Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Եզակիներից մեկը՝ Շառլ Ազնավուր

Այսօր մեր մեծ հայրենակցի ծննդյան օրն է

Արտիստներ կան, ովքեր իրենց արվեստի մոգականությամբ աշխարհի ընթացքը փոխում են եւ կարծես հայտարարում՝ երկիր մոլորակը միայն իր առանցքի շուրջ չի պտտվում։ Այդ եզակիների թվում է ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը։
Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին։ Ծնողները՝ Միշա եւ Քնար Ազնավուրյանները, Մեծ եղեռնի մազապուրծներից էին։ Ֆրանսիան դառնում է նրանց փրկության օթեւանը։ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում էլ ծնվում է նրանց որդին՝ Վաղինակ Շահնուր Ազնավուրյանը։
–Ի՞նչ անուն եք տալիս նրան,–ասում է մանկաբարձուհին։
–Շահնուր,–անսահման քնքշությամբ շշնջում է մայրը։
–Շահ...ի՞նչ,–աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին։
–Շահնուր,–կրկնում է մայրը։
Մանկաբարձուհին ֆրանսուհի էր, հետեւաբար, չկարողացավ արտաբերել ո՛չ Վաղինակ եւ ո՛չ էլ Շահնուր անունը։ Նա Շահնուրը դարձրեց Շառլ՝ չիմանալով, որ այդ անունով է հայ նորածինը աշխարհ նվաճելու…
Շառլ Ազնավուրը նշում է, որ ծնողները նախ արտիստ էին, հետո՝ սպիտակեղեն կարող կամ խոհարար, ինչը պատճառ դարձավ մանկուց ծանոթանալու թատրոնի աշխարհին։ Ֆրանսերենին լավ չտիրապետելու պատճառով՝ ներկայացումները հայերեն են խաղացել։ Տոմսերի գինը չնչին է եղել, երբեմն՝ անվճար։ Սուղ պայմաններից ելնելով՝ բեմական զգեստները տանն են կարել, տղամարդիկ ռեկվիզիտներ են պատրաստել։ Ետնաբեմից Շառլ Ազնավուրը հետեւել է ծնողների խաղին, սիրահարվել բեմին։ «Ես սիրում էի այդ մարդկանց, որոնք բեմ էին բարձրանում իրենց ծանր կյանքը մի քիչ թեթեւացնելու համար։ Մի քանի ժամով նրանք դառնում էին թագավորներ, արքայորդիներ, իշխաններ...»,–ասել է Ազնավուրը։ Բեմական արվեստի այս կախարդիչ ուժն է ստիպում Շառլ Ազնավուրին տասնմեկ—տասներկու տարեկան հասակից թողնելով դպրոցը, հանդես գալ որպես դերասան՝ բեմական մականուն ընդունելով Ազնավուրը։
Հեշտ չի եղել նրա ապրած կյանքը։ Դեռեւս մանկության տարիներից տեսել է ընտանիքի վատ կացությունը, ինչը ստիպել է ժամանակից շուտ մեծանալ։ Հետագայում նրա «Անցած օրեր, հուշեր» գրքում կկարդանք. «…Տեսնում եմ մորս՝ նավթի լամպի տակ, «Զինգերի» ոտնակն անընդհատ պտտելիս, շտապելով հաջորդ օրը հանձնելիք գործն ավարտել, ստանալու համար արդյունքն իր անքուն գիշերվա, իր սիրասուն ընտանիքի գոյության համար անհրաժեշտ այդ ֆրանկը։ Հիվանդ թե առողջ, հոգնած թե ոչ, մայրիկը լծվում էր աշխատանքին»։
Նրա ապրած արտիստի կյանքը եւս հեշտ չի եղել։ Ժամանակին բեմարվեստում տասնութ երկարաձիգ տարիները մնացին չճանաչված՝ ամեն առիթով արժանանալով բարձրաճաշակ ֆրանսիացիների քամահրանքին ու սուլոցներին, արհամարհանքին... Միեւնույն է, չհանձնվեց եւ համառորեն քայլ առ քայլ շարունակեց իր ճանապարհը։ Իսկ այդ համառումի ճանապարհին Շառլ Ազնավուրը ստիպված էր երգել կաբարեներում, գինետներում եւ անպայմանորեն՝ ծաղրանքի արժանանալով. ձայնը խորթ էր ֆրանսիացիների ականջի համար, մեղեդին՝ օտար.
Լոկ ոտքերիս տակ բեմը զգալուց,
Հանդիսատեսին տեսնելուց միայն,
Թպրտում է սիրտս ուրախությունից։
Ո՛չ, ինձ չեն օգնել, հաջողակ չեմ ես,
Բայց սրտիս խորքում համոզված եմ միշտ,
Որ տաղանդ ունեմ։
Այս տաղանդը նկատում եւ բացահայտում է Էդիթ Պիաֆ ֆրանսուհին.
–Հրեա՞ ես։
–Ո՛չ, հայ եմ։
–Այդ ինչպե՞ս։
–Երկար պատմություն է։
Պիաֆը Ազնավուրին առաջարկում է ելույթ ունենալ իր շրջագայության առաջին հատվածում։ Որպեսզի այդքան էլ չտարբերվի ֆրանսիացիներից՝ վիրահատել է տալիս «հայկական քիթը», փոխում է նաեւ հագուստի ոճը։ Սակայն ելույթները անցնում էին ձախողումներով, իսկ կուլիսներից Պիաֆը ձայն էր տալիս Ազնավուրին. «Դե՛, քեզ տեսնեմ... Դու կհաղթես նրանց, դու կարող ես հաղթել»։ Հետագայում պարզ է դառնում, որ ֆրանսահայ շանսոնիեն ոչ միայն հաղթեց ֆրանսիական հասարակությանը, այլեւ «ստիպեց» զգալ ու սիրել իր երգերի «միտքն ու հոգին»։ Ի հիշատակ Պիաֆի՝ Շառլ Ազնավուրը նրան է նվիրել իր լավագույն երգերից մեկը՝ «Դու այնքան գեղեցիկ էիր»։
Շառլ Ազնավուրի կենսագիր Իվ Սալգը նրա առաքելությունն անվանել է խաչակրաց արշավանք։ Պատկերացրեք՝ Կասամբլանկայում, առաջին անգամ տեղի հասարակությունը հոտընկայս ընդունեց երգչին։ 1959 թ. Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո Շառլ Ազնավուրը համընդհանուր ճանաչում է ձեռք բերում։ «Ազնավուրը այնպես է սեր երգում, ինչպես մինչ այս ոչ ոք չի երգել։ Այդպես նա սիրում է, զգում, ապրում։ Միանգամից նվաճում է մարդուն։ Նա իր արվեստում մեծագույնն է»,–ֆրանսիացի շոնսոնիե եւ դերասան Մորիս Շեւալսի խոսքերն են։
Շառլ Ազնավուրը շուրջ հազար երգի հեղինակ է։ Այսօր աշխարհի չորս ծագերից լսվում են Շառլի երգերը՝ «Նա», «Պետք է գիտենալ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա», «Երկու կիթառ» եւ շատ ու շատ այլ երգեր, որոնք խոսում են մարդկանց սրտից, հոգուց, մտքից։ «Այդ ձայնը, որ թվում է կանգնած է աղետի եզրին եւ ցանկացած պահի կարող է խզվել ու լռել, շնչարգելությամբ տառապողի, բայց տղամարդավարի ալպինիստական գագաթը գրավողի շքեղ ձայն է»,–հիացած է եղել Իվ Սալգը։
Ֆրանսիական կինեմատոգրաֆիայում եւս Ազնավուրն ունի իր ուրույն տեղը։ Նկարահանվելով համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերում՝ «Կրակեք դաշնակահարի վրա» (ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո, 1960 թ.), «Անցում Ռեյնի միջով» (ռեժ.՝ Անդրե Կայաթ,1960 թ.), «Սատանան եւ տասը պատվիրանները» (ռեժ.՝ Ժուլիեն Դյուվիվյե, 1962 թ.), «Թիթեղյա թմբուկ» (ռեժ.՝ Ֆոլկեր Շլյոնդորֆ, 1979 թ.) եւ այլն, արժանացել է շատերի հիացմունքին, որի արձագանքը եղավ 1961 թ. Ֆրանսիայի լավագույն կինոդերասանի մրցանակը։
Ազնավուրի մեծության մասին խոսելիս՝ արտիստը կրկնապատկվում է որպես հայրենասեր։ Նա հիմնադրեց «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամը, որը ծառայեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած անապաստան մարդկանց։ Նա աշխարհի տարբեր երգիչների միախմբեց որպես մեկ ձայն, եւ ստեղծվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, ինչը հիմն է հայրենակցի հանդեպ սիրո, կարկեցանքի։ «Հայի իմ փոքրիկ ճանապարհը ես անցնում եմ։ Ես մարդկանց մղում եմ գործելու, ներդնելու եւ ներդնելու, տալու եւ տրվելու Հայաստանին։ Ունենք գեղեցիկ երկիր։ Պետք է դա գիտակցել»,–ասել է Շառլ Ազնավուրը։
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շալ Ազնավուրն իր մահկանացուն կնքել է 2018 թ. հոկտեմբերի 1—ին։ «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,–ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

22-05-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO