Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԼՂՀ


«Օղակ» ռազմագործողության շարունակությունը

Վերստին հայն է բնակվում իր հայրենիքում, բերք ու բարիք են պարգեւում ազատագրված մեր հողերը

1991 թ. այս օրերին մեր ջոկատով պետք է հերթական անգամ Բերդաձոր գնայինք։ Արդեն պատրաստ էին փաստաթղթերը, եւ մնում էր պայմանավորվեինք Բերդաձորի շտաբի հետ մեկնելու օրը։ Կեսօրին Երեւանից հեռախոսակայանից զանգահարեցի Բերդաձորի փոստ։ Եվ գծի մեջ լսեցի տագնապալի խոսակցություն։ Բերդաձորից մի կին զրուցում էր Հրազդանում բնակվող դստեր հետ. «Տեղներս նեղն է, տղամարդկանց բոլորին ձերբակալել են, Անուշավանին սպանեցին...»։
3 հոգով՝ ես, Արսեն—Երեմ Խաչատրյանն ու Ստեփան Շահբազյանը, երեկոյան արդեն Գորիսում էինք։ Պարզվեց, որ «Օղակ» ռազմագործողության շրջանակներում խորհրդային բանակն ու թուրքական ՕՄՕՆ—ը հայաթափ էին արել Բերդաձորի ենթաշրջանի 4 գյուղ՝ Հին շենը, Մեծ շենը, Եղցահողն ու Տասի վերստը—Ծաղկաձորը։ Գորիսում՝ հյուրանոցում, հանդիպեցինք Տասի վերստում շինարարություն իրականացնող ջոկատի աշխղեկին. Թալիշ էր անունը։ Պատմեց՝ ինչ տանջանք են տեսել։ Իր ձեռքերն ու ոտքերը կապել էին եւ գլորել զառիթափ լանջից։ Տղամարդկանց մեծ մասը դեռ Շուշիի ու Լաչինի ոստիկանությունում էին եւ ենթարկվում էին խոշտանգումների։
Առավոտյան մեկնեցինք Խնձորեսկ։ Հադրութի շրջանից 4 գյուղի բնակիչներին նույնպես տեղահան էին արել։ Մի մասը Խնձորեսկի տարածքում էր, մի մասը՝ Կուբաթլուի։ Հանդիպում եմ Խնձորեսկի տարածքում բացօթյա ճամբարի մեր հայրենակիցների հետ։ Տեղահանվել էին հարազատ տներից, գյուղերից, թալանվել, ենթարկվել ծեծ ու ջարդի եւ հանգրվանել էին այստեղ՝ անձրեւի ու արեւի տակ։ Հնարավոր չեղավ հանդիպել Կուբաթլուի տարածքում հանգրվանածներին։ Խորհրդային բանակն ու թուրքական ՕՄՕՆ—ը շրջապատել էին տեղահանվածներին, հսկում էին նաեւ տանկերը։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ Կիմ Բալայանը, երջանկահիշատակ Իգոր Մուրադյանը վերադառնում էին Կուբաթլուի տարածքից. հանդիպել էին մեր հայրենակիցներին։ Ճանապարհին հանդիպեցի նրանց, արգելեցին մոտենալ այդ ճամբարին՝ ասելով. «Մենք պատգամավոր ենք՝ մի կերպ կարողացանք մտնել ճամբար, քեզ կձերբակալեն»։ Հետ վերադարձա։
Բերդաձորցիները Տեղ գյուղում էին։ Հանդիպում եմ մարտական ընկերներիս՝ Շիրակին, Վարուժանին, այլ տղաների, որոնց թուրքերը բաց էին թողել 2—3 օր հարցաքննելուց հետո։ Պատմեցին՝ ինչ տանջանքի ու խոշտանգման են ենթարկել տարածքի հրամանատար Առնո Մկրտչյանին, այլ տղաների, գյուղխորհրդի ու կոլխոզների նախագահներին։ Մեծ շեն գյուղում հղի կնոջը պաշտպանելու համար սպանել էին Անուշավան Գրիգորյանին, ով ընտանիքով բնակվում էր Երեւանում եւ հայրենի գյուղ էր վերադարձել՝ մասնակցելու պաշտպանությանը։ Այդ օրերի մասին իմ հեղինակած լրատվությունը՝ «Ապրելու եւ պայքարելու դաս». «Չուշացած ռեպորտաժ բռնագաղթվածների ճամբարից» վերնագրով, տպագրվեց «Երեկոյան Երեւան» (06. 06. 1991 թ.) թերթում։
Մեկ տարի անց՝ մայիսի 17—ին, ազատագրվեց Բերդաձորը, ամիսներ անց ազատագրեցինք 2 դար թշնամու գերության մեջ մնացած մեր հայրենիքի մի հատվածը՝ Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի շրջանները, Հադրութի տեղահանված բնակավայրերը։ Թշնամու գերությունից չվերադարձան շատերը։ Բաքվի բանտերում տանջամահ արվեցին Առնո Մկրտչյանը, եղցահողցի Հրաչ Պետրոսյանը, այլք։ 1992 թ. մայիսի 18—ին՝ Շուշիի ազատագրումից 10 օր հետո, ազատագրվեցին նաեւ Լաչին—Բերձորը, ապա՝ Զաբուղ—Աղավնոն, եւ կայացավ Արցախյան շարժման մեր երազանքը՝ ՄԻԱՑՈՒՄԸ։ Բացվեց կյանքի ճանապարհը։ Եվս 2 տարի մարտեր ընթացան Արցախի ազատագրման, պաշտպանության համար, մարտեր ընթացան նաեւ մայր հայրենիքի սահմաններում։ 1994 թ. մայիսի 12—ին թշնամին հրադադար աղերսեց։
Այսօր շենանում է Արցախ աշխարհը, իհարկե, դեռ անելիքներ շատ ունենք։ Առաջնայինը՝ հզորացնել մեր տնտեսությունը, բանակը, լինել միասնական։ Այս տարի, կապված նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ, չկայացան նախկին տարիների տոնական միջոցառումները, սակայն կարեւորը՝ կա Արցախը՝ ազատագրված ու շենացող, վերստին հայն է բնակվում իր հայրենիքում, բերք ու բարիք են պարգեւում ազատագրված մեր հողերը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

19-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO