Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հանրության առջեւ ստանձնած հանձնառությունները

Այդ երկիրը 1915-ի թուրքական քաղաքականության կրողն է

Ադրբեջանը մայիսի 18-ից Նախիջեւանում անցկացնում է հնգօրյա օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ, որոնք ունեն բացառապես հարձակողական բնույթ։ Դեռեւս մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել էր Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը, առավել եւս, որ այն տեղի է ունենում համավարակի պայմաններում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ վերջին զորավարժությունը մարտին էր տեղի ունեցել, իսկ նման զորավարժություններն անցկացվում են սովորաբար տարին չորս անգամ։ «Բնականաբար, հարցեր են առաջանում, երբ դա տեղի է ունենում համավարակի պայմաններում, իսկ դրան էլ նախորդել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության երկու ռազմատենչ հայտարարությունները, որ պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների վերսկսմանը Հայաստանի «սադրիչ» քայլերի դեպքում։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը վերադիրքավորվում է։ Ըստ էության, այդ երկիրն իր դիրքորոշումը չէր էլ փոխել, չնայած վերջին շրջանում կար հանգիստ իրավիճակ պահպանելու որոշակի պայմանավորվածություն։ Փաստացի Ադրբեջանը վերափոխում է այդ տակտիկան՝ կրկին անցնելով ռազմական սպառնալիքների, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման իր նախկին քաղաքականությանը»,–մեկնաբանեց պատգամավորը։
Այս զորավարժությունների համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ էր արել ադրբեջանական կողմին զսպվածություն դրսեւորել եւ հարգել միջազգային հանրության առջեւ ստանձնած հանձնառությունները։ Միաժամանակ ընդգծել էր, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք եւ կունենա համապատասխան հետեւանքներ։
Հատկանշական է, որ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին Ադրբեջանը ուշ էր միացել, բայց գործնականում գործողությունները տրամաբանորեն հակառակն են ցույց տալիս։ Հայկական կողմը մշտապես վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը մշտապես ոչ կառուցողական քաղաքականություն է վարում։ Ադրբեջանի պարագայում խոսքի եւ գործի տարբերությունը հսկայական է։
Նախկինում նույնպես Նախիջեւանում թուրք—ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվել, ինչը բնականաբար սիմվոլիկ նշանակություն ունի։ Այն, որ զորավարժությունները տեղի են ունենում Նախիջեւանում, ցույց է տալիս, որ Ադրբեջանը թիրախում է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին, Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում, որ Արցախն իրենց համար ընդամենը տրամպլին է, եւ իրենց նկրտումները տարածվում են նաեւ ՀՀ տարածքների վրա։ Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը այսպես կոչված «Էրիվանի նահանգապետ» է նշանակում։ Պատգամավորի դիտարկմամբ՝ այս փուլում տվյալ թեմայի ակտիվ շահարկումը ցույց է տալիս տարածքային լայն ընդգրկման հավակնությունները. «Սա արդեն զուտ ադրբեջանական քաղաքականության դրսեւորում չէ, այլ՝ թուրքական։ 1918 թվականի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը թուրքական նախագիծ էր, որը հետագայում ստացավ առանձին պետության կարգավիճակ։ Նույնիսկ քննարկվում էր այն անվանել Հարավային Կովկասի թուրքական պետություն. այդ ժամանակվա մամուլում եւ տարբեր աղբյուրներում այդ մասին հստակ նշված է։ Այսպիսով, տարածաշրջանում Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որի նպատակն է վերացնել հայերի շնորհիվ պահպանված երկու պետությունների միջեւ միջանցքը»։
Բնականաբար, Հայաստանը տարբեր հարթություններում քայլեր է իրականացնում հակազդելու համար թուրք—ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությանը։ Զրուցակիցս նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ ադրբեջանական սադրանքը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, իսկ ռազմական գործողություններն էլ կարող են տեղափոխվել իրենց տարածք։
ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մայիսի 19—ին «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը եւ վարումը» թեմայով։ Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբների եւ ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները եւ դաշտային վարժվածությունը։ Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով։ Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Բացի ռազմական ուժի եւ պատրաստվածության ցուցադրումից, որը իրական անվտանգության երաշխիքն է, աշխատանքներ են տարվում նաեւ դիվանագիտական հարթությունում։ Տ. Հայրապետյանի խոսքով, պետք է ավելի հստակ ցույց տալ միջազգային գործընկերներին, որ Ադրբեջանը շարունակում է թուրքական քաղաքականությունը, ինչը ցույց կտա խնդրի բարոյական կողմը։ «Փաստացի Ադրբեջանն ուզում է իրագործել այն, ինչ 1915 թվին չկարողացավ ավարտին հասցնել Թուրքիան։ Ադրբեջանը հենց այդ քաղաքականության կրողն ու իրագործողն է։ Դրանով է պայմանավորված մեր այն դիրքորոշումը, որ հետքայլի տեղ չկա՝ անվտանգությունը զիջման ենթակա չէ, եւ դա կենսական անվտանգության հարց է։ Կենսական է նրանով, որ լուծում ենք մեր գոյության խնդիրը։ Մեկ անգամ արդեն՝ 1915 թվականին, բախվել ենք դրա հետ, երբ մեզ կոտորեցին եւ հայրենազրկեցին։ Երկրորդ անգամ նման բան թույլ չենք տա։ Դրա պատասխանը մենք տվել ենք 1980—ականների վերջին եւ 90—ականների սկզբին Արցախի ազատագրմամբ»,–հավելեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ազատվել հայերից, սակայն մենք շարունակելու ենք պաշտպանել մեր գոյության եւ ապրելու իրավունքը մեր հայրենիքում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

21-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO