Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԵՐԵՎԱՆ


Մաքրության մասին խոսելու փոխարեն պետք է մաքրել

Այլապես առողջապահության տեսանկյունից լուրջ վտանգների ռիսկեր են առաջանում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Երեւանը ինքնատիպ բույր ունի։ Քաղաք մտնելով՝ հենց այդ բույրից ես կռահում, որ արդեն Երեւանում ես։ Դժվար է նկարագրել այդ, բայց որ երեւանյան բույր է՝ հաստատ է։
Երեւանը գույն էլ ունի, եւ երեւանյան վարդագույնը պատմության էջերում արդեն հիշատակված է։
Բայց հիմա ոչ սովոր բույրն է զգացվում, ոչ էլ գույնն է երեւում՝ երկուսն էլ ճնշված են աղբի գարշահոտության, բանջարեղենատակդիրային բազմագունության մեջ։ Մի խոսքով՝ մայրաքաղաքը խեղդվում է գարշահոտից։ Ձմերուկի, սեխի կեղեւներ, երեխայի տակդիրներ՝ իրենց պարունակությամբ, թթված բանջարեղեն...  ժամանակի ընթացքում դրանցից դուրս տված, շոգից գոլորշիացող, գետնին ներծծվող սննդահյութեր ու կեղտաջրեր՝ այդ ամենը «եփվում են» արեւի կիզիչ ճառագայթների տակ։ Ընդ որում, նշված պարունակությամբ աղբամաններ կան նաեւ սննդամթերք վաճառող ինչպես փոքր կետերի, այնպես էլ խոշոր սուպերմարկետների հարեւանությամբ։ Խոշոր աղբակույտերի ենք հանդիպել, օրինակ, Ջրվեժի եւ Աջափնյակ համայնքի Մարգարյան փողոցի սուպերմարկետների մոտ։ Երկրորդ դեպքում աղբն այնքան էր կուտակվել, որ դժվարացանք հասկանալ՝ աղբի տակ աղբարկղ կա՞, թե՞ ոչ, տարածքը նախատեսվա՞ծ էր աղբարկղի համար, թե՞ ինքնաշեն աղբավայրի էր վերածված։
Փաստորեն, ոչ միայն օդն է վտանգված, այլեւ վաճառվող սննդամթերքը։ Իսկ Հալաբյան փողոցի վրա աղբը տոպարկներով անգամ հենել էին ծառերի բներին՝ «խեղդելով» նաեւ ծառերը։
Վերջերս Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ տեղեկացնելով Երեւան բերված աղբատար մեքենաների ու աղբարկղերի մասին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակին եւ զինվել համբերությամբ»։
Այս դեպքում համբերությանն այլընտրանք ոնց որ թե չկա, առջեւում Վարդավառն է։ Արդեն պատկերացնում ենք՝ ինչ է մեզ սպասվում այդ օրվա ջրոցիի ընթացքում ու դրանից հետո։ Եթե ստեղծված իրավիճակում աղբ թափելիս ամեն անգամ ասֆալտին լղոզված աղբի մնացորդներ ենք մեր կոշիկներին կպած մեզ հետ տուն տանում, ապա Վարդավառի օրը, եթե աղբը շարունակի մնալ տեղում, կեղտաջրեր են հոսելու փողոցներով։ Այդ դեպքում միակ «դրականը» այն է, պոլիէթիլենային տոպրակները, թրջված լինելով, երեկոյան քամու հետ օդում պար չեն գա։ Իսկ մյուս օրերին, մայրաքաղաքային մեղմ զեփյուռի հետ, դրանք թեւածում են երկնքում։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Գաբրիելյանը «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի վարչական վարույթներ են հարուցվել՝ պայմանավորված աղբահանության վատթարացմամբ։ Դրանք ընթացքի մեջ են։
Մեր զրուցակցի խոսքերով, ներկա պայմաններում առողջապահական տեսանկյունից ռիսկեր կան. «Աղբի կուտակումները նպաստում են կրծողների քանակի ավելացմանը։ Կրծողներն էլ իրենց հերթին համարվում են տարբեր հիվանդությունների բնական շտեմարաններ։ Կրծողներից բացի, այդ իմաստով մեծ է նաեւ ճանճերի դերը։ Օրինակ՝ դիզինտերիան կարող է տարածվել ճանճերի միջոցով։ Նաեւ լեյշմանյոզի, լեպտոսպիրոզի (վարակիչ հիվանդություններ են) տարածման վտանգն է մեծանում կրծողների միջոցով»։
Մասնագետը նշում է, որ աղիքային խանգարումների դեպքում, որն ուղղորդվում է փսխումով, ջերմության բարձրացումով, սրտխառնոցով, գլխապտույտով, պետք է դիմել բժշկի։
Ի դեպ, հարկ է ուշադրություն դարձնել նաեւ աղբատար մեքենաների վիճակին։ Բնական չէ, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի եւ աղբի հոտ տարածի։
«Դա նույնպես վարչական վարույթի շրջանակներում է։ Վարչական վարույթը հարուցվում է սանիտարական նորմերի հիման վրա՝ հաստատված առողջապահության նախարարի կողմից։ Դրանք նախատեսում են՝ ինչպես, երբ եւ որտեղ պետք է ախտահանվեն աղբատար մեքենաները։ Դրանց համար հատուկ կետեր կան։ Անպայման պետք է ախտահանվեն»,–ընդգծեց տեսչական մարմնի ներկայացուցիչը՝ նկատելով նաեւ, որ վերջերս բնակիչներից ահազանգ են ստացել՝ աղբահանության հետ կապված, անմիջապես զանգահարել են «Սանիթեք», եւ նշված հասցեից օպերատիվ կերպով աղբը տեղափոխվել է։ «Ուզում եմ ասել՝ այսպես էլ է եղել, պարզապես, առայժմ այս վիճակն է տիրում»,–նշեց նա։
Ավելացնենք, որ մի քանի ֆեյսբուքյան օգտատերեր եւս, աղբահանության խնդիրը բարձրացնելուց հետո, օրեր անց գրառում էին կատարել, որ խնդիրը լուծված է։ Բայց դրանով հանդերձ, խնդիրը մնում է համաքաղաքային, եւ ընդհանուր վիճակը շարունակում է որակվել անհանգստացնող։

26-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO