Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ներդրումները՝ պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանությամբ

Կառավարությունն ուզում է «կիսել» մասնավոր կազմակերպությունների ռիսկերը

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համարեց շրջադարձային, աննախադեպ նախագիծ. «Ճգնաժամի մեկնարկին մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել եւ 80 մլրդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր»։
Ֆինանսական աջակցության պայմանները ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը. «Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաեւ մասնավոր հատվածի՝ մի քանի անգամ գերազանցող ներդրումներ անելուն»։
Բացի այդ՝ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ինչքան կառավարությունն է ներդրում անում, նույն չափով ներդրողը պետք է անի, դրան զուգահեռ պայմանն այն է, որ որքան կառավարությունը մասնավոր ներդրողի հետ ներդրում անի, այդքան էլ վարկային ռեսուրսներ կներգրավվեն։ Այսպիսով՝ ներդրումներն արվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանությամբ՝ այս իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ—ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում՝ մինչեւ 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռք բերման եղանակով»,–ասաց էկոնոմիկայի նախարարը։
Կառավարության կողմից ֆոնդի փայերի (կառավարության հաստատած ծրագրում այս բառն է, ուստի մենք այն չենք փոխում) ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել 10 մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչեւ 5 մլրդ դրամի չափով։ Ընդ որում, առաջին 5 մլրդ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռք բերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռք բերման դիմաց վճարումն արվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռք բերումը տեղի կունենա կառավարության որոշման հիմամբ՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր ՀՀ կառավարության՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարի եւ ֆոնդի կառավարչի միջեւ, որում կնախատեսվեն մի շարք պայմաններ։
Օրինակ՝ մեկ առեւտրային կազմակերպությունում, ինչպես նաեւ փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն դոլարին եւ առավելագույնը 2 մլն դոլարին համարժեք դրամ։ Ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առեւտրային կազմակերպություններում, որոնք, ասենք, ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից։ Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով։ Ֆոնդի եւ մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով։
Հավելենք, որ կատարված ներդրումները մշտապես լինելու են ՀՀ կառավարության դիտարկման դաշտում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ—ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը համարվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպություն, որի 100 տոկոս բաժնետեր է Հայաստանի Հանրապետությունը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

22-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO