Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԱՇԽԱՐՀ


Թրամփը վերջնագիր է ներկայացրել ԱՀԿ-ին

Միջազգային կազմակերպությունը պետք է նաեւ ապացուցի իր անկախությունը Չինաստանից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն զգուշացրել է, որ եթե 30 օրվա ընթացքում չկատարի Վաշինգտոնի պահանջները, ԱՄՆ-ն վերջնականապես կդադարեցնի այդ կազմակերպության ֆինանսավորումը եւ կվերանայի դրան իր անդամակցության հարցը։ Այս մասին նշված է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմու Գեբրեյեսուսին հղված նամակում, որն ամերիկյան առաջնորդը հրապարակել է թվիթերյան իր էջում։
«Ես դադարեցրել եմ ԱՀԿ—ին միջոցների հատկացումը մինչեւ իմ վարչակազմի հետաքննության ավարտը՝ կապված «Covid—19»—ի բռնկման ժամանակ այդ կազմակերպության ձախողված միջոցառումների հետ։ Հետաքննությունը հաստատեց այն լուրջ մտահոգությունները, որոնք ես բարձրաձայնեցի անցած ամիս, ինչպես նաեւ բացահայտեց այլ վտանգներ, որոնք ԱՀԿ—ն պետք է քննարկի, հատկապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից անկախության տագնապալի բացակայությունը»,–շեշտել է Թրամփը։
Ինչպես հաստատում է ԱՄՆ—ի նախագահը, ԱՀԿ—ի ներկայացուցիչները դեռ 2019 թ. դեկտեմբերի վերջին գիտեին, թե ինչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսը, սակայն «որոշեցին մնացած աշխարհի հետ չկիսվել այդ կարեւոր տեղեկությամբ, հնարավոր է, քաղաքական նկատառումներով»։
Նա նաեւ ենթադրում է, որ կազմակերպությունը «մեկ անգամ չէ հայտարարություններ կատարել կորոնավիրուսի մասին, որոնք շատ սխալ են եղել կամ մոլորեցնող»։
Թրամփը միջազգային կազմակերպությանը կոչ է արել ցուցադրել իր անկախությունը Չինաստանից եւ օպերատիվորեն բարեփոխել գործունեությունը։
«Որպես ԱՄՆ—ի նախագահ՝ ես պետք է տեղեկացնեմ, որ եթե ԱՀԿ—ն 30 օրվա ընթացքում չերաշխավորի հիմնական նշանակալից բարելավումների իրականացումը, ես Միացյալ Նահանգների կողմից ԱՀԿ—ի ֆինանսավորման ժամանակավոր սառեցումը կդարձնեմ մշտական ու կվերանայեմ կազմակերպությանը մեր անդամակցությունը»,–նշել է ամերիկյան առաջնորդը։
Հիշեցնենք, որ ապրիլի 14—ին ԱՄՆ—ի նախագահն իր վարչակազմին հանձնարարել է դադարեցնել ԱՀԿ—ին փոխանցումները նրա աշխատանքի հետաքննության ընթացքում։ Թրամփը կազմակերպությանը անվանել է «չինամետ» եւ մեղադրել նրան կորոնավիրուսի տարածման տվյալները թաքցնելու մեջ։
Գ. Ը.

20-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO