Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մի քանի ընդհանուր, բայց առանցքային եզրակացություններ

Սամցխե-Ջավախքի խնդիրները լուծման նրբություններ ունեն

Համահայկական օրակարգի ու հայ-վրացական հարաբերությունների առավել ցավոտ հարցերից մեկն այն է, թե կա՞ն արդյոք խնդիրներ Ջավախքում եւ, եթե կան, ապա ինչ բնույթի են։ Ջավախքում, անշուշտ, կան խնդիրներ. այդպիսիք կան Վրաստանի այլ մարզերում, Հայաստանում կամ այլ պետությունների հայկական բնակավայրերում։ Բանն այն է, թե ինչպես ենք մենք մոտենում այդ խնդիրներին եւ ինչ պրիզմայով ենք դրանք դիտարկում։
Վրաստանի կենտրոնական իշխանությունների հետ հարաբերություններում թե՛ Սամցխե—Ջավախքի հայ համայնքի ներկայացուցիչները, թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սուբյեկտները խնդրին պետք է մոտենան գործընկերային հարաբերությունների դիրքերից, այսինքն՝ ջավախահայության խնդիրները դիտարկելով որպես ոչ այնքան ազգային փոքրամասնության խնդիրներ, ոչ որպես զուտ հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի մասում բնակվող մեր հայրենակիցների խնդիրներ, այլ՝ Վրաստանի լիիրավ քաղաքացիների խնդիրներ։ Ջավախահայը Վրաստանում նույնքան իրավատեր ու պետականակերտ տարր է, որքան ազգությամբ վրացին կամ այլ ազգերի ներկայացուցիչները։ Այսպիսի մոտեցումը երաշխավորելու է վրացական կողմի՝ մեզ հետ քննարկման սեղանի շուրջ նստելն ու լուծումներ գտնելու հակվածությունը։
Այսօրվա աշխարհը դժվարությամբ է ընդունում ազգային արժեքների, պատմական հայրենիքների կամ ազգային ինքնության համար պայքարը, իսկ մեզ տարբեր ձեւաչափերի քննարկումներում հարկավոր են դաշնակիցներ։ Խնդիրը ձեւակերպում ենք որպես մարդու իրավունքների համար պայքար, որպես քաղաքացու ազատությունների ու իրավունքների համար պայքար, փոխարենը ստանում են կուռ, տեղեկացված, պատրաստված ջավախահայ համայնք։ Սա ներքին սպառման դաշտում համարենք Սամցխե—Ջավախքի հայ համայնքի խնդիրների առնչությամբ մեր առաջին պարզ ճկունությունը։
Բանակցություններում կամ տարբեր տեսակի հարաբերություններում հաջողության կարելի է հասնել, երբ գիտենք, թե ինչ է ուզում մեր դիմացինը, եւ երբ ի վիճակի ենք հասկանալ դիմացինի էությունը, բնույթը։ Այս առումով նկատենք, որ եղբայրական վրացի ժողովուրդը պարզապես սարսափում է «Ջավախքի հիմնահարց» արտահայտությունից։ Վրաստանցի փորձագետները եւ քաղաքական գործիչները մասնավոր զրույցների ժամանակ այդ արտահայտությունը լսելով, անմիջապես դրա տակ հասկանում են անջատողականության, ազգային ինքնորոշման տանող գաղափարներ ու մտադրություններ, հետեւաբար, անմիջապես սկսում են հերքել Սամցխե—Ջավախքում որեւէ խնդրի առկայությունը, որը յուրահատուկ է հենց այդ երկրամասին եւ առկա չէ Վրաստանի այլ մարզերում՝ դա բացատրելով Վրաստանի ընդհանուր սոցիալ—տնտեսական խնդիրներով։
Ջավախքի հայ համայնքի հասարակական կյանքում հարկ է առանձնացնել ու հատուկ ուշադրության արժանացնել մի հարց, թե որքանո՞վ է հայ համայնքն ի վիճակի պայքարելու կենտրոնական իշխանությունների տեղական կամ հանրապետական մասշտաբի որեւէ որոշման դեմ։ Որքանո՞վ է համայնքը կենսունակ եւ ունակ իր խոսքը հասցնելու որոշումներ կայացնող որեւէ հասցեատիրոջ։ Ջավախքաբնակ յուրաքանչյուր անհատի՝ իր իրավունքների համար պայքարելու ունակությունը, դրա կարեւորության գիտակցումն ու վճռականությունն ի վերջո հանգեցնելու են ամուր ու կենսունակ հայ համայնքի ձեւավորման։
Այժմ դիտարկենք մեկ—երկու օրինակ։
Ամիսներ առաջ Ախալցխայի հայկական եկեղեցու գանձանակից գողացվել էր գումար, սակայն գողերը այդպես էլ չհայտնաբերվեցին, իսկ միջադեպը կարծես թե մոռացվեց, համենայն դեպս հետեւանքներ չունեցավ ո՛չ համայնքի ներսում, ո՛չ համայնքից դուրս։
Մայիսին անասնագողության դեպք էր տեղի ունեցել Ախալքալաքի շրջանի հարավում։ Գողերը եկել էին Թուրքիայից ու տարել անասունները։ Բնակիչները ճանապարհ էին փակել ու իշխանություններից պահանջել ուժեղացնել վրաց—թուրքական սահմանին վերահսկողությունը։ Իսկ որոշ ազգայնական գործիչներ իրենց հայտարարություններով փորձել էին թեման տեղափոխել ազգամիջյան խնդիրների ու վրացական իշխանությունների՝ հայ համայնքի նկատմամբ հատուկ վերաբերմունքի դաշտ։
2017 թվականի սեպտեմբերին Գումբուրդո գյուղում հին գերեզմանատան տարածք մուտք գործելն արգելելու եւ բնակիչների՝ այդ արգելքին չենթարկվելու հետեւանքով ընդհարում էր տեղի ունեցել տեղի բնակիչների ու ոստիկանության միջեւ։ Խնդիրն անմիջապես մեծ արձագանք էր ստացել, միջամտել էին նաեւ Հայաստանի իշխանությունները, քննարկվել էին լուծման տարբերակներ։ Թեեւ այդ փուլում եւս խնդիրը զերծ չմնաց ազգամիջյան խնդիրների մոտիվներով շահարկումներից, բայց այն բարեբախտաբար հետագա զարգացում չստացավ։
Նկատենք մի քանի օրինաչափություն՝
1. խնդիրները զարգանում են տարերայնորեն, տեղի է ունենում որոշակի համախմբում լոկալ մակարդակով, բայց հետեւողական պայքարի այն չի հանգեցնում. այդ խնդիրները վերջնական լուծումներ չեն ստանում,
2. կան որոշ ուժեր ու գործիչներ, որոնք ինչ—ինչ պատճառներով փորձում են սոցիալական կամ հասարակական խնդիրները տեղափոխել ազգամիջյան հակասությունների դաշտ,
3. Սամցխե—Ջավախքում բացակայում են մեկ միասնական տեղեկատվական դաշտը եւ միասնական կարծիք ձեւավորելու պատրաստ, ունակ հանրային, հասարակական կառույցները։
Այս եզրակացությունները առանցքային են Սամցխե—Ջավախքի հայ համայնքի խնդիրներին անդրադառնալիս, ուստի դրանց մասին մենք կխոսենք հաջորդիվ։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քաղաքագետ

31-08-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO