Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետեւողական

Կայացել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների եւ շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է ցանկանում անել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, իր խոսքում նշել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, այս հարցում հետեւողական է եւ շարունակելու է լինել հետեւողական։ Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, ըստ էության, այս արձանագրումը երեւում է նաեւ հանրության արձագանքից, որովհետեւ այս փաստաթղթերում ես տեսա նաեւ տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով՝ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84 տոկոսն արձանագրել է, որ ինքը ականատես չի եղել, այսինքն՝ չի առնչվել կոռուպցիայի դեպքերի, ինչն, իհարկե, շատ կարեւոր արձանագրում է։
Բայց ուզում եմ նաեւ արձանագրել, որ այս ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք նաեւ որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ եւ բարդություններ՝ այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները եւ առավել եւս կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով եւ մասշտաբներով, ինչը մենք, բոլորս եւ հանրությունն իրավունք ունի ակնկալել։ Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ, եւ այդ խնդիրներից ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները։ Այդ ինստիտուցիոնալ խնդիրների մի մասը նկատելի է առաջին հայացքից, երկրորդ մասը նկատելի չէ առաջին հայացքից։ Եվ կարծում եմ, որ մենք հենց այս առումով պետք է շատ հետեւողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնենք՝ որոշակի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի հիմնմամբ, նոր կառուցակարգերի ստեղծմամբ։ Հիմա՝ այս ընթացքում մենք բավական ծավալուն եւ հիմա արդեն կարող ենք ասել, որ որակյալ աշխատանք ենք արել՝ կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ եւ արձանագրելու, թե մենք ինչպես ենք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը։
Քաղաքական արձանագրումը, որ կարեւոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետեւողական, եւ այստեղ կոմպրոմիսները բացառվում են։ Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, եւ սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել։ Իհարկե, այսօր մենք քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը։ Սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց կարծում ենք, որ արդեն նույնիսկ առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա կարող ենք շատ լուրջ եւ կոնկրետ աշխատանք իրականացնել»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները եւ նշել, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հնարավորինս ներառական մասնակցություն ապահովելու համար։ Քննարկվել է նաեւ խորհրդի կազմում գործարար ոլորտը ներկայացնող ՀԿ—ների ներգրավման հարցը։ Վարչապետը կարեւորել է գործարար շրջանակները ներկայացնող ՀԿ—ների ներգրավումը խորհրդի կազմում եւ համապատասխան հանձնարարական տվել արդարադատության նախարարին։
Նիստի օրակարգի շրջանակում արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019—2022 թթ. միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը։ Նախարարի խոսքով՝ փաստաթղթի շուրջ լայն հանրային քննարկումներ են եղել Երեւանում եւ բոլոր մարզերում, եւ ռազմավարության լրամշակված տարբերակը ներառում է այնպիսի կարեւոր տարրեր, ինչպիսիք են միջոցառումների ծրագրի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը, հսկողությունը եւ դրա վերաբերյալ հանրային հաղորդակցությունը, ինչպես նաեւ ԵՄ փորձագետների աջակցությամբ ծախսերի վերլուծությունը եւ ֆինանսական գնահատականը Ռազմավարության հիմնական վերստուգիչ ցուցանիշը Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխությունն է՝ այն 35—ից 55—ի հասցնելը։
Ռ. Բադասյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն եւ իրազեկում եւ այդ ուղղություններով նախատեսվող քայլերին։
Մասնավորապես, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների եւ գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում։ Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը եւ վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը։ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի մշակում եւ կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում։ Իսկ 4—րդ ուղղության՝ հանրային կրթության եւ իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում եւ բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաեւ հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում եւ իրականացում։
Գործընթացը համակարգող մարմինը լինելու է արդարադատության նախարարությունը, ընդհանուր կարիքների նախնական ֆինանսական գնահատականը կազմում է 16,528,044,400 ՀՀ դրամ։
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել է ռազմավարությունում ներառված թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, արծարծվել են հայտարարագրման համակարգի բարեփոխումներին, հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձանց շրջանակին, ինստիտուցիոնալ համակարգի գործունեությանը եւ անկախության երաշխիքներին, մասնագիտացված դատարանների գործունեությանը, դատավորների կարողությունների ապահովմանը, նյութական եւ սոցիալական անհրաժեշտ երաշխիքների ձեւավորմանը, մասնագիտական վերապատրաստմանը, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմինների հաշվետվողականությանն առնչվող եւ այլ հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, կարեւորել է շահագրգիռ քննարկումները, որոնք նպաստում են հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի ամբողջական եւ համապարփակ տարբերակի մշակմանը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում բոլոր դիտողությունները լսվել են, հնարավորները՝ ներառվել, այժմ պետք է հնարավորինս արագ հաստատել փաստաթուղթը եւ անցնել իրագործման փուլին։

31-08-2019





18-02-2020
Արցախյան շարժում եւ 2020 թվական
Մեր հայրենիքին վերաբերող ցանկացած խնդիր մենք պետք է ...


18-02-2020
Նոր օրենսդրական փոփոխությունները կուժեղացնեն երկրի պաշտպանության համակարգը
Մասնավոր ընկերությունները կներգրավվեն երկրի անվտանգության ապահովման գործընթացներում

Պետության ...


18-02-2020
Հայերի սպանդ, կոտորածներ եւ ջարդեր…
Բաքվում վայրագությունների ենթարկված հայերի թիվն այդպես էլ առայսօր ...


18-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Գեղազնիկ Միքայելյան (Չաուշ)

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, կամավորական ջոկատների ...


18-02-2020
Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացվել էր
Բայց սա առաջին պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումն էր



18-02-2020
Փաշինյան–Ալիեւ բանավեճը մեկ անգամ եւս վկայեց
Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության

Օրերս Մյունխենի անվտանգության ...


18-02-2020
Վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված՝ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...



18-02-2020
«Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը
Պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական ...

18-02-2020
«Իմացի'ր, երբ կանգ առնել»
Որո՞նք են էսթետիկ բժշկության դրական ու ...

18-02-2020
Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ
«Վանաձորն ունի մի շարք լուրջ ...

18-02-2020
Ովքեր են հավակնում նախագահի պաշտոնին եւ պատգամավորական մանդատներին
Մարտի 31—ին Արցախում կկայանան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO