Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


Մինչեւ 400 դրամ՝ 1 շնչի համար

Որ բնակավայրն ինչքան է վճարում աղբի համար

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ամռանը ամենաթեժ թեմաներից մեկը դառնում է աղբահանության խնդիրը։ Եվ, ի դեպ, սա մի ոլորտ է, որից դժգոհում են գրեթե բոլորը։ Ընդ որում՝ այսպես է ոչ միայն մեզ մոտ, այլ գրեթե ամբողջ աշխարհում ու, ի միջի այլոց, զարգացած երկրներում նույնպես։ Սակայն, որպեսզի մեր աղբահանության ոլորտի պատասխանատուներն իրենց հանգիստ չզգան, ասենք, որ մենք կարող ենք առավելություն ունենալ, քանզի երկիրը փոքր է, աշխատող խոշոր ձեռնարկությունների թիվը զարգացած երկրների հետ չենք համեմատի եւն։
Հետաքրքիր մի փաստ մեջբերեմ. զարգացած երկրները աղբ շատ են արտադրում։ Հայաստանը նրանց չի զիջում։ Այս թեմային մենք առիթով կանդրադառնանք։ Իսկ այժմ կփորձենք մի կողմ թողնել աղբահանության վիճակի նկարագիրն ու դժգոհությունների արդարացիությունը՝ փոխարենը թվային մի պատկեր տալով։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տվյալներով, 2016թ. հունվարի 1—ի դրությամբ Հայաստանի 896 համայնքներից 489 համայնք (54.6 տոկոս) իրենց բյուջեներում աղբահանության գումար են նախատեսել։ Սակայն, հաշվի առնելով, որ աղբահանությունը հիմնականում իրականացվում է Հայաստանի մեծ համայնքներում, աղբահանության ծառայություններից օգտվում է ՀՀ ընդհանուր բնակչության 89 տոկոսը։ Այս առումով ամենաբարվոք վիճակը Երեւանում է՝ 100 տոկոս, Շիրակի (92.2 տոկոս), Կոտայքի (87.5 տոկոս) եւ Արարատի (87.4 տոկոս) մարզերում։ Աղբահանության ամենացածր տոկոսն Արագածոտնի մարզում է՝ 65 տոկոս։ Շիրակի մարզի բնակչության մեծ ներգրավվածությունը պայմանավորված է Գյումրիի մեծ տեսակարար կշռով։ Մինչդեռ Շիրակում համայնքների ներգրավվածությունը խիստ ցածր է, օրինակ՝ Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում աղբահանություն կազմակերպված է միայն մեկական համայնքներում։
Հիմա այն մասին, թե ինչ միջոցներ են գանձվում աղբահանության համար։ Հայաստանի տարածքում 1 շնչի համար գանձվում է 100—400 դրամ։ Դարձյալ նույն նախարարության տվյալներով՝ Երեւանում, օրինակ, գանձվում է 200 դրամ։
Արագածոտնի մարզում՝ 100—150 դրամ (Թալին՝ 100, Աշտարակ՝ 150)։
Արարատի մարզում՝ 100—180 դրամ (Արտաշատ՝ 100 դրամ, Մասիս՝ 180)։
Արմավիրի մարզում գանձվում է 100—150 դրամ։
Գեղարքունիքի մարզում՝ 150—200 դրամ։ Ընդ որում, այս մարզում՝ Գավառում եւ Մարտունիում գանձվում է 150 դրամ, Սեւանում՝ 200 դրամ։ Բայց Վարդենիսում ոչ մի լումա չի գանձվում։
Լոռու մարզի Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում եւ Ստեփանավանում գանձվում է 150 դրամ, եւ միայն Տաշիրում՝ 100 դրամ։
Կոտայքի մարզում աղբահանության համար 1 շնչի հաշվով գանձվում է 200 դրամ։ Բացառություն է Աբովյանը, որտեղ գանձվում է 250 դրամ։
Շիրակի մարզի Գյումրիում եւ Մարալիկում 100 դրամ է գանձվում, իսկ Արթիկում՝ 120 դրամ։
Սյունիքի մարզում այլ գներ են՝ ընդհուպ 400 դրամ։ Կապանցիները, սիսիանցիներն ու գորիսեցիները 150 դրամ են վճարում ամսական, 1 շնչի հաշվարկով, աղբահանության համար, իսկ մեղրեցիներն ու ագարակցիները՝ 400 դրամ։
Վայոց ձորի մարզում աղբահանության վճարը 210 դրամը չի գերազանցում։ Եվ այսպես է Եղեգնաձորում։ Իսկ Վայքում ու Ջերմուկում 100 դրամ է։
Տավուշի մարզում ամենաշատը՝ 120 դրամ գանձվում է Բերդում։ Իջեւանում, Դիլիջանում եւ Նոյեմբերյանում 100 դրամ է։
Փաստորեն, Մեղրին ու Ագարակը, աղբահանության համար գանձում են օրենքով սահմանված աղբահանության վարձի առավելագույն չափը։ Իսկ Վարդենիս քաղաքում աղբահանությունն իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով։ Ու սրանք այն թվերն են, որոնք ամրագրված են կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման՝ մինչեւ 2036թ. ռազմավարությունում։ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի 5—րդ հոդվածի համաձայն՝ աղբահանության վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է։ Աղբահանության դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին։ Աղբահանության վճարը սահմանված է նույն օրենքի 14—րդ հոդվածով եւ կազմում է ամսական առավելագույնը 400 դրամ՝ մեկ բնակչի համար, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քմ մակերեսի համար՝ առավելագույնը 25 դրամ։
Երեւանում 2016թ. ցայսօր աղբահանության դիմաց գանձվող գումարի չափը չի փոխվել. 200 դրամ էլ մնացել է։ Փորձեցի մի քանի վայրերից էլ ճշտումներ անել. Աբովյանում նույնպես չի փոխվել, Մեղրիում՝ եւս։ Նկատենք, որ բնակիչները հաճախ չգիտեն էլ, թե ինչքան են վճարում աղբի դիմաց, որովհետեւ եռամսյակը մեկ են գումար տալիս (այս թեմային էլ առանձին կանդրադառնանք)։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հիշյալ ռազմավարությունում նկատում է, որ աղբահանության մակարդակը հեռու է բավարար լինելուց, եւ կարելի է առանձնացնել 3 հիմնական խնդիր։
Առաջինն այն է, որ մեքենաների եւ սարքավորումների ոչ պիտանիություն պայմաններում աղբը հավաքվում է բաց աղբամաններում, ինչը սանիտարահիգիենիկ, բնապահպանական եւ էսթետիկ խնդիրներ է առաջացնում։ Աղբամաններից բեռնատարներ է բարձվում բահերի միջոցով։ Բեռնատարների զգալի մասը բաց թափքով է, ինչի հետեւանքով «աղբը տեղափոխելիս այն ցրվում է մեծ տարածությունների վրա»։
Երկրորդ խնդիրն այն է, որ աղբահանության ամբողջականությունը բացակայում է զգալի թվով համայնքներում, որտեղ այդ ծառայությունը հասանելի չէ համայնքի ողջ բնակչությանը։ Խնդիրն առավել լուրջ է գյուղերում։ Կենցաղային աղբը համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների՝ այդ նպատակով հատուկ սահմանված կամ նախատեսված տեղերում եւ համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում՝ աղբամաններում կամ կոնտեյներներում, աղբախցերում պահելու փոխարեն, անկանոն կերպով թափվում է համայնքի մերձակա տարածքներում կամ նույնիսկ ոռոգման ջրանցքներում։
Երրորդ խնդիրը աղբահանության հաճախականությունն է։
Այս ամենին հավելենք, որ աղբավայրերը քարտեզագրված չեն, նրանց սահմանները հստակ չեն, աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալներն ու բաղադրությունը հայտնի չեն։
Թե ինչ քայլեր են որոշված իրավիճակը շտկելու համար, մենք առանձին նյութով կանդրադառնանք։ Փորձելով հասկանալ, թե ինչու աղբի ձեռքը կրակն ընկած լինելով՝ մենք կենսագազից լայնածավալ չենք օգտվում։

30-07-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO