Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԱՇԽԱՐՀ


Մերկելն ու Մակրոնը հանդես են եկել նախաձեռնությամբ

Տնտեսագետները կարծում են, որ դեռ հաղթանակ տոնելու ժամանակը չէ

Փարիզն ու Բեռլինը ներկայացրել են եվրոպական տնտեսության վերականգնման ընդհանուր նախաձեռնություն՝ հենվելով չորս ճյուղի վրա՝ սանիտարական պաշտպանության ոլորտում եվրոպական հնարավորությունների զարգացում, էկոլոգիական ծրագրի վերականգնում, տնտեսական ինքնիշխանության ամրապնդում եւ բյուջետային վերականգնման միջոցառումներ 500 մլրդ եվրոյի չափով՝ ընդհանուր վարկերի հիման վրա։
2012 թ. հունիսին Անգելա Մերկելը ձգտում էր հանգստացնել գերմանական հասարակությանը Ֆրանսուա Օլանդի հետ իր առաջին գագաթնաժողովի նախաշեմին։
Այդ ժամանակ Ֆրանսիայի նոր նախագահը, ում օգնականն էր Էմանուել Մակրոնը, առաջ է քաշել պարտքերի միավորման գաղափարը՝ եվրագոտու ճգնաժամի կարգավորման համար։ Կանցլերը, իր հերթին, հարազատ կուսակցության պատգամավորներին խոստացել էր, որ «քանի դեռ» կենդանի է, հանդես է գալու ցանկացած եվրապարտատոմսի ձեւավորման դեմ։
Միջոցառումները, որոնք նրա կողմից ներկայացվեցին 8 տարի առաջ ֆրանսիական առաջնորդի հետ համատեղ մամուլի ասուլիսում, եվրապարտատոմս չէին. խոսքը պետությունների միջեւ բոլոր պարտքերի բաժանման մասին չէ, որոնց բյուջետային քաղաքականությունը չի հետեւել կոշտ կանոնների։ Ֆրանս—գերմանական նախաձեռնությունը՝ վերականգնելու եվրոպական տնտեսությունը, այս ուղղությամբ շատ ավելի հեռուն կգնա, քան այն բոլորը, ինչ տեսել ենք մինչ այժմ։
Եվրագոտու առաջին երկու տնտեսությունները պայմանավորվել են «պարտքի ընդհանուր գործիքների վերաբերյալ»։ Խոսքը պարտքերի գծով եվրոպական պետությունների համերաշխության երաշխիքների մասին չէ, ինչպես 2010 թ. առաջարկում էին տնտեսագետներ ժակ Դելպան ու Յակոբ ֆոն Վայցզեկկերը, այլ 500 մլրդ եվրոյի հատկացման մասին՝ կորոնավիրուսային իրավիճակի սանիտարական, տնտեսական ու սոցիալական հետեւանքների դեմ պայքարի համար։
Այդ 500 միլիարդը կներգրավվի ֆինանսական շուկաներում պետական երաշխիքներով (օրինակ՝ 20 տոկոս Ֆրանսիայի համար) եւ հասանելի կլինի 2021 թվականից, մինչդեռ վարկերը նախատեսվում է մարել 2027 թվականից հետո։ Միջոցները հիմնականում կհատկացվեն ճգնաժամից առավել տուժած երկրներին։ Այսպիսով՝ խոսքը բյուջետային աննախադեպ փոխանցումների եւ տարածաշրջանների ու ճյուղերի վերականգնման մեջ եվրոպական օգնության ծրագրերի զգալի՝ 30 տոկոսով աճի մասին է։
Երկու լիդերների բառերի ընտրությունը ցույց է տվել, որ բյուջետային հարցերին նրանց հայացքները մինչեւ հիմա անհամատեղելի են։ Էմանուել Մակրոնը ողջունել է «մեծ քայլը», մինչդեռ Անգելա Մերկելը հիշատակել է «անհրաժեշտ ջանքեր» արտահայտությունը։ Ամեն դեպքում՝ Փարիզն ու Բեռլինը պատմական քայլ են կատարել եվրոպական համերաշխության ճանապարհին։
Երկկողմ բանակցությունները ծանր են եղել, երբեմն նաեւ՝ լարված։ «Մենք ուշադիր էինք, ոչ մի անգամ չարտաբերեցինք լարվածություն առաջացնող «եվրապարտատոմս» բառը։ Դա Գերմանիայի հետ արդյունավետ եւ հանգիստ երկխոսության հիմքերից մեկն էր»,–ասել է նախագահի խորհրդականներից մեկը։
Որքան էլ պարադոքսալ հնչի, կանցլերը, հավանաբար, որոշել է քայլ կատարել բյուջետային համերաշխության ուղղությամբ Գերմանիայի Սահմանադրական դատարանի վերջին որոշման պատճառով, որը Եվրոպական կենտրոնական բանկին երեք ամիս ժամանակ է տվել պարտքերի գնման իր ծրագիրը հիմնավորելու համար։
500 մլրդ եվրո նոր ծախսերը կգումարվեն 540 մլրդ պարտքին, որը հասանելի կլինի հունիսից։ Եվրահանձնաժողովի ծրագիրը պետություններին հնարավորություն կտա 100 մլրդ եվրոյի չափով մասամբ ֆինանսավորել գործազրկությունը։ Եվրոպական ներդրումային բանկը, իր հերթին, կներգրավի 200 մլրդ եվրո՝ վարկերի կամ եվրոպական ձեռնարկություններում համատեղ ներդրման համար։ Վերջապես՝ համերաշխության եվրոպական մեխանիզմը պետություններին 240 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի։
Ընդհանուր առմամբ՝ Եվրոպան ավելի քան մեկ տրիլիոն եվրո է ուղղորդում, ինչը գերակշռում է պետական մակարդակով ձեռնարկված միջոցառումներին, որոնք հասել են եվրոպական ՀՆԱ—ի 3 տոկոսին։ Այսպիսով՝ տնտեսական վերականգնման ընդհանուր պլանը հասնում է ԵՄ—ի ՀՆԱ—ի 10 կետի։ Այս ամենը՝ 4 ամսից պակաս ժամանակահատվածի համար։ Հարկ է հիշել, որ ԵԿԲ նախկին նախագահ Մարիո Դրագիից 4 տարի պահանջվեց, որպեսզի եվրագոտին դուրս բերի ճգնաժամից իր հայտնի «ամեն գնով» արտահայտությամբ...
Այնուամենայնիվ, այս հարցում դեռ վերջակետ դրված չէ. ֆրանս—գերմանական նախաձեռնությունը պետք է արժանանա Եվրահանձնաժողովի հավանությանը, որը հաջորդ շաբաթ կներկայացնի տնտեսության աջակցության հիմնադրամի սեփական նախագիծը։ Անցած շաբաթ Եվրախորհրդարանում նրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի ելույթն ամեն ինչ հանգեցնում է Փարիզ—Բեռլին—Բրյուսել առանցքի ձեւավորման հեռանկարների մտքին։
27 անդամ պետությունների խորհրդարանները նույնպես պետք է իրենց կարծիքը հայտնեն հիմնադրամի մասին, եւ երաշխիք չկա, որ Նիդերլանդները կամ Եվրոպայի հյուսիսային «համառ» մյուս երկրները լուռ կընդունեն այն։
Եթե նախագիծը հասցվի մինչեւ վերջ, պատմական քայլ կլինի եվրոպական շինարարության գործընթացում։ Առաջին անգամ «խախտվում է ցանկացած այլ նպատակով վարկ վերցնելու արգելքը, բացի վարկերի ներգրավումից։ Ընդունվում է մի համակարգ, որը հենված չէ վարձատրության վրա, ինչը եվրոպական նորմ էր Մարգարետ Թետչերի ժամանակներից»,–նշել է տնտեսագետ Ժան Փիսանի—Ֆերին։
Արդյոք այս հնչեղ նորությունը խոսո՞ւմ է բյուջետային միության սկզբի մասին։ Ձեւավորման սկզբից եվրագոտին տառապում է դեֆեկտից՝ բյուջետային հիմքի բացակայությունից, որը խանգարում է նրան աշխատել։ Տնտեսագետները կարծում են, որ դեռ հաղթանակ տոնելու ժամանակը չէ։ «Դա, իհարկե, նման առաջին դեպքն է, սակայն հիմնադրամը ժամանակավոր է եւ ուղղված հստակ որոշված խնդիրների՝ կորոնավիրուսի հետեւանքների դեմ։ Խոսքը մշտական բյուջեի մասին չէ»,–վստահ է տնտեսական ուսումնասիրության խորհրդի ներկայացուցիչ Ֆիլիպ Մարտենը։
«Սակայն եթե այդ ժամանակավոր համակարգն աշխատի, եթե երկրներն արդյունավետ օգտագործեն այն, եթե ճգնաժամից դուրս գալիս չափազանց մեծ չլինի տարանջատվածությունը եվրոպական տնտեսությունների միջեւ, դրանից հետեւություններ կարվեն»,–ավելացրել է նա։
Պատասխանատվությունն ընկնում է եվրոպական գումարները ստացողների, ինչպես նաեւ այն ձեռնարկությունների վրա, որոնք կներգրավեն Եվրոպական ներդրումային բանկի միջոցները եւ պարտավորություններ կստանձնեն բնապահպանության ոլորտում։ «Դա թեստ է Եվրոպայի եւ եվրոպական բյուրոկրատիայի համար»,- շեշտել է Ֆիլիպ Մարտենը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

21-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO