառավարության աջակցության համաձայնագիրը»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ արդեն տվել էր կայանի կառուցման լիցենզիան։
Այլ փաստեր էլ ներկայացնենք։ Դեռ 2018 թ. ապրիլի 26 ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ—1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի Վի»— «Էֆ Էս Էլ սոլար Էս Էլ» ընկերությունների կոնսորցիումը։ Այնուհետեւ, 2018 թ. հուլիսի 18—ին մեր կառավարությունը, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» եւ «Էֆ Էս Էլ Սոլարը» (որպես հովանավորներ) եւ հովանավորների կողմից ծրագրի համար հիմնադրված «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ—ն (որպես կառուցապատող) կնքել են ծրագրի կազմակերպման եւ իրականացման մասին «Կառավարության աջակցության համաձայնագիր» (ԿԱՀ)։ ԿԱՀ—ը կնքելուց հետո հովանավորները հաջողությամբ բանակցել էին Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ վարկային ֆինանսավորում ստանալու նպատակով։ 2018 թ. հուլիսի 18—ին կնքված եւ գործող ԿԱՀ—ի 12.1 հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվել էին բարեխղճորեն բանակցել ֆինանսավորման կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունները ԿԱՀ—ում ներառելու համար՝ պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի ՀՀ կառավարության ֆինանսական պատասխանատվությունը եւ ավելի չեն ծանրացնի կառավարության ստանձնած պարտավորությունները։ Եվ բանակցությունները ավարտվել էին 2019 թ. օգոստոսին՝ փոփոխությունների առաջարկով։
Եվ այդ փոփոխություններից հիմնականներից մեկն այն էր, որ սահմանվել էին «կրիտիկական իրավիճակներ» եւ «թույլատրելի խափանման ժամանակահատված» հասկացությունները։ Հստակեցվել էր գնման գների հաշվարկման կարգը։ Հստակեցվել էր նաեւ վեճերի կարգավորման ընթացակարգը։ Ի դեպ, ըստ փոփոխված եւ վերաշարադրված ԿԱՀ—ի, կառավարությունը պարտավորվում է ֆինանսավորման կողմերի հետ կնքել ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ նման էներգետիկ ծրագրերում տարածված փորձին համապատասխան ձեւով։ Ուղղակի պայմանագրի համաձայն՝ ֆինանսավորման կողմերը հնարավորություն կունենան փոխարինելու կառուցապատողին պայմանագրում սահմանված որոշակի դեպքերում։ Բայց այն պայմանով, որ նոր կառուցապատողը պետք է հավանության արժանանա եւ հաստատվի կառավարության կողմից։ Ուղղակի պայմանագորվ մի դրույթ էլ կա։ Ելնելով կառուցվելիք կայանի շարունակական շահագործման ու պահպանման անհրաժեշտությունից՝ նախատեսվում է, որ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հնարավոր դեպքերում կայանը չի կարող մաս—մաս վաճառվել տարբեր անձանց եւ կարող է փոխանցվել միայն մեկ անձի, որը բավարարում է թույլատրելի փոխանցառուին ներկայացված չափանիշներին։ Սա էլ այն դեպքում, եթե կայանը չի ենթարկվել էական վնասվածքի։
Եվ ահա, կառավարությունը նյութի սկզբում նշված որոշումը (տարածքների նկատմամբ գերակա շահ ճանաչելու) հաստատեց՝ հաշվի առնելով ամենակարեւոր այն հինավորումը, որ «Մասրիկ—1»—ի կառուցումն ունի համապետական կարեւոր նշանակություն, քանի որ նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության եւ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը։ Եվ որ ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել՝ առանց որոշ տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների (2 կտոր) ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական եւ տեխնիկական նորմերի շրջանակներում՝ բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների եւ ենթակառուցվածքների շրջանցմամբ։ Նշենք, որ խոսքը հետեւյալ տարածքների մասին է՝ Գեղարքունիքի մարզ, Գեղամասար համայնք, Արփունք բնակավայր. գյուղատնտեսական վարելահողեր են։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վստահեցնում է, որ «այս տարածքների նկատմամբ բացառիկ՝ հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների եւ ազդակիր համայնքների առաջարկներն ու դիտողությունները, եւ ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են»։
Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերի 30—ն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը վստահեցնում է, որ «այս ձգձգումները պայմանագրային հարցերի հետեւանք են պարզապես, տեխնիկական խնդիրներ են եւ ոչ ներդրումների»։ Եվ արեւային կայանն անպայման կառուցվելու է։
Գաղտնիք չէ, որ մեր երկրում էլէներգիայի արտադրման առկա պաշարների մեծ մասը ներկրվում է, ասել է թե՝ դրանց գնագոյացումները տեղի են ունենում մեր երկրի տարածքից դուրս։ Իսկ այդ պաշարները նորերով փոխարինելով, օրինակ՝ արեւից փոխանցված ճառագայթների, քամու ուժի կիրառմամբ էլէներգիա արտադրելով, կարող ենք զսպել ներկրվող էներգակիրների գներն ու տատանումները։ Այս ամենին հավելենք բնապահպանական գործոնը, քանզի արեւային ծրագրերի իրականացման հետեւանքով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ զրոյական են։
Իբրեւ ամփոփում մեկ փաստ ընդգծեմ. մեր երկիրը տիրապետում է արեւային էներգիայի զգալի ներուժի. տարվա մեջ կա 2500 արեւոտ ժամ, իսկ հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան միջին արեւային ճառագայթումը կազմում է մոտ 1720 կՎտ.ժ./քմ։ Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում համապատասխան ցուցանիշը ընդամենը 1000 կՎտ.ժ./քմ է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

19-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO