Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Բենզինի շուկայում հնարավոր է հայտնվի նոր ընկերություն

Կայացավ ԱԺ-կառավարություն հերթական հարց ու պատասխանը

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ օրակարգը չափազանց լայն է եւ ընդգրկում է նաեւ տնտեսական ոլորտը։ Երկու երկրների միջեւ ձեւավորվել է բավականին կանոնավոր երկխոսություն։ Այդ մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանի այն հարցին, թե ինչ ձեռքբերումներ եւ ակնկալիքներ կան ՀՀ վարչապետի Չինաստան այցի եւ այդ երկրի արտգործնախարարի այցի արդյունքում։ «Հայ—չինական հարաբերություններն այս շրջանում արտահայտվեցին երկու կարեւոր այցով, բայց սա շարունակական գործընթաց է։ Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շղթան շարունակվելու է։ Այս ընթացքում կարողացանք ունենալ շոշափելի արդյունք՝ վիզաների ազատականացման պայմանագիրը, որը դեռ պետք է անցնի որոշ ընթացակարգ՝ ուժի մեջ մտնելու համար»,–ասաց նախարարը՝ շեշտելով, որ այդ քայլը դյուրին կդարձնի շփումները բոլոր մակարդակներում բոլոր շերտերի համար, այդ թվում՝ մեր երկրի համար հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության առումով։
Մնացականյանը նշեց, որ Չինաստանի հետ ունենք առեւտրաշրջանառության ընդլայնվող ծավալ, նաեւ ավելի շատ հնարավորություններ են բացվում հայկական արտադրանքը Չինաստան արտահանելու համար։ Կան նաեւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում նույնպես ներդնել Ռուսաստանում գործող այն ծրագրային համակարգը, որտեղ, նախապես գրանցվելով, նշված ժամին գնում են ՔԿՀ—ներ տեսակցության կամ հանձնուք տալու համար։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հետաքրքիր համարեց այդ լուծումը՝ նշելով, որ մեր երկիրը նույնպես այդ համակարգը կներառի մեր թվային ծրագրում։ «Այս ոլորտում նախատեսվում են բավականին մեծ բարեփոխումներ, մշակվում է հայեցակարգ։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ սննդի որակն այնքան լավ պետք է լինի, որ հանձնուքներ տալու անհրաժեշտությունն առհասարակ վերանա։ Նաեւ պետք է գնանք այն ճանապարհով, որ հնարավորինս քիչ ապրանք թույլատրվի տալ դատապարտյալին կամ կալանավորված անձին, եթե դա առաջին անհրաժեշտության ապրանք չէ»,—մանրամասնեց նախարարը։
Զեյնալյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կրկնապատկել է տեսակցությունների քանակը, սակայն բոլորը չէ, որ օգտվում են այդ հնարավորությունից։ Երկարատեւ տեսակցության սենյակներ լինելու պարագայում նրանց կտրամադրվեն նաեւ արտահերթ տեսակցություններ, սակայն ներկա դրությամբ հերթերի վերաբերյալ արտառոց արձանագրումներ չկան։
Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանում մոտակա մեկ տարվա ընթացքում բենզինի շուկայում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, եւ հնարավոր է նոր ընկերություն մտնի այս շուկա։ Դա բնականաբար կթուլացնի որոշ ընկերությունների գերիշխող դիրքը։ Անդրադառնալով պատգամավորի այն դիտարկմանը, թե կառավարության կամ տարբեր գերատեսչական մարմինների կողմից ներկայացված տարբեր փաստեր եւ տվյալներ չեն համապատասխանում իրար, Տիգրան Ավինյանը համաձայնեց, որ վիճակագրության հավաքագրման հետ կապված միանշանակ կա խնդիր, ինչը կապված է կիրառվող մեթոդաբանության հետ։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն անդրադարձավ հանքարդյունաբերության թիրախային համայնքների բնակչության առողջապահական խնդիրներին։ «Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության ազդակիր համայնքներում հանքարդյունաբերության հետեւանքով աղտոտվում է օդը, ջուրը, հողը, ինչն ազդեցություն է ունենում տվյալ համայնքի բնակիչների առողջության վրա։ Բերեմ միայն մեկ օրինակ՝ Կապան քաղաքի հարակից տարածքներում հողի մեջ պղնձի թույլատրելի սահմանը 40—50 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, իսկ ցինկինը՝ մոտ տասը անգամ»,–ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում բնակչության առողջության վերականգնման եւ հիվանդացության մակարդակի կանխարգելման ուղղությամբ, եւ ի՞նչ արդյունքներ կան ներկայումս։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանքարդյունաբերության գնահատման շրջանակներում այժմ իրականացվում է երկու ախտորոշիչ հետազոտություն՝ մեկը՝ տնտեսական ազդեցության մասով, մյուսը՝ բնապահպանական եւ առողջապահական։ Դրանց արդյունքում ավելի կհստակեցվեն նորմայից ավելի աղտոտման ծավալները։ Բնապահպանական տեսչական մարմինն էլ կուսումնասիրի եւ կպարզի աղտոտման ծավալները՝ իրականացնելով որոշակի գործողություններ վնասի հատուցման համար։ «Հանքարդյունաբերության ոլորտում առկա մոտեցումը հիմնված էր փոխհատուցման սկզբունքի վրա, երբ հանքարդյունաբերողները, տնտեսավարողներն աղտոտում էին իրականցնում եւ գումար վճարում։ Հիմա նոր քաղաքականության շրջանակներում այդ մոտեցումը փոխվելու է, եւ կանխարգելման քաղաքականություն է իրականացվելու»,–ասաց Գրիգորյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

30-05-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO