Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՄԱՐԶԵՐ


Հարթագյուղի բերրի հողերն անմշակ չեն մնա

Ընտրվել են ոչ ավանդական մշակաբույսեր՝ սիսեռ, ոսպ եւ այլն

Հարթագյուղի մերձակա բարձրաբերձ սարի կատարին է Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրը, որտեղ այցելեցին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, հոգեւոր հովիվներ։ Թեմի առաջնորդի հրավերով ժամանել էին նաեւ մի խումբ հուշարձանագետ-ճարտարապետներ՝ վաստակաշատ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի գլխավորությամբ։
Տարեսկզբին սրբավայրի տանիքը պտտահողմից պոկվել էր, իսկ օրեր անց գերաշնորհ տեր Չուլջյանը խոստացել էր, որ կհրավիրի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ԿԳՄՍ նախարարության ճարտարապետներին ու նախագծողներին, եւ նրանց ցուցումով սրբավայրն ամբողջական եւ հիմնավոր կվերակառուցվի։ Ասենք, որ պարբերաբար մատուռի տանիքը քամին վնասել է, մոմերի բռնկումից էլ այն հրդեհվել է։ Սրբավայրի տանիքն ամեն անգամ վերականգնվել է բարեպաշտ մարդկանց միջոցով ու նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, առանց մասնագիտական հիմնավոր միջամտության եւ ուղղորդման։ Հրավիրյալ մասնագետները զննեցին սրբավայրի ընդհանուր վիճակը, կատարեցին ուսումնասիրություններ, չափագրեցին եւ առաջիկայում կպատրաստեն վերակառուցման—վերականգնման նախագիծ ու նախահաշիվ։ Իսկ վերականգնման համար անհրաժեշտ միջոցները խոստացել են տրամադրել Սեպուհ սրբազանի լոսանջելեսաբնակ եւ հայաստանյան բարեկամները։
Մատուռի նկատմամբ հոգատարությունը դրանով չի ավարտվում։ Այս օրերին «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով խճալցվում, բարեկարգվում է Սուրբ Հովհաննես տանող շուրջ 1.3 կմ վերձիգ դժվարանցանելի ճանապարհը։ Այն համայնքի 6 բնակչի համար երկամսյա ժամկետով ոչ միայն աշխատատեղ է ապահովում, այլեւ համայնքի համար զբոսաշրջային նշանակության կարեւոր հարց է լուծում. հատկապես հանգստյան օրերին օրական 2000—3000 զբոսաշրջիկ է մատուռ այցելում այդ ճանապարհով։ Զբոսաշրջիկների եւ այցելուների համար բազմաթիվ ծառայություններ են մատուցվում։
Հարթագյուղը Սպիտակի տարածաշրջանում առանձնանում է նաեւ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերով։ Հիմնադրամն արդեն երրորդ տարին գյուղում ծրագրեր է իրականացնում հոլանդացի բարերարների աջակցությամբ։ Դրանցում ներգրավված է նաեւ տեղացի գյուղատնտես։ Հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը «գեղագիտորեն» է հիմնավորում հիմնադրամի առաքելությունը. «Հոլանդացի գյուղատնտեսների փորձն ու գիտելիքնեը, մեր սերն ու ջերմությունը համադրելով՝ ստանում ենք առատ բերք»։
Հարթագյուղն ունի բերրի հողեր, որոնց մի մասը երկրաշարժից հետո չի մշակվել։ Աշխատաքներում ընդգրկված է 50 գյուղացի, եւս 50 շահառուի հիմնադրամն օգնում է մշակելու սեփական հողատարածքները՝ տրամադրելով սերմացու, տեխնիկա։ Ընտրվել են ոչ ավանդական մշակաբույսեր՝ սիսեռ, ոսպ, տարբեր լոբազգիներ, ինչպես նաեւ կարտոֆիլ, բանջարեղեն, կորնգան, առվույտ։ Արդեն երկրորդ տարին է՝ մեղվաբուծության ծրագիր են իրականացնում, ուսուցանում տեղի երիտասարդներին, որպեսզի այս ոլորտը համայնքում զարգանա։ Հիմնադրամի ջանքերով ներկայում մշակվում է շուրջ 50 հեկտար հողատարածք։ Նախորդ տարի, որպես համաներդրող, հիմնադրամը մասնակցել է նաեւ Հարթագյուղում իրականացվող ոռոգման համակարգի կառուցման սուբվենցիոն ծրագրին։ Գյուղի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի կանխատեսմամբ՝ այս տարի 90 հեկտարով կավելանան իրենց մշակովի հողատարածքները։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

20-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO