Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԼՂՀ


Հակարիի կամուրջներից մեկը

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան


Հակարի գետը եւ իր վերին վտակ Հոչանցը եղել են Արցախ—Սյունիք հայոց 2 աշխարհի սահմանաբաժանը։ Մեր ժողովրդի 2 հատվածը մշտապես սերտ կապի մեջ են եղել, միմյանց աջակցել տնտեսապես ու մշակութային բնագավառներում եւ առավելապես՝ ռազմական փորձությունների ընթացքում։
Միջնադարում, դրանից առաջ մի քանի ճանապարհներ են պահպանել Արցախ—Սյունիք կապը, եւ Հակարիի ու նրա վտակներ Աղավնոյի, Հոչանցի, Շալուայի վրա քարե կամարակապ կամուրջներ են կառուցել։ Քարակերտ այդ կամուրջների ավերակները, որոշները դեռ կանգուն, այսօր էլ կան եւ հավաստում են, որ Արցախը Մեծ Հայքի արեւելյան կողմն է, եւ որ նույն կամուրջները մշտապես գործել են։ 18—րդ դարակեսից սկսած, երբ թուլացան Արցախի մելիքները, երբ անկում ապրեց Դավիթ—Բեկի ազգային ազատագրական շարժումը, երբ Մելիք Շահնազար Երկրորդը Շուշին հանձնեց Փանահին, մահմեդական քոչվոր ցեղերը գտնվեցին հեռատես ու միավորվեցին, կարողացան հայաթափ անել նշված գետերի հովիտները եւ տեր դարձան հայոց հողին։ Տեր դարձան ու քանդեցին այն ամենը, ինչ հայն էր կերտել դարեր շարունակ։ Քանդեցին նաեւ կամուրջները, որոնց ավերակները մնացել են։
Հակարի եւ Աղավնո գետերի միացման տեղից մի քանի կմ ցած՝ Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր գյուղի հյուսիսարեւելյան կողմում, Հակարիի վրա, ծովի մակերեւույթից մոտ 800 մ բարձրության վրա պահպանվել են միջնադարյան կամուրջի 2 հենասյուն, մեկը ափին, մյուսը՝ մոտ 7 մ հեռու՝ գետի մեջ։ Հնարավոր է՝ կամուրջը եղել է եռաթռիչք։ Այստեղ գետի հունը բավականին լայն է ու ծանծաղ։ Կամուրջն ունեցել է մոտ 4 մ լայնություն, ափամերձ խելը հենված է ժայռին։ Հունի մեջ գտնվողը պատված է ծառերով։ Այս կամուրջով է հնում գլխավոր ճանապարհներից մեկը Սյունյաց Տեղ, Կոռնիձորի գյուղերով անցել դեպի Արցախի Բերդաձոր գավառ։ Արցախյան շարժման առաջին օրերին փորձ արվեց նորից բանուկ դարձնել պատմական ճանապարհը, սակայն նույն ժամանակ ադրբեջանցիները գետի ձախակողմյան լանջերին բնակավայր կառուցեցին, որն այդպես էլ չբնակեցվեց եւ այսօր էլ տեղանքը կոչվում է «Ստրոյկա»։ Արցախյան գոյամարտի տարիներին թեժ մարտեր էին ընթանում այս տարածքում։
«Երկիր» թերթը 1992 թ. գրում է. «Հոկտեմբերի 6—ին եւ 7—ին իրավիճակը Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի եւ Գորիս—Լաչին ճանապարհահատվածի երկայնքով շարունակում էր մնալ լարված։ Հոկտեմբերի 6—ի գիշերը Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի մարտիկները, Մալխալափ—Ստրոյկա հատվածում ետ են շպրտել թշնամու մեծաքանակ ուժերին եւ նրան պատճառել կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ, վերատիրացել մի քանի օր առաջ պարտադրաբար թողնված դիրքերը։ Մարտական գործողությունների ընթացքում խփվել է հակառակորդի մեկ տանկ, երկու զրահամեքենա եւ մեկ ինքնաշարժ»։ Նշված կամուրջից քիչ վերեւ այժմ ՀԷԿ եւ ջրամբար է կառուցվում։ Կամուրջից մոտ 3 կմ դեպի հարավ—արեւելք գտնվում է հայոց պատմական գյուղերից մեկը, որի նախկին անվանումը հայտնի չէ, եւ գերության շրջանում քրդաթրքերն այն անվանել են Մալխալափ։ Գյուղն այժմ կոչվում է Մարաթուկ, մտնում է Ծաղկաբերդ գյուղական համայնքի կազմում, ունի 4 ընտանիք։ Այստեղ գտնվել է արձանագիր հայկական տապանաքարի բեկոր։
Պատմաբան Ալեքսան Հակոբյանը նշված կամուրջի մասին գրում է. «Գրականութեան մէջ սա կոչւում է Խանքեօփրիի կամուրջ եւ վերագրւում Կարակոյունլուների ժամանակին՝ 15—րդ դարի առաջին կէս, բայց ճիշտ կը լինէր, որ մերօրեայ մի հմուտ մասնագէտ յատուկ ուսումնասիրութեան ենթարկէր։ Խանքեօփրին կարելի է կոչել նաեւ Խրովի գետակի անունով, որն անցնում է Տեղ գիւղի տակով մինչեւ այս կամուրջը եւ որի ձորակով է անցել Սիւնիքն ու Արցախն իրար կապող պատմական ճանապարհներից մէկը (ըստ Ալիշանի)»։ Կամուրջի մասին հիշատակվել է դեռեւս 19—րդ դարի վերջին։ Աբրահամ Տէր—Գասպարեանցը «Մեղու Հայաստանի» հանդեսում (թիվ 101, էջ 3, 1885 թ.) «Ճանապարհորդութիւն դեպի Ղափան» հոդվածում գրում է. «Սընըղ—Քեօրփին այժմ բոլորովին քարուքանդ է եզած. Միայն մի պատն է կանգուն մնում (առանց որեւէ արձանագրութեան) եւ ինչպէս երեւում է, դա մի ահագին կամուրջ է եղած եւ բավականին էլ ամուր եւ գեղեցիկ շինած, բայց ինչ արած, որ չէ կարողացել Հագարի կատաղի ալիքներին դիմանալ, …շինած է սեւագույն սրբատաշ քարից»։
Կամուրջի հարեւանությամբ պահպանվել է պատմական ճանապարհը, որով այժմ հիմնականում կենդանիներ են անցնում։ Վերջերս հնագետ Գագիկ Սարգսյանի հետ եղանք նույն կամուրջի արեւելյան կողմում՝ Հակարի գետի աջափնյա լանջերին։ Կոռնիձոր եւ Տեղ գյուղերի բնակիչները տարածքում ունեն մի սրբատեղի՝ Սըրիեղցին (վերը նշված կամուրջը կոչվել է «Սընըղ—Քեօրփին». Հնարավոր է նույն արմատից է տարածքի եւ կամուրջի անվանումը), որը վաղ միջնադարյան կառույց է եւ բավականին լավ վիճակում հասել է մեզ։ Ըստ որոշ կարծիքների՝ եկեղեցին կառուցվել է Մովսես Խորենացու շիրիմի վրա։ Գիտական շրջանակներում կարծիք կա, որ այստեղ է եղել Խորնի գյուղը, որտեղ ծնվել է հայոց մեծ պատմիչը։ Հինգերորդ դարում Մաշտոցն այստեղ դպրանոցներ է հիմնել, որոնցից մեկում, հավանական է՝ ուսանել է Խորենացին։ Նույն դպրանոցների ավերակներն այսօր էլ կան, պահպանվել են։ Խորենացու՝ այս բնակավայրում ծնվելու մասին հիշատակում է Ստ. Մալխասյանցը՝ վկայակոչելով նաեւ Կորյունին։ Եկեղեցուց արեւմուտք՝ քիչ հեռու, հարթ տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակները։ Միջնադարում նույնպես գործել է ամրոցը, այդ են վկայում հնավայրի հարավային կողմի՝ Կոռնիձոր գետակի ձախակողմյան ժայռերի մեջ պահպանված քարայրների դիմացը շարված պատերը։ Հնարավոր է նշված կամուրջն ավելի վաղ շրջանում նույնպես եղել է այս մասում։
Պատմությունից հատկապես հայտնի է Կոռնիձոր—Հակար առեւտրային ուղին, որն անցել է նշված ձորով ու կամուրջով։ Գորիսի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ, տարածքի գիտակ Մհեր Քումունցի եւ բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Լուսինե Նիկողոսյանի համահեղինակած «Կոռնիձոր—Խորեա առնչությունները» հոդվածում («ԷՋՄԻԱԾԻՆ» հանդես 2019 Ա.) նշված է. «Կոռնիձորը «չորս անգամ տեղափոխվել է։ Ամենահին գյուղը կոչվել է Խորեա (Խորանա)…։ Ս. Օրբելյանի շրջանում Աղահեճք եւ Հաբանդ գավառի գյուղերի անվանացանկում բացակայում է Կոռնիձոր անունը, որ, ամենայն հավանականությամբ, հետագայում է փոխվել»։ Իսկ Խորյա գյուղը, որ Տաթեւի վանքին տվել է ընդամենը 7 բաժին հարկ, տեղադրված է Վանոցա եւ Տանձյակ գյուղերի մեջտեղում։ Վանոցա բնակավայրը 18—րդ դարում նույնպես հայաթափ է եղել եւ կոչվել է Ջիջիմլի։
Խորհրդային տարիներին հայտնի էին Վերին եւ Ներքին Ջիջիմլի գյուղերը՝ Վերինը գտնվում է Կոռնիձորից հարավ՝ սա Վանոցան է, որի մոտ 14—15—րդ դարերի 2 դամբարան կա՝ հայ վարպետների ձեռամբ կառուցված։ Ներքին Ջիջիմլին գտնվում է Կոռնիձորից հարավ—արեւելք՝ ձորի մեջ։ Այս գյուղի մոտակայքում պահպանվել են նախաքրիստոնեական շրջանի քարե, թաղակաչ 8 դամբարան, այլ կառույցներ։ Այստեղ բնակություն հաստատած մահմեդականները նշված հնավայրը կոչել են Գյավուրդամի։ Նույն ձորում է գտնվում տարածքի ժայռափոր եկեղեցիներից մեկը՝ Եղեգնու եղցին, որի պատերին որեւէ արձանագրություն կամ զարդարանք չկա։ Դատելով կառուցվածքից ու շինարարական տեխնիկայից՝ եկեղեցին կարելի է թվագրել 14—15—րդ դարերով։ Ըստ ամենայնի՝ այն կառուցել ու օգտագործել են այս ձորերի անձավներում ծվարած ճգնավոր հոգեւորականները։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

23-05-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO