Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՄԱՐԶԵՐ


Հայկական խոհանոցի չիրացված ներուժը

Ուտելի բույսերը կներկայացվեն բազմատեսակ ու յուրովի

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Հայկական լեռնաշխարհում աճող խոտաբույսերն ունեն վաղեմի ծագում։ Հին ժամանակներում նրանցից շատերը բուժական նպատակով էին կիրառվում, տարատեսակ հիվանդություններ բուժում, վերքեր դարմանում, նույնիսկ կիրառվում ծերացման դեմ։ Ըստ մեր ունեցած աղբյուրների՝ Հայաստանի տարածքում աճում է ավելի քան 300 անուն ուտելի բույս, որոնցից, սակայն, մի քանիսն են առօրյա սննդում կամ բուժական այլ նպատակներով օգտագործվում։
Եթե մարդու օրգանիզմը ձմռանն ավելի շատ էներգիայի կարիք ունի, ապա գարնանը եւ ամռանը բնակլիմայական պայմանների շնորհիվ կենսաբանորեն ձգտում է բուսական սննդի։ Սակայն ավանդական խոհանոցում ուտելի բույսերի սահմանափակում կա, մինչդեռ երկրի կլիմայական պայմանների ու աշխարհագրական դիրքի շնորհիվ զանազան բուսատեսակներ են աճում, որոնց մասին հանրությունը թերեւս քիչ է իրազեկված։
Ինչպես նշել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը, մենք՝ հայերս, ծնված օրից փնտրում ենք դրախտը, բայց դրախտում ենք ապրում, քանի որ տարվա չորս եղանակներն իրենց բնականոն առանձնահատկություններով գործում են Հայաստանում։ Ըստ նրա՝ խոհանոցում ազգային հարյուրքսան բաղադրության կերակուրներից ութսուն եւ ավելի տեսակները վայրի ուտելի բույսերից են։
«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագիրը կրող փառատոնը, որը կմեկնարկի օգոստոսի 17—ին Լոռու մարզի Դսեղ գյուղում, նպատակ ունի ներկայացնել այն բուսատեսակները, որոնցով հարուստ է Լոռու մարզը։
Առաջին անգամ նման խորագրով կազմակերպվող փառատոնը, ըստ ծրագիրն իրականացնողների, կդառնա շարունակական, կարեւորը միջոցառման գաղափարն ընդգծելն է, կարեւորությունը տեղ հասցնելը։
Այն կազմակերպվում է «Համայնքահենք էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ—ի կողմից Հայաստանում ՄԱԶԾ—ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) ֆինասավորմամբ, գործընկերներն են Լոռու մարզպետարանն ու Դսեղի համայնքապետարանը։
Համայնքահենք էկոտուրիզմի ծրագրի ղեկավար Սյուզան Հովսեփյանը «ՀՀ»–ի հետ զրույցում տեղեկացրեց՝ փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքները ճանաչելի դարձնելն է ու Լոռու մարզում տուրիզմի զարգացմանը նպաստելը։ Փառատոնի ընթացքում տեղադրված 40—ից ավելի տաղավարներում հայկական խոհանոցի առանձնահատկությունները կներկայացնեն Լոռու մարզի գյուղական համայնքների բնակիչները։
Լոռեցիներն իրենց ձեռքով հավաքված, մշակված եւ պատրաստված բուսական ուտելիքները կհյուրասիրեն հյուրերին, հենց տեղում կպատրաստեն համեղ կերակրատեսակներ։ Առանձին տաղավարներում կներկայանան նաեւ ՀՀ–ում գործունեություն ծավալող սոցիալական ձեռնարկությունները եւ զարգացման կազմակերպությունները։
Փառատոնը հիմնված է էկո մոտեցման եւ էկո մտածողության տարածման գաղափարի վրա, այդ է պատճառը, որ ողջ ընթացքում տարածքում տեղակայված կլինեն աղբի տեսակավորման աղբամաններ։
«Նպատակ ունենք էկոտուրիզմի զարգացման միջոցով ակտիվացնել համայնքների տնտեսական կյանքը, ներգրավել զբոսաշրջիկների, օգտագործել առկա ներուժը։ Այս պահին մի քանի գյուղ ենք թիրախավորել՝ Դսեղը, Դեբեդը, Վահագնին, Ձորագյուղը եւ այլն։ Տարբեր գործընթացներով փորձում ենք զարգացնել էկոտուրիզմը, որոնցից մեկն էլ այս փառատոնի կազմակերպումն է, որպեսզի շատերը այցելեն համայնք, օգտվեն Լոռու հարուստ բնաշխարհի հետաքրքիր ուտելի բույսերից պատրաստված կերակրատեսակներից։
Երբ հյուրեր ենք ընդունում, այցելուները հիմնականում օգտվում են ոչ ավանդական խոհանոցից, փոխարենը՝ միայն սփյուռքահայերին է հետաքրքրում հայկական ազգային խոհանոցը, եւ մենք այս վայրին բնորոշ ուտելի բույսերից պատրաստված կերակուր ենք մատուցում նրանց»,–ասաց ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ շատ համեղ են այդ բույսերից պատրաստված կերակուրները եւ մշտապես շոյում են ճաշակողների քիմքը։ Ակնկալում են, որ շատ այցելուներ կլինեն, նույնիսկ Երեւանից անվճար փոխադրամիջոց են ուզում ներառել, որպեսզի ցանկացողները Դսեղ հասնելու խնդիր չունենան, այցելեն ու ծանոթանան Լոռու մարզում աճող բացառիկ ու համեղ բուսատեսակներից պատրաստված կերակուրներին, իսկ հետո դրանք կիրառեն արդեն իրենց խոհանոցում։ Կարողանան տեսնել ու գնահատել այս տարածաշրջանի տուրիստական ներուժը եւ կարողանան տնտեսական հնարավորությունները ճիշտ պատկերացնել։
Փառատոնն ուշագրավ է նրանով, որ կերակուրները պատրաստելու են բոլոր ցանկացողները եւ իրացնելու են իրենց գիտելիքներն ու ներուժը վարպետաց դասերի տեսքով։
Դսեղի մշակույթի տան աշխատակից Սյուզաննա Խառատյանի տեղեկացմամբ, փառատոնն ունենալու է նաեւ մշակութային բաղադրիչ, այն կուղեկցվի երաժշտական, պարային կատարումներով, ինչն ավելի ուրախ ու տպավորիչ կդարձնի միջոցառումը։ Նա հույս հայտնեց, որ փառատոնը կդառնա ավանդական, քանի որ հետաքրքրությունն է մեծ, սեզոնն էլ բարենսպաստ է, ուստի կարող էզբոսաշրջության զարգացման խթան լինել, նպաստել էկո եւ գյուղական տուրիզմի զարգացմանը համայնքում։

30-07-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO