Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին

Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում պատրաստվող արագ սննդից

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Սովորաբար ամռան սեզոնը ինֆեկցիաների առաջացման եւ տարատեսակ վարակների տարածման բարենպաստ շրջան է։ Հատկապես մեծ է աղիքային ինֆեկցիաների տարածման հավանականությունը, երբ տարբեր հարուցիչներ, ներթափանցելով օրգանիզմ, կարող են խաթարել աղեստամոքսային համակարգի գործունեությունը։
Տարվա շոգ եղանակին հանդիպում են սննդային ճանապարհով փոխանցվող եւ աղիներում կենսագործունեություն ծավալող հարուցիչներից առաջացած վարակներ ու հիվանդություններ։ Կան ինֆեկցիաներ, որոնք պայմանավորված են մեծամասամբ մարդկային գործոնով, ու որպեսզի հնարավորինս զերծ մնանք այդ հարուցիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուց, անհրաժեշտ է հետեւել նախ անձնական հիգիենայի պահպանմանը, իսկ ինչպե՞ս, «ՀՀ»–ի հետ զրույցում մանրամասնեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան, բժշկական գիտությունների դոցենտ Անահիտ Մկրտչյանը։
Աղիքային բակտերիալ վարակները, օրինակ, կարող են առաջանալ սովորական միրգը կամ բանջարեղենը վատ լվանալու արդյունքում։
«Այն մրգերը, որոնք կեղեւ ունեն, օրինակ՝ բանանը, բնակչության շուրջ 90 տոկոսը չի սիրում լվանալ, նույնը վերաբերում է ձմերուկին։ Մարդկանց շրջանում կա տարածված կարծիք, որ եթե միրգը կեղեւահանում են եւ ուտում միջուկը, ուրեմն լվալ պետք չէ։ Հակառակը, այդ մրգերը եւս պետք է շատ մանրակրկիտ լվալ, որովհետեւ այն կտրելուց միջուկը կլանում է միկրոբը։
Նման իրավիճակին բնորոշ են բակտերիալ դիզինտերիաները։ Այսինքն՝ չկեղեւահանած մրգից կարող է առաջանալ շեգելլիոզ, որը կարող է ախտահարել աղեստամոքսային համակարգը։ Մսամթերքից, հավկիթից, թռչնամսից կարող է առաջանալ մեկ այլ հարուցիչ՝ սարմոնելոզ»,— նշեց վարակաբանը՝ հավելելով, որ ամռանը վարակները ավելի զգայուն են դառնում սննդամթերքի ոչ պատճաշ պահպանման պատճառով։
Այսինքն՝ մթերքը սառնարանից դուրս երկար պահվելու պատճառով մանրէները բազմանում ու տարածվում են բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ վտանգելով առողջությունը։ Ջերմություն, փսխում, լուծ. սրանք այն նախանշաններն են, որոնք Անահիտ Մկրտչյանը խորհուրդ է տալիս չանտեսել։ Երբեմն ինֆեկցիաները կարող են ունենալ գաղտնի՝ ինկուբացիոն շրջան եւ տեւել 1—7 օր, հաճախ՝ 2—3 օր, սակայն կան նաեւ վարակներ, որոնք կարող են առաջիկա ժամերի ընթացքում ախտանշաններ ի հայտ բերել։ Կլինիկան սովորաբար կախված է հարուցիչի տեսակից, հիվանդի տարիքից եւ ուղեկցող հիվանդություններից։
«Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ,–հորդորեց բժիշկը՝ մատնացույց անելով այն դեղամիջոցները, որոնք հաճախակի գովազդվում են եւ բնակչության շրջանում կիրառվում առանց մասնագետի կողմից նշանակման։–Օրինակ, շատերը գնում են «Իմոդիում» պրեպարատը անգամ դեղագործի խորհրդով, որը փորկապություն է առաջացնում եւ հակացուցված է աղիքային ինֆեկցիաների ժամանակ։ Շատ դեպքերում մարդիկ են միմյանց խորհուրդ տալիս՝ «այն մեկին օգնել է» սկզբունքով, եւ, երկարատեւ ինքնաբուժումից հետո արդյունքի չհասնելով՝ հիվանդության զարգացման ուշ փուլում միայն դիմում են բժշկին»,–ասաց վարակաբանը։
Կան նաեւ այլ պատճառներ, որոնք կարող են այս շրջանում ակտիվ վարակների աղբյուր դառնալ։ Օրինակ՝ փոքր կրպակներում վաճառվող մսային ուտեստները, շաուրմաները եւ լցնովի պաղպաղակները նույնպես բացիլի տարածման միջոց են։
«Փոքր սննդի կետերը սովորաբար չեն կարողանում պահպանել ուտեստների պատրաստման սանիտարահիգիենիկ նորմերը, որովհետեւ լվացարան կամ սանհանգույց չունեն։ Իսկ աշխատակիցները՝ չպահպանելով հիգիենայի տարրական պայմանները եւ չունենալով հաճախակի լվացվելու հնարավորություն, կարող են վարակի փոխանցման աղբյուր լինել, հետեւաբար այս ամենին կարող է նպաստել նաեւ ոչ սառնարանային պայմաններում պահվող ուտելիքը։ Եթե ցածր ջերմաստիճանային պայմաններում դադարում է մանրէների աճը, ապա բարձրի դեպքում մանրէն արագ տարածվում է հատկապես սննդամթերքի մեջ։ Լցնովի պաղպաղակներն էլ կարող են թունավորումների պատճառ դառնալ, քանի որ մեծամասամբ պատրաստվում են առանց սանիտարական նորմերի պահպանման»,–ասաց վարակաբանը։
Բացիլների տարածմանը մեծապես նպաստում է հիգիենայի նորմերին չհետեւելը, մասնավորապես հաճախակի չլվացվելը։ Սա, ըստ զրուցակցիս, բնորոշ է ոչ միայն մանկահասակներին, այլեւ մեծերին եւ կոչվում է «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»։ «Հաճախ տարբեր առարկաների դիպչելուց, ասենք՝ երեխայի տակդիրը փոխելուց հետո մոռանում են լվացվել՝ տարածելով բացիլը։ Բացիլը սկզբում ի հայտ է գալիս երեխայի մոտ, հետո նաեւ ծնողի, նման դեպքեր շատ են լինում մեզ դիմողների շրջանում»,–ասաց Անահիտ Մկրտչյանը՝ հավելելով, որ մեծամասամբ ինֆեկցիաները տարածվում են հենց մարդկային գործոնի պատճառով, ասել է թե՝ անփութության։
Մասնագետը հնարավոր ինֆեկցիաներից զերծ մնալու միակ միջոցը համարում է հաճախակի օճառով լվացվելն ու կասկածելի սննդի օբյեկտներից սնունդ չգնելը, հատկապես ամռան այս թեժ շրջանում։ Բացի այդ, բնակչությանը խորհուրդ է տալիս հրաժարվել նաեւ կրեմային տորթերից եւ վաճառվող աղցաններից, պատճաշ լվանալ մրգերն ու բանջարեղենը, իսկ ավելի հաճախ՝ ձեռքերը։

19-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO