Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Ֆուտբոլ՝ առանց հանդիսատեսների, գրկախառնությունների եւ ասուլիսների

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գործող ձեւաչափով շարունակել մայիսի 23-ին եւ դրանից ուղիղ մեկ շաբաթ անց վերսկսվող բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունները։
Մրցումներն անցկացվելու են հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ, որոնց կարգը ՀՖՖ-ն ներկայացրել է երկրի ֆուտբոլային հանրությանը։ Ըստ այդմ, վերամեկնարկից 2 օր առաջ այդ մրցաշարերին մասնակցող բոլոր թիմերի խաղացողները, մարզիչները եւ անձնակազմի մնացած անդամները պարտադիր ենթարկվելու են կորոնավիրուսի առկայության ստուգման։ Նրանց նաեւ առաջարկվել է հնարավորինս սահմանափակել առօրյա շփումները եւ խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։ Թիմերին վերագրվել է նվազագույնի հասցնել մարզումները փակ մարզասրահներում եւ պահպանել անձնական հիգիենայի այլ կանոններ։ Յուրաքանչյուր խաղին մարզադաշտում կարող է ներկա լինել առավելագույնը 150 մարդ՝ չհաշված ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցներին։ Ակումբները տվյալ խաղին իրենց հայեցողությամբ կարող են հավատարմագրել միայն 10 լրագրողի։ Մարզադաշտում գտնվող բոլոր մարդիկ պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով։ Սահմանափակումները ներառում են նաեւ այլ ուշագրավ կետեր, որոնցից առանձնացնենք առավելագույնը 5 փոխարինման կանոնի ներդրումը եւ խաղի ողջ ընթացքում ֆուտբոլիստների եւ մարզիչների ձեռքսեղման արգելումը։ Չեն թույլատրվում նաեւ թիմային լուսանկարի կատարումը, գրկախառնությունները եւ ասուլիսները։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

22-05-2020





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO