Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Պատրաստվելու տեղ կա

«Արարատ Արմենիան» դեռեւս պատրաստ չէր Եվրոպայի լիգայի խմբային փուլում խաղալու համար

Հայաստանը ստիպված է հետաձգել ֆուտբոլի խոշոր միջազգային մրցաշարի հիմնական փուլին մասնակցելու երազանքը։ Պատմական բեկմանն ընդհուպ մոտեցած «Արարատ Արմենիան» Եվրոպայի լիգայի փլեյ օֆում չկարողացավ հաղթահարել եվրոպական չափանիշներով համեստ հնարավորություններ ունեցող Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» արգելքը եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Դա որքան դառնալի, նույնքան էլ օրինաչափ է, քանզի արտագնա պատասխան խաղը ցույց տվեց, որ մեր թիմը դեռ պատրաստ չէ մասնակցելու նման խոշոր մրցման։
Նախ փորձենք հասկանալ անհաջողության պատճառները՝ հիմնվելով, այսպես ասած, մակերեսային, տեսանելի գործոնների վրա։ Սկսենք ամենեւին էլ ոչ հռետորական հարցադրումից առ այն, թե կարո՞ղ էր արդյոք հայրենի ակումբը հաղթել այս մրցակցին։ Պատասխանը միանշանակ դրական է, ինչը եւ հաստատվեց «Արարատ Արմենիայի» հաղթանակով ավարտված երեւանյան մրցավեճում։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ չստացվեց։ Կարծում ենք, դերակատարում ունեցան երկու հիմնական գործոններ, որոնցով լյուքսեմբուրգյան թիմը գերազանցեց մերոնց։ Խոսքը ֆունկցիոնալ եւ հոգեբանական պատրաստականության մասին է։ Երկու դեպքում էլ պահանջները պետք է ուղղել հայկական ակումբի մարզչական կազմին։ Եթե եվրագավաթների խաղարկության մեկնարկին խաղացողների պատրաստականության մասին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վերապահումներն ընդունելի եւ տրամաբանական էին, քանզի թիմը նոր էր պատրաստվում մրցաշրջանին, ապա հիմա դրանց մասին խոսելը առնվազն ֆունկցիոնալ որակների մասով տեղին չի լինի։ Բոլորովին այլ է հոգեբանական խնդիրը։ Խոսքը ամենեւին էլ ֆուտբոլիստների համարձակության (դուխի) եւ ինքնանվիրման մասին չէ, քանզի հենց այդ առումով հարցեր չառաջացան։ Խնդիրը ուժերի գերագույն լարումով նպատակին հասնելու մասին է։ Հատկապես երկրորդ խաղակեսում եւ լրացուցիչ ժամանակում դա մեր խաղացողների մոտ չնկատվեց։ Ակնհայտ էր, որ նրանք կորցրել էին խաղի թելը եւ չէին պատկերացնում այն գտնելու ուղիները։ Նման պարագայում մեծ է առաջնորդի դերը, որը կկարողանա իր վրա վերցնել խաղը, ոգեւորել եւ իր հետեւից տանել թիմակիցներին։ Որեւէ մեկը, առավել եւս թիմի ավագը, չկարողացավ ստանձնել այդ պատասխանատվությունը, այլապես մեր թիմը գուցե ոչ միայն դիմանար մրցակցի ուժեղ ճնշմանը եւ չեզոքացներ այն, այլեւ կարողանար մեկ արագ հակագրոհով վճռել մրցակցության ելքը։
Իսկ դրա հնարավորությունը կար, քանզի մրցակցի պաշտպանությունում երբեմն նկատելի բացեր էին առաջանում։ Ինչն, ի դեպ, շատ լավ հաջողվում էր հանդիպման առաջին 30 րոպեներին, երբ մերոնք կարող էին վճռել դիմակայության ելքը։ Պայքարը, թերեւս, այլ ընթացք կստանար, եթե 21—րդ րոպեին Անտոն Կոբյալկոն ավելի հաշվենկատ եւ պատասխանատվությամբ իրացներ 11 մետրանոց հարվածը։ Սակայն, նա չափազանց անտաղանդորեն կատարեց այն՝ մրցակցի դարպասապահին հնարավորություն տալով կռահել հարվածի ուղղությունը եւ հետ մղել գնդակը։ Հույս արթնացավ, երբ դրանից երեք րոպե անց Մայիլսոն Լիման առաջ մղեց «Արարատ Արմենիա»–ին՝ երկու հանդիպումների հանրագումարում մեր թիմի առավելությունը հասցնելով 2 գոլի, ինչն արդեն ամրության լավ պաշար էր։ Սակայն դրանից հետո երեւանյան ակումբի խաղը կտրուկ փոխվեց։ Այո, մրցակիցը մեծ ուժերով առաջ նետվեց եւ ուժեղ ճնշում ձեռնարկեց, բայց մերոնք էլ այն սառնասրտորեն չեզոքացնելու փոխարեն ընկրկեցին եւ շփոթվեցին։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում կարգավորել խաղը։ Չէր հաջողվում վերահսկել գնդակը, որը 1—2 փոխանցումից հետո վերստին անցնում էր մրցակցին։ Մերոնք ակնհայտորեն պարտվում էին կիսապաշտպանությունում, եւ ոչ մի կերպ չէր հաջողվում շտկել իրավիճակը։ Իսկ լյուքսեմբուրգցիները լիարժեք օգտվեցին դրանից եւ Դանել Սինանին նախ 48—րդ րոպեին անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 1։1, իսկ 72—րդին նաեւ առաջ մղեց «Դյուդելանժին»։ Մնացածը ստացվեց դասական սցենարով. հանդիպումը թեւակոխեց հանդարտ հուն եւ կողմերը հանգիստ հանգուցալուծումը հասցրին 11 մետրանոցի հարվածաշարին, որում մերոնք վրիպեցին 2, դաշտի տերերը՝ 1 անգամ։ «Դյուդելանժը» տարավ կամային հաղթանակ, իսկ «Արարատ Արմենիա»–ին պակասեցին այդ նույն կամային որակները։
Այդպիսով, պատմություն կերտելու մեր թիմի փորձը պսակվեց անհաջողությամբ։ Այնուհանդերձ, պետք է ընդունել, որ սա կարճ պատմություն ունեցող թիմի առաջին փորձն էր եվրագավաթներում, որով նոր նշաձող սահմանվեց հայկական ակումբների համար։ Այսուհետեւ Եվրոպայի լիգայի փլեյ օֆ հասնելը նրանց համար պատմական նվաճում չի լինի։ Մնում է հասնել հաջողությունը զարգացնելուն։ Իսկ պարտությունից նախեւառաջ պետք է դասեր քաղեն ակումբի ղեկավարներն ու մարզիչները, որոնք պետք է մտածեն թիմի կազմը ուժեղացնելու եւ հետագայում նման հանդիպումներին ավելի պատրաստված ներկայանալու մասին։ Հավանաբար, նաեւ դա նկատի ուներ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարելով, որ իրենք աստիճանաբար կողմնորոշվում են, թե որ ֆուտբոլիստների հետ են շարունակելու համագործակցությունը։
Վերջապես, պետք է ընդունել, որ նման խաղամակարդակով «Արարատ Արմենիան» առանձնակի անելիք եւ ասելիք չէր ունենալու Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Եվ գուցե լավ է, որ ամեն ինչ այսքանով ավարտվեց։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

31-08-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO