Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԱՅԼՔ...


Հրդեհների թիվն աննախադեպ աճել է

Ծիծեռնակաբերդի հրդեհի գործով նշանակված քննությունն ընթացքի մեջ է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2019թ. վեց ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում հրդեհների թիվն աննախադեպ աճել է։ Եթե 2018թ. ունեինք 1702 հրդեհ, այս տարի 6 ամիսներին արձանագրվել է մոտ 3554 դեպք։ «ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը՝ նշելով, որ հուլիսը դեռեւս ամփոփված չէ, եւ աճի միտումը պահպանվում է։ Վերը նշված տվյալներին գումարենք նաեւ հուլիսի 28—ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 49 ահազանգերը տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Այս տարվա հրդեհների գերակշիռ մասն առաջացել է խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում՝ 2385 դեպք։ Ըստ Հայրապետյանի՝ բուսածածկ տարածքներում մոտ 4 անգամ աճ ենք ունեցել՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Մեծապես նպաստել է հուլիսի աննախադեպ շոգը, երբ ջերմաստիճանը հասավ 40 աստիճանի։ Սակայն, միջազգային տվյալների համաձայն, հրդեհների առաջացման միայն 6 տոկոսն է, որ բնական ճանապարհով է ծագում, մնացած 94 տոկոսը մարդածին են։
«Մարդկային գործոնով պայմանավորված հրդեհներն անզգուշության եւ անփութության հետեւանք են։ Լինում են նաեւ դիտավորյալ հրկիզումներ, որոնք բարեբախտաբար քիչ են։ Շատ տարածված պատճառ է անզգուշաբար ծխախոտի ավելցուկը չորացած խոտի վրա նետելը։ Չոր խոտը պարարտ նյութ է հրդեհի համար։ Տարածված պատճառ է առավել հրդեհավտանգ ժամանակահատվածում, որում հիմա գտնվում ենք, բնության գրկում խարույկ վառելը։ Ծայրահեղ դեպքում դա թույլատրվում է հատուկ վայրերում՝ հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին համապատասխան։ Այն է, երբ կրակը վառվում է մեկ մետր լայնությամբ հանքայնացված, մինչեւ հողը մաքրված շերտի վրա։ Անգամ այս դեպքում էլ պետք է զգույշ լինել։ Շատ հաճախ կիսահանգած վիճակում թողնում գնում են։ Քամու ազդեցության պայմաններում կայծերը կարող են տասը մետրից ավելի տարածվել եւ հրդեհի առաջացման հանգամանք դառնալ»,–մեկնաբանեց Հայրապետյանը՝ տարածված պատճառ նշելով նաեւ աղբի կուտակումը, ապակյա եւ պլաստիկե շշերից առաջացող հրդեհները։ Նրա խոսքով՝ ապակյա շշերը ոսպնյակի դեր են կատարում՝ ֆոկուսացնելով արեւի ճառագայթները, այս ֆունկցիան կարող է կատարել նույնիսկ ջրով լցված պլաստիկե շիշը։ Զրուցակիցս նկատում է՝ ցավոք, հրդեհային անվտանգության բնագավառում մեր քաղաքացիների իրավագիտակցությունը բավականին ցածր է. «Չնայած տարվող բազմաթիվ աշխատանքերին, շարունակվում է դեռեւս ցածր մնալ։ Բաներ կան, որ ժողովրդի լեզվով ասած՝ ֆայմի հարց է։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է աղբը թափել ու չհավաքել, կամ ծխախոտը նետել չոր խոտի վրա։ Տարածված երեւույթ է աղբամանների այրումը։ Մարդաշատ կագնառներում, որտեղ աղբամաններ կան, ծխախոտը գցում են առանց մարելու։ Գիտակ պետք չէ լինել հասկանալու համար, որ մի քանի ժամ հետո, ամենայն հավանականությամբ, հրդեհ կարող է առաջանալ։ Կուլտուրայի, մշակույթի հարց է, մարդիկ պիտի հասկանան, որ չի կարելի։ Մեր քաղաքացիներից շատերը մտածում են, որ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջ փրկարարների գործն է։ Կատարում ենք մեր պարտականությունը, եւ բավականին լավ ենք կատարում, որի մասին են վկայում ԱԻՆ հասած բազմաթիվ արձագանքներ։ Բայց սա չի նշանակում, որ մյուսները պիտի քաշվեն մի կողմ»։ Այս տարվա հրդեհաշատ մարզերն են՝ Երեւանը, Արարատը, Արմավիրը, Կոտայքը, Արագածոտն ու Սյունիքը։ Այգիների մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ աճ է գրանցվել նույնիսկ գարնանը։ Հայրապետյանն ընդգծում է՝ հրդեհավտանգ իրավիճակը բարձր ջերմաստիճանի պատճառով կարող է մինչեւ սեպտեմբեր պահպանվել։ Հրդեհային անվտանգության մասին օրենքի համաձայն՝ հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է արտը հնձելուց հետո խոզաններ այրելը։ Սույն օրենքի համաձայն՝ արգելվում է նաեւ փշատերեւ տնկարկներում, հին հրդեհատեղերում, ծառատապալ անտառամասերում, հատումների մնացորդներ եւ փայտանյութ թողնված հատատեղերում, չորացած խոտածածկով տեղերում, ինչպես նաեւ ծառերի սաղարթների տակ կրակ վառելը, վառվող լուցկի եւ ծխախոտի մնացորդ գցելը, որսի ժամանակ դյուրավառ կամ մարմանդ վառվող նյութերից պատրաստված խցկաններ օգտագործելը, յուղով ներծծված կամ բենզինով, նավթով եւ այլ վառելանյութերով հագեցած լաթեր թողնելը, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորելը, անսարք սնման համակարգ ունեցող մեքենաներ օգտագործելը, ինչպես նաեւ լցավորվող մեքենաների մոտ ծխելը կամ բաց կրակից օգտվելը, անտառային ֆոնդի խոտհարքներում չոր խոտ հրդեհելը։ Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատժամիջոցներն են՝ առաջինի դեպքում 25—50 հազար դրամ, կրկնելու դեպքում՝ 50—150 հազար դրամ։ Դիտավորյալ հրկիզման դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Սակայն ըստ Հայրապետյանի՝ պատասխանատու անձին հայտնաբերելը դյուրին գործ չէ։ Օրինակ է բերում Ծիծեռնակաբերդի հրդեհը։ «Շատ հեռվից ինչ—որ մարդիկ նկատել են, թե ինչպես են երկու հոգի այրում, հեռանում։ Հնարավոր է՝ նրանք ուղղակի անցորդներ են եղել կամ իսկապես դիտավորությամբ այրել են։ Մեզ համար կարեւոր է տեսնել այրման առաջին փուլը։ Որտեղից որ այրումը սկսվել է, տեսախցիկներ չեն եղել։ Եթե ապացուցվի, որ դիտավորությամբ են հրկիզել, քրեական պատասխանատվություն է սահմանվելու։ Երբ տեսնում ենք, որ հանցակազմ կա, նյութերն ուղարկում ենք կա՛մ դատախազին, կա՛մ անմիջապես ոստիկանություն»,–ասաց Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ Ծիծեռնակաբերդի գործով նշանակված քննությունը դեռեւս ընթացքի մեջ է։

30-07-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO