Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թարմ միս. շուկաների սեղաններից՝ մեր սեղաններին

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերում եւ խոստանում շտկել վիճակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը մեր երկրի ամբողջ տարածքում։ Ընդ որում, այցերն անակնկալ են։ Սակայն մեզ ամենաշատը հետաքրքրում է, թե ինչ վիճակում է մեր երկրի ամենամեծ անասնաշուկան, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքում է, եւ որտեղ կենդանիներ են բերվում եւ վաճառվում Հայաստանի մարզերից եւ Արցախից։ Մանավանդ որ այստեղ էլ թարմ մսի վաճառքի կետ կա։

Անասնաշուկայի հարցը՝ «պատվի հարց»

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 5—րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների եւ տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման եւ բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար եւ ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաեւ տարբեր տեսակի եւ սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր՝ ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով եւ ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) եւ գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող եւ ախտահանող սարքերով, կերերի եւ ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով եւ գոմաղբապահեստարաններով։ Կենդանիների շուկաները պետք է ունենան նաեւ անասնաբուժական կետեր։
Եթե հակիրճ, ապա ամենամեծ անասնաշուկան այս պահանջներին չի համապատասխանում։
Ինչեւէ, ինչպես մեզ տեղեկացրին ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեռ օգոստոսի սկզբին անասնաշուկայի վիճակին տեղում ծանոթանալու եւ խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով՝ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը եղել է շուկայում։ Տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշակի քայլեր այս պահին էլ կարելի է ձեռնարկել (փաստաթղթային առումով ստուգումը հեշտացնելու, կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար)։
Խնդիրներ, այո, կային ու կան, բայց դրանք պետք է փուլային լուծել։ Ըստ Գեորգի Ավետիսյանի. «Նախ կփորձենք անասնաշուկայի տարածքը ցանկապատել, ապահովել վայել պայմաններ։ Դա նաեւ հնարավորություն կտա ավելի համակարգված ստուգել կենդանուն ուղեկցող փաստաթղթերը»։
Հաջորդ քայլով, ինչպես կարծում է ՍԱՏՄ ղեկավարը, տեղում կունենանք շարժական լաբորատորիա, որը թույլ կտա գնորդներին՝ անցկացնել գնվող անասունի լաբորատոր հետազոտություն եւ համոզվել, որ կենդանին առողջ է։
Եվ այո, անասնաշուկային կից թարմ մսի վաճառքի կետ կա, որտեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Տրվել են հանձնարարականներ, սահմանվել են դրանց կատարման ժամկետներ։
Վիճակը պետք է շտկել։ Հրավիրվել է խորհրդակցություն, որի ժամանակ Գեղարքունիքի մարզպետը նույնիսկ ասել է, թե անասնաշուկայի խնդիրների լուծումը համարում է «պատվի հարց», եւ թե այդ շուկայում պետք է «միայն առողջ կենդանիներ վաճառվեն»։
ՍԱՏՄ ղեկավարի այցից հետո ինչ—որ բան փոխվե՞լ է, թե՞ մեր երկրի ամենամեծ անասնաշուկան իր նախկին հունով օր է մթնացնում։ ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ այդ այցից հետո հաջորդող կիրակիները (շաբաթվա ամենաեռուն օրն է շուկայում) ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային պետն ու տեսուչը այցելում են շուկա՝ հանձնարարականների ընթացքին ծանոթանալու համար։ Դրանք մասնակի կատարված են։ Այս կիրակի էլ են գնալու։ Գործընթացը ՍԱՏՄ վերահսկողության ներքո է։
Ի միջի այլոց, թե տարվա կտրվածքով ինչքան կենդանիներ են բերվում ու վաճառվում, հնարավոր չէ ասել, քանզի գործընթացը գրեթե անվերահսկելի է։ Եվ պատճառն էլ կենդանիների համարակալման բացակայությունն է։

«Հայտնաբերվել» է լավ օրինակ

Գանք անակնկալ այցերին. վերջինը օգոստոսին եղել է Արտաշատի մսի շուկայում։ Պատկերը սա է. մսամթերքը վաճառվում է սննդամթերքի անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով. արձանագրել է ՍԱՏՄ ղեկավարը։ Մսավաճառները չեն տուգանվել, տաղավարները չեն փակվել, բայց զգուշացվել են՝ տնօրինության հետ կարճ ժամանակում լուծելու խնդիրը։ Պետք է ունենան փակ տաղավարներ, սառնարաններ, տաք եւ սառը ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ։
Արտաշատից առաջ էլ Վանաձորի շուկայում է ստուգայց եղել (դարձյալ օգոստոսին)։ Մսի տաղավարներում թեեւ արձանագրվել են որոշ խախտումներ, սակայն, ինչպես խոստովանել է ՍԱՏՄ ղեկավարը, ինքն ավելի վատ պատկեր էր սպասում։ Բացի 2—3 իրացման կետերից, որոնք ուղղակի փակ են եղել (ամենայն հավանականությամբ՝ պաշտոնատար անձանց այցի մասին տեղեկացված լինելու պատճառով), մնացած բոլոր վաճառակետերն ունեցել են սառնարաններ, տաք եւ սառը հոսող ջուր, ուղեկցող համապատասխան փաստաթղթեր, սանիտարահիգիենիկ բարվոք պայմաններ։ Հայտնաբերված խախտումներից են եղել մսավաճառների սանիտարական անձնագրերի բացակայությունը, մսի մասնատման կոճղերի հիգիենիկ ոչ պատշաճ վիճակը, համապատասխան արտահագուստի բացակայությունը եւն։ Թերությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
ՍԱՏՄ ղեկավարը վստահեցնում է՝ վերահսկողությունը լինելու է հետեւողական, շրջայցերը՝ պարբերական, արվելու է ամեն ինչ թերություններն ու խախտումները բացահայտելու եւ վերացնելու համար։ Կգործեն նաեւ իրավական ակտերով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր միջոցները։
Եվ վերջում իբրեւ հավելում. ՍԱՏՄ—ն հուլիսից լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել մեր երկրի ամբողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում։ Ու լավ օրինակ էլ է «հայտնաբերվել». օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը։

31-08-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO