Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.08.2020
ԱՅԼՔ...


«Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի

Գործադիրը հաստատեց մրցույթի մասնակիցների նախաորակավորման պահանջները

Հայաստանում «Մասրիկ–1» արեւային կայանից զատ խոսք կա եւս մեկ արդյունաբերական նշանակության արեւային կայան՝ «Այգ–1»—ը կառուցելու։ Կառավարության երեկվա նիստում հաստատվեցին «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիմամբ իրականացվելիք «Այգ–1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները։
Որոշման անհրաժեշտությունը բխում է «Մասդար Արմենիա ծրագրի» իրականացման նպատակներից եւ միտված է կանոնակարգելու Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում «Այգ—1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի նախավորակավորման փուլի ընթացակարգի կազմակերպումն ու մասնակիցներին ներկայացվելիք պահանջների հաստատումը։
Հարցի նախապատմությունը ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, «Մասդար»—ն առաջարկել էր արեւային ֆոտովոլտային կայաններ կառուցելու ներդրումային ծրագիր եւ առաջարկել էր գին, որը Հայաստանում եւ միջազգային մասշտաբով ցածր գին էր։ «Եվ այդտեղ կար խնդիր,–ասաց վարչապետը,–որ չնայած ցածր գնին, պետք է անցկացնել մրցույթ։ Մրցույթի իմաստը հետեւյալն է. ՀՀ—ն հայտարարում է, որ ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ։ Բայց «Մասդար» ընկերությունը ունենալու է նախապատվություն։ Եթե առաջարկվի «Մասդարի» առաջարկածից ցածր գին, ապա «Մասդարը» հնարավորություն է ունենալու այդ առաջարկած ցածր գնից 0,1 ցենտ ավելի պակաս գնով իրականացնելու նախագիծը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կառաջարկվի այնպիսի գին, որ «Մասդարը» չի կարող ավելի ցածր գին առաջարկել, ապա կհաղթի ամենացածր գին առաջարկած ընկերությունը»։
Երբ վարչապետն ասաց, որ նման ընթացակարգերը կարելի է կիրառել հնարավորինս լայն, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց քննարկել հետեւյալ տարբերակը. եթե առաջնահերթություն ունեցող ընկերությունը կարող է 0,1 ցենտով ցածր գին առաջարկել, ապա մյուսներին նույնպես պետք է տալ հնարավորություն, որպեսզի դրանից հետո իրենք էլ ցածր գին առաջարկեն, եւ բանակցությունների արդյունքում որոշվի հաղթողը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որ հարցի զեկուցողն էր, առարկեց. «Ենթադրվում է, որ ամեն մասնակից փորձելու է հնարավոր նվազագույն գին առաջարկել այդ երկրորդ փուլում, որպեսզի իրենից 3—4 տոկոս ցածր գին առաջարկողին շատ ավելի դժվար լինի»։
Ինչեւէ, հաշվի առնելով կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26—ին ընդունած որոշումը, որով հավանության է արժանացել «Մասդար Արմենիա» ներդրումային ծրագիրը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է միջազգային մրցույթի իրականացումը, որով հնարավորություն կընձեռվի այլ կազմակերպությունների եւս ներկայացնել մրցակցային սակագնի հայտ։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը ՏԿԵՆ հանձնարարականով մասնավոր մշակողներին եւ կոնսորցիումներին հրավիրում է նախագծել, ֆինանսավորել, կառուցել, տնօրինել ու շահագործել էներգետիկ ցանցին միացված 200 ՄՎտ արեւային ՖՎ էլեկտրակայանի ծրագիրը («Այգ—1»)։
Նախաորակավորման հայտերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն մինչեւ 2020 թ. հուլիսի 1—ը,  ժամը 17։00 (հայկական ժամանակով)։ Նախաորակավորման հայտերը պետք է փաթեթավորված, պիտակավորված լինեն եւ ներկայացվեն մինչեւ 2020 թ. հուլիսի 24—ը, ժամը 15։30 (հայկական ժամանակով)։
Ակնկալվում է, որ «Այգ—1»—ը շահագործման կհանձնվի, եւ պայմանագրով սահմանված հզորությունը հասանելի կլինի 2023 թվականի 4—րդ եռամսյակում։ Հաշվի առնելով ծրագրի ներուժը՝ չափազանց կարեւոր է, որ հավանական հայտատուն ցուցադրի հաջող միջազգային փորձը, որը ձեռք է բերել երկրից դուրս էլեկտրակայանների կառուցման ընթացքում։ Ի դեպ, հավանական հայտատուն կարող է լինել ընկերություն, ֆիրմա, կորպորատիվ մարմին կամ իրավաբանական այլ անձ կամ կոնսորցիում, որը կազմված կլինի 2 կամ ավելի անդամներից, որոնք միշտ պետք է հետեւեն սույն փաստաթղթի պահանջներին։ Հավանական հայտատուն, կամ եթե հավանական հայտատուն կոնսորցիում է, ապա կոնսորցիումի յուրաքանչյուր անդամ պետք է լինի պատշաճ կերպով հիմնադրված առեւտրային կազմակերպություն, որը գոյություն ունի եւ գրանցված է իր գրանցման երկրի օրենսդրությանը համապատասխան։ Հավանական հայտատուները պետք է նաեւ նկատի ունենան, որ կոնսորցիումի համար չկա որպես կոնսորցիումի անդամ օրիգինալ սարքավորման արտադրողին ներգրավելու պահանջ։ Փոխարենը, յուրաքանչյուր նախաորակավորված հայտատուի թույլ կտան թվել մի շարք օրիգինալ սարքավորման արտադրողների, որպես խոշոր բաղկացուցիչ մասերի մատակարարների, որոնք ի վերջո կիրականացնեն այս ծրագիրը այն դեպքում, եթե նախաորակավորված հայտատուն հաղթող ճանաչվի։
Հավալենք նախաորակավորման հրավերում սահմանված մեկ այլ դրույթ եւս։ Հավանական հայտատուների կազմը (այդ թվում նաեւ ցանկացած կոնսորցիումի կառուցվածքը) պետք է ֆիքսվի, որը կգործի նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից։ Եվ առանց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի գրավոր համաձայնության՝ չի թույլատրվի փոփոխել կազմը, այդ թվումեւ՝ գործընկերային հարաբերությունները, քանի դեռ չի ստորագրվել եւ հետո հատուկ չի նախատեսվում ծրագրային համաձայնագրում։
Մի խոսքով, այս արեւային կայանի կառուցումը կբերի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցման եւ էներգետիկ անվտանգության ամրապնդման մակարդակի՝ եւս մեկ քայլով բարձրացման։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

22-05-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO