Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՊՆ


Հայ-ռուսական համատեղ զորավարժություններ

Դրանցից երկուսը կլինի մասշտաբային

Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի համատեղ անցկացնելու են մի քանի պլանային զորավարժություններ։ Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այդ զորավարժություններից երկուսը լինելու են առավել մասշտաբային։ Շեշտադրումները տարբեր են՝ հարձակվողական, պաշտպանողական»,—ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Վաղարշակ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք պլանավորած միջոցառումներ են։ Ամեն տարի ստորագրվում են փաստաթղթեր հայ—ռուսական համագործակցության եւ ՀԱՊԿ—ի շրջանակներում, որոնցով նախատեսվում են նաեւ զորավարժություններ։ Մյուս կողմից նման միջոցառումներ անցկացնելիս հաշվի են առնվում տարածաշրջանային զարգացումները, գործողությունները։
«Մենք շատ լավ հետեւում ենք եւ տեսանք ադրբեջանաթուրքական զորավարժությունները։ Այս տարի երկու անգամ անցկացվել են, նաեւ՝ Նախիջեւանում, որը շատ կարեւոր ուղղություն է մեզ համար։ Եվ ահա Հայաստան—Ռուսաստան զորավարժությունները պետք է դիտել նաեւ այդ տեսանկյունից»,–ասաց Վաղարշակ Հարությունյանը։ Նա նկատեց, որ զորավարժությունների առաջին խնդիրը զորքերի պլանային պատրաստումն է, մյուսը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի արձագանքը։ Այդ համատեքստում առաջնային հարցերից է ագրեսիայի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելը։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եղել է ժամանակ, երբ լարվածությունը նվազել էր, հիմա մի քիչ մեծացել է։
«Այդ ընթացքը, կարծես, ընդհանուր գծի մեջ է, ինչպես մենք տեսնում ենք, լարվածությունը մեկ ավելանում է, մեկ՝ իջնում։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ներկայումս նման բան չեմ տեսնում։ Նախապայմաններ, որոնք թույլ կտան Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ, ես հիմա չեմ տեսնում։ Անկախ ամեն ինչից, մենք պետք է լինենք միշտ պատրաստ պատերազմին, որովհետեւ դա բացառել հնարավոր չէ։ Պատերազմը կանխելու լավագույն ձեւը հենց պատերազմին պատրաստ լինելն է»,–ասաց նա։
Հարցին, թե միջազգային ճնշումները Մոսկվայի վրա, Ռուսաստանի արտաքին խնդիրների խորացումը որքանով կարող են նվազեցնել Ռուսաստանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանի համար Կովկասը չափազանց կարեւոր է։
«Սիրիայի դեպքում մենք ինչ տեսանք, երկիրը Ռուսաստանի սահմաններից հեռու է, սակայն լինելով կարեւոր տարածաշրջան՝ Ռուսաստանը մտավ անմիջական գործողությունների մեջ։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն հենց իր սահմաններին մոտ է եւ չափազանց կարեւոր է»,–հավելեց նա։
Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը հունիսի սկզբին համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացրեցին Նախիջեւանում։ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

04-07-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO