Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հավատքի թշնամիները

2. Անհավատություն
Անհավատություն բառի հոմանիշներ են՝ հավատաթողություն, անաստվածություն, աթեիզմ, աստվածհավատության բացակայություն եւ այլն։ Անհավատությունը ինչ—որ բանի հերքումն է, ինչ—որ բանի նկատմամբ անհավատության հոգեվիճակ է, հավատի բացակայություն, ազատամտություն, անաստվածություն, թերահավատություն, թույլ, տատանվող հավատք, հավատքի հարցերում կասկածամտություն եւ տատանողականություն։ Անհավատությունը հավատքի հակառակն է։
Անհավատությունը կանգնեցնում է Աստծո ձեռքը։
«Եւ գալով իր գաւառը, նորանց ժողովարանումը սովորեցնում էր նորանց, այնպէս որ զարմանում էին նորանք եւ ասում, որտեղի՞ց է սորան այս իմաստութիւնը եւ զօրութիւնները։ Չէ՞ որ սա հիւսան որդին է չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա. Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա որտեղի՞ց է սորան այս ամեն բաները։ Եւ գայթակղում էին նորա վերայ։ Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ։ Եւ այն տեղ շատ զօրութիւններ չարաւ նորանց անհաւատութեան պատճառովը» (Մատթ. 13։54 58)։
«Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել, բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց։ Եւ նորանց անհաւատութեան համար զարմանում էր։ Եւ ման էր գալիս չորս կողմի գիւղերը եւ սովորեցնում» (Մարկոս 6։ 5 6)։
Անհավատությունը հեռացնում է մարդուն Աստծուց։
«Նայեցէք. եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից» (Եբր. 3։ 12)։ (Անհավատությունը մարդու սրտի եւ կամքի խնդիր է)։
Անհավատությունը պատժվելու է։
«Իսկ վախկոտներին եւ անհաւատներին, եւ պիղծերին եւ մարդասպաններին եւ պոռնիկներին, եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախոսներին բաժինը այս լճումը կլինի որ կրակով եւ ծծմբով վառուած է։ Սա է երկրորդ մահը» (Հայտն. 21։ 8)։
Ինչպե՞ս հաղթահարել անհավատությունը.
—Խոնարհվել, փոխել տեսակետը եւ ենթարկվել Հավատքին։
«Որովհետեւ այսպէս է ասում Բարձրը եւ Բարձրեալը, յավետականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին» (Եսայի 57։ 15)։
Աբրահամի Հավատքը ոգեւորող օրինակ է Հավատքի։
«Այնպէս պիտի լինի քո զաւակը։ Եւ չտկարացաւ հաւատքով, այսինքն մտիկ չարաւ իր մարմնին որ արդէն մեռած էր, ինքը իբրեւ հարիւրամեայ լինելով, եւ ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։ Եւ Աստուծոյ խոստմունքի համար չերկմտեց անհաւատութիւնով, այլ զօրացաւ հաւատքով, եւ Աստուծուն փառք տուաւ։ Եւ իր մտքումը համոզուած էր, թէ նա որ խոստացաւ, կարող է եւ անել» (Հռովմ. 4։ 19 21)։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

20-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO