Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՆԱԽԱԳԱՀ


Մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգեւը հանձնել է դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգեւատրվել է Պատվո շքանշանով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահական նստավայրում երեկ նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգեւը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին։
Արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագետներ, գիտնականներ, Արման Կիրակոսյանի ընկերները։
Իր խոսքում հանրապետության նախագահը նշել է, որ Արման Կիրակոսյանը մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ էր, իր լավագույն գործընկերն ու ընկերը։ «Իհարկե, թվում է, թե այս պարգեւն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ։ Սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետեւ Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, եւ մեր գնահատականն Արմանին՝ մեծ մարդուն, գիտնականի եւ դիվանագետի նրա գործունեությանը շարունակվելու է։ Ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք՝ գնահատելու մեր ընկերոջ, գործընկերոջ փայլուն կյանքը։ Վստահ եմ, որ նրա անտիպ գործերը կհրապարակվեն, որ նրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունենալու նաեւ դիվանագիտության, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության հետ կապված, եւ ընդհանրապես, շատ հաճախ ենք հիշելու մեր ընկերոջը»,–նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա առաջարկել է արտաքին գործերի նախարարությանը՝ հիմնել Արման Կիրակոսյանի անվան տարեկան մրցանակ հայ երիտասարդ դիվանագետների համար, որը, նախագահի խոսքով, կտրվի ամեն տարի դիվանագիտության ասպարեզում երիտասարդ տաղանդավոր մեր դիվանագետներից լավագույնին, ով տարվա ընթացքում փայլուն հաջողությունների կհասնի՝ դրանով ե՛ւ իր ներդրումն ունենալով մեր դիվանագիտության մեջ, ե՛ւ շարունակելով այն փայլուն կյանքը, որն ունեցել է Արման Կիրակոսյանը։
Շնորհակալություն հայտնելով պարգեւի եւ ուշադրության համար՝ Արման Կիրակոսյանի այրին՝ Սուսաննա Կիրակոսյանը, նշել է, որ իր ամուսինը կյանքի ամբողջ ընթացքում՝ ընդհուպ մինչեւ վերջին օրը, նվիրված է եղել հայագիտությանը, դիվանագիտությանը, պետությանը։ «Թեպետ նա մեզնից, ավաղ, շատ շուտ հեռացավ, բայց իր հետքը թողեց նորանկախ Հայաստանի պատմության եւ հատկապես դիվանագիտության մեջ։ Ես վստահ եմ, որ Արմանը շատ ուրախ կլիներ ընդունել այս բարձր պարգեւը, որ նրա գործը կշարունակվի, նրա հիշատակը միշտ վառ կմնա այն անձանց մեջ, ովքեր առիթ են ունեցել նրան ճանաչելու եւ աշխատելու իր հետ»,–նշել է նա։
«Արման Կիրակոսյանը կատարել է իր առաքելությունը, ստեղծել է ավանդույթ, մշակույթ Հայաստանի պետականության, Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման եւ զարգացման համար,—ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։—Եվ դրանով Արման Կիրակոսյանը ուղեցույց է յուրաքանչյուր դիվանագետի համար, ուղեցույց, թե ինչ է նշանակում պարկեշտություն, նվիրվածություն ժողովրդին եւ պետությանը, աշխատանքին»։
Արման Կիրակոսյանի մասին խոսել եւ նրա անցած ուղին, վաստակն ու մարդկային կերպարը բարձր են գնահատել նաեւ նրա գործընկերներն ու ընկերները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, պատմաբան Արամ Սիմոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

24-07-2019





12-11-2019
Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է
Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր
Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ ...


12-11-2019
Առաջաբանի փոխարեն
Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ...


12-11-2019
Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում
Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Երեք կռանը» կրկին «խոսեց»...
Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ ...



12-11-2019
Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն
Հին խնդրի արդիական ...

12-11-2019
Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր ...

12-11-2019
Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO