Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԱՅԼՔ...


Լավագույն գինը՝ միայն մրցույթի արդյունքում

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» 15 տոկոս բաժնեմասնակցություն կունենա

Հայաստանում, Թալին եւ Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում, 520 հեկտար տարածքի վրա 200 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի եւ կկոչվի «Այգ—1»։ Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում խոսվել է այդ մասին, եւ հաստատվել «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիմամբ իրականացվելիք «Այգ—1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները։ Ու քանի որ մրցույթը միջազգային է լինելու, «ՀՀ»—ին որոշ մանրամասներ հետաքրքրեցին գնի, պահանջների, հաղթելու պայմանների հետ կապված։ Պարզաբանումների համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։
–Հստակեցնեմ, դեռ գնի մասին խոսք չկա,–ասաց նա,–այստեղ խոսքը ընկերությունների նախաորակավորման մասին է, եւ տեխնիկական պայմանները հրապարակելուց հետո նոր կլինի կառուցման մրցույթը։ Կա ընկերություն՝ «Մասդարը», որ առաջարկ է արել 2.99 ցենտով։ Մենք ասում ենք, որ նախաորակավորում ենք անում եւ դնում ենք մրցույթի, եւ որ առավելագույն գինը այդ 2.99 ցենտն է։ Բայց եթե ինչ—որ մեկը տվեց 2.7 ցենտ, այդ պահին այդ ընկերությունը չի համարվելու հաղթող, քանի որ «Մասդարին» հնարավորություն է տրվելու ավելի ցածր գին տալու։
–Այսինքն՝ այնուամենայնիվ, «Մասդարի՞ն» է նախապատվությունը տրվելու։
–Ոչ, այսպես ասել չենք կարող։ Պարզապես քանի որ առաջարկը «Մասդարից» է եկել, կրկնում եմ, «Մասդարն» իրավունք է ունենալու ավելի ցածր գին առաջարկելու։ Այս պայմանը մենք նախաորակավորելուց առաջ տեղեկացնում ենք ի սկզբանե։ Առաջարկն արել է «Մասդարը», կառավարության հետ հուշագիր ունի, որոշակի ուսումնասիրություններ արել է, բայց մենք որոշեցինք՝ իսկ ո՛վ է ասել, որ «Մասդարի» առաջարկը լավագույնն է, եկեք մրցույթ անենք։ Դրա համար էլ սահմանեցինք, որ եթե ավելի ցածր գին տվող լինի, «Մասդարը» կարող է ավելի ցածրն առաջարկել։
–Իսկ եթե այլ ընկերություն ցածր գին առաջարկի, եւ «Մասդարը» չօգտվի իրեն տրված հնարավորությունից ու չառաջարկի էլ ավելի ցածր գին, այդ դեպքում…
–Այդ դեպքում մրցույթը կհաղթի ամենացածր գին առաջարկած ընկերությունը։ Լավագույն գին կարող է ձեւավորվել միայն մրցույթի արդյունքում։
–Կարո՞ղ ենք այնպես անել, որ մրցույթին, հասկանալի պատճառներով, չմասնակցի, ասենք, թուրքական ընկերություն եւ «հանկարծ» չառաջարկի ամենացածր գինը։ Հիշում ենք տարիներ առաջ ՀԱԷԿ—ի հավատարմագրային կառավարման հետ կապված պատմությունը…
–Մեխանիզմները միշտ կան հրաժարվելու, հստակ են, որոշողը մենք ենք, եւ կարծում եմ՝ մրցութային փաթեթում այս պարագան հաշվի կառնվի։ Սա ընդամենը նախաորակավորման հրավեր է։

***
Ուրեմն՝ այս դեպքում որոշակի մանրամասներ ներկայացնենք Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտայիկ ծրագրի համար նախաորակավորման հրավերից։
Այսպիսով, արեւային էլկայանի ծրագիրը կմշակվի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման եւ շահագործման հիման վրա, հատուկ նշանակության մեկ ընկերության կողմից, որը որպես համատեղ սեփականություն պատկանելու է հաղթող ճանաչված հայտատուին (85 տոկոս բաժնեմասնակցություն) եւ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ—ին (ԱՆԻՖ) (15 տոկոս բաժնեմասնակցություն)։ Ծրագրի ընկերությունը պետք է հիմնադրված լինի եւ գտնվի Հայաստանում՝ ծրագրի նպատակներին ծառայելու համար։
Ծրագիրը մշակելու համար հայտատուի ընտրությունը կիրականացվի 2 փուլով։ 1—ինը նախաորակավորման հրավերն է (ՆՈՀ)՝ նախանշված ժամկետում ծրագիրն իրականացնելու համար պահանջվող փորձ եւ ֆինանսական ռեսուրսներ ունեցող հավանական հայտատուների նախաորակավորման համար։ 2—րդ փուլում հայտատուներից կպահանջվի ի պատասխան հայտերի ներկայացման հրավերի ներկայացնել առաջարկներ։ Այն դեպքում, երբ ներդրումային ծրագրի նախաձեռնող Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ—ն (Abu DhabiFuture Energy Company (Masdar)) չներկայացնի ամենացածր սակագնի առաջարկը, «Մասդարին» հնարավորություն կտրվի համապատասխանեցնելու իր գնառաջարկն այլ նախաորակավորված հայտատուի ներկայացրած ամենացածր սակագնին՝ առաջարկելով առնվազն 0,1 ԱՄՆ ցենտ/կՎտ/ժ ավելի ցածր սակագին։
ՆՈՀ—ում սահմանվում է, որ ծրագիրը պետք է նախագծվի, կառուցվի եւ շահագործվի շրջակա միջավայրի պահպանության ազգային նորմերին ու դրույթներին համապատասխան։ Հաղթող ճանաչված հայտատուն պատասխանատու կլինի տվյալ ծրագրի համար անհրաժեշտ բոլոր՝ շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնեցումների ձեռքբերման համար։
Ակնկալվում է, որ կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվին հնարավոր կլինի հասնել 2023 թ. 4—րդ եռամսյակում։ Եվ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլէներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի ընկերությունը արտադրված ողջ էներգիան 20 տարի ժամկետով էլեկտրաէներգիայի գնման համաձայնագրի շրջանակներում կմատակարարի էլեկտրաէներգիայի բաշխման մասնավոր ընկերությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

23-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO