Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է

Եվ, ըստ ԱԺ պատգամավորի, պետք է շարունակել կիրառել

Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին իրականացնում է նաեւ ծածուկ ծառայություն՝ անկարգ վարորդներին «սանձելու» նպատակով։ Երթեւեկությունը վերահսկվում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմեքենաներով։
Ճանապարհապարեկային ծառայությունը տասնամյակներ ի վեր ունի ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն եւ երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այդպիսի ծառայություն։ Դեռեւս խորհրդային շրջանում ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրված էին ծածուկ ծառայության իրականացման կարգը, ձեւերը։
Վերջին անգամ 2006 թ. կառավարության որոշմամբ կրկին ամրագրվեցին ծառայության իրականացման կարգը եւ ձեւերը։ Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ շեշտելով, որ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթեւեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
«Այսօր դրա արդարացի պահանջը կա։ Օրինակ՝ մերժելի, անընդունելի արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ—որ հատվածում, եւ մինչ ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլեւս այդտեղ չեն լինում, փախչում են։ Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,–ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին ի պատասխան ասաց Ա. Խաչատրյանը։ Պատգամավորը շեշտում է՝ ճանապարհային ոստիկանությունը երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այսպիսի ծառայություն։ Ըստ նրա՝ անկարգ վարորդների մի խումբ կա, որ քաղաքում թույլ է տալիս բավականին լուրջ խախտումներ, անկարգություններ, խուլիգանական դրսեւորումներին մոտ արարքներ՝ օգտվելով այն հանգամանքից, որ օրվա ոչ բոլոր ժամերին են ոստիկանները կարողանում ծառայություն իրականացնել։
«Այս երեւույթներն առաջացրել են քաղաքացիների դժգոհությունը։ Գիշերվա ժամերին Երեւանում չգիտես ինչեր են կազմակերպում, երթեւեկում են անհասկանալի արագությամբ՝ ստեղծելով վթարային իրավիճակներ, ինչը շատ հաճախ բերում է մահվան ելքով դեպքերի։ Թիրախավորված են հենց այսպիսի խուլիգանական արարքներով աչքի ընկնող վարորդները»,–ընդգծեց Ա. Խաչատրյանը։ Պատգամավորն անհիմն է համարում ծածուկ ծառայության շուրջ նման քննարկումներն ու դժգոհությունները։ Ոստիկանական ուժերը, նրա համոզմամբ, պրոֆեսիոնալ են եւ գիտեն, թե պայքարի ինչ ձեւ ընտրեն։ Որքան ժամանակ է պետք ՃՈ—ին, որպեսզի գնահատի՝ արդյունավե՞տ է, արդյոք, ծածուկ ծառայության իրականացումը։ Այս հարցին ի պատասխան, նա ասաց. «Բոլոր միջոցառումներն իրականացնելիս վերլուծություններ են անում։ Եթե վերլուծությունը ցույց տվեց, որ այդպիսի վարորդներն արդեն քիչ են, դեպքերը նվազագույնի են հասել, եւ անհրաժեշտություն չկա այլեւս այս ծառայության, կամ նրանց մեծ մասն արդեն տուգանքի է ենթարկվել եւ հետագայում նման խախտումներ չի կատարում, այլեւս կարիք չի լինի։ Եթե օրինազանցությունները շարունակվեն, կշարունակվի նաեւ ծածուկ ծառայությունը։ Սա շատ արդյունավետ մեթոդ է եւ անընդհատ պետք է կիրառել։ Որեւէ նորմալ վարորդ մտահոգվելու բան չունի։ Ծառայությունն էլ բխում է հենց այդ լավ վարորդների շահերից»։ Ա. Խաչատրյանը շեշտում է՝ եթե նույնիսկ ոստիկանը ծառայողական մեքենայով չէ, պարզապես կանգնած է կանգառում, խախտում տեսնելիս պարտավոր է արձանագրել. «Սա նույնպես մեխանիկորեն դառնում է ծածուկ։ Ցանկացած ոստիկան պարտավոր է նման դեպքերին արձագանքել»։
Հարցին՝ այդ խուլիգանական դրսեւորումները ոմանց կողմից անհարգալից վերաբերմո՞ւնք են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, թե՞, այնուամենայնիվ, դրանք նախկինում էլ են եղել, Ա. Խաչատրյանն արձանագրեց՝ նախկինում միշտ եղել են այսպիսի դրսեւորումներ. «Այս օրինազանցությունների դեմ պայքարի այսպիսի մեթոդներ նախկինում էլ են կիրառվել, լուսանկարահանվել են, տեսանկարահանվել, վարույթներ են իրականացվել։ Միշտ եղել են եւ լինելու են։ Ճանապարհային ոստիկանությունը պետք է լինի զգոն եւ թույլ չտա, որ այս դեպքերը «աճեն»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

23-05-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO