Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Գիտության տոն նոր ուսումնական տարում

Հայաստանում նախապատրաստվում է Գիտության փառատոնը

Հայաստանում նոր ուսումնական տարին կառանձնանա նոր ծրագրով. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կանցկացնի Գիտության փառատոն։ Նախարար Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ծրագրով նպատակ ունեն նպաստել գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրության բարձրացմանը։
«Իրականում, վերջին դիտարկումներն ու ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվում։ Բացի այն, որ փառատոնի անցկացմամբ փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, նաեւ վեր կհանենք դպրոցներում մեր ունեցած ներուժը, կհասկանանք, թե որտեղ ունենք վերազինելու, որտեղ պայմաններն ավելի բարելավելու խնդիրներ, որտեղ վերապատրաստելու հարցեր եւ այլն»,—ասաց նախարարը։
Փառատոնի անցկացման ձեւաչափի մասին նախարարությունը մանրամասներ չի շտապում ներկայացնել, քանի որ մի շարք հարցեր դեռ քննարկման փուլում են, սակայն ընդհանուր կոնցեպտը պարզ է։ Այն դպրոցների աշակերտները, որոնք ցանկանում են մասնակցել փառատոնին, գիտության ոլորտում տարբեր ուղղություններով կարող են ներկայացնել նոր գաղափարներ, հետազոտական ծրագրեր։ Դրանք սկզբում կդիտարկեն տեղական ժյուրիները՝ ըստ իրենց տարածքների, այնուհետեւ գլխավոր ժյուրիի կողմից հաջորդ փուլ անցած գաղափարներից կընտրվեն լավագույնները։ Ժյուրիներում ընդգրկված են լինելու կոնկրետ ոլորտների լավագույն մասնագետները։ Նախարարությունը վերջնական փուլ անցած գաղափարների, ծրագրերի համար նախատեսել է պարգեւներ, իսկ ահա հաղթողը հնարավորություն կունենա իր նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair) 2020 թվականին։ Միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտի։ Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին՝ ստանալով 75,000 ԱՄՆ դոլար։
Նախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է ծրագրի՝ բարձր մակարդակի, պատշաճ իրականացում։ Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցությունը։ Նախապատրաստական աշխատանքները նախատեսված է սկսել օգոստոսի վերջից։ Ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի դպրոցների աշակերտներին կներկայացվի փառատոնի ծրագիրը, էությունը։ Այնուհետեւ ստեղծվելու է այն դպրոցների ցանկը, որոնք ունեն լաբորատորիաներ, կարողություններ նման փառատոններին մասնակցելու, եւ որոնք իրենց հերթին, կարող են դառնալ լոկոմոտիվ տարածքի մյուս դպրոցների համար։
«Իրականացնելու ենք ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի փառատոնը բարձր մակարդակով անցկացվի։ Առաջին տարում կդժվարանանք ասել՝ արդյո՞ք բոլոր դպրոցներից ներգրավվածություն կլինի, սակայն վստահ եմ, որ տարեցտարի այս փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն ավելի կմեծանա։ Աշակերտները գիտության ոլորտում իրենց հետաքրքրության շրջանակում որեւէ նոր գաղափար կներկայացնեն, դա կարող է լինել կենսաբանությունից, ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, ֆիզիկայից, քիմիայից, շրջակա միջավայրից եւ այլն»,–ասաց Արայիկ Հարությունյանը։
Նախարարն ընդգծեց, որ դպրոցների վերազինումն ու պայմանների բարելավումն իրենց առաջնային խնդիրներից է։ Առաջիկայում պատրաստվում են ավագ դպրոցներին մի շարք առարկաների գծով տալ ավելի քան 300 լաբորատորիա։ Ինչ վերաբերում է շենքային պայմանների բարելավմանը, ապա այս ուղղությամբ եւս կոնկրետ ծրագրեր են նախատեսված։ Կառավարության հուլիսի 4—ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով՝ավելի քան 400 ուսումնական եւ սպորտային հաստատություններում նախատեսվում է իրականացնել կառուցման, վերանորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ կահավորման աշխատանքներ։ Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ, դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284, ինժեներական լաբորատորիաների ձեռքբերման համար՝ 834, 25 միլիոն դրամ։ Աշխատանքները շարունակական են լինելու։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

23-07-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO