Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՅԼՔ...


Սեպտեմբերի 1-ի դրությամբ. Սեւանը ինչպես որ է

Պարզաբանում է ՏԿԵՆ ջրային կոմիտեն

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սեւանա լճի հարցը մշտապես օրակարգային է։ Եվ կմնա այդպիսին, քանի դեռ առկա է Սեւանա լճի փրկության, պահպանության եւ պաշտպանության խնդիրը։ Եվ երբ որեւէ տվյալ է հնչում լճի վերաբերյալ, անպայման հետեւում են տարակարծիք մեկնաբանություններ մասնագետների, բնապահպանների եւ լրագրողների կողմից։ Անկեղծ ասած՝ այս պարագայում վատ բան չեմ տեսնում, եթե իհարկե այդ մտահոգություններն ու կարծիքները առանց կուսակցական ու քաղաքական պատկանելության են։
Հիմա՝ վերջին երկու օրերին, քննարկվում է Սեւանի մակարդակի հետ կապված հարցը՝ ջրառի համատեքստում։ Տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե։
Կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Մարգարիտ Սարգսյանը նախ հստակեցրեց, որ երեկ Սեւանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել՝ իրականությունից հեռու։ Հետո պարզաբանեց, թե այս տարվա սեպտեմբերի 1—ի դրությամբ Սեւանի մակարդակը 1900.63 մ է, նույն ցուցանիշն է 2018թ. նույն օրվա դրությամբ։ Արփա—Սեւան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի 1—ի դրությամբ կազմել է 148.343 մլն խմ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131 $538 մլն խմ էր, տարբերությունը կազմում է 16.805մլն խմ ջուր։
Ինչ վերաբերում է լճից ջրառին, ապա նույն օրվա դրությամբ այս տարի Սեւանից բաց է թողնվել 129 $044 մլն խմ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956 մլն խմ էր։ «Սա է վիճակը,–ասաց Մարգարիտ Սարգսյանը,–փաստորեն, այս տարի Արփա—Սեւան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը, ներառյալ ստորերկրյա ներհոսքը, նախորդ տարվանից ավելի է 16.805 մլն խմ—ով։ Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն՝ սեպտեմբերի 1—ի դրությամբ, Սեւանից այս տարի պակաս է վերցվել 45,912 մլն խմ ջուր»։
Ջրային կոմիտեն, համեմատության համար, նախորդ տարվա թվերը հիշեցրեց։ Ըստ այդմ՝ 2018թ. օրենքով սահմանված 170 մլն խմ ջրառից հետո լրացուցիչ ջրառի կարիք եղավ, եւ լճից ոռոգման նպատակով հավելյալ 40 մլն—ի ջրառի թույլտվություն տրվեց։ Ընդհանուր 210 մլն խմ թույլատրված ջրառից օգտագործվեց 200.623 մլն խմ—ն։ «Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլեւ համակարգում կանխատեսում են եւս 5—10 մլն խմ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն—ից, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Եվ նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել տարեսկզբից ոռոգման համակարգում կառավարման արդյունավետության քայլերի, իհարկե նաեւ՝ բարենպաստ եղանակի ու ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ»,–նշեց հանրային կապերի պատասխանատուն։
Հապա ինչո՞ւ վարչապետի հայտարարությունը՝ 2019թ. Սեւանից 51 մլն խմ—ով պակաս ջրառի մասին, տարաբնույթ խոսակցություններ առաջացրեց։
Մեր հարցին ի պատասխան՝ բանախոսը նկատեց. «Իրականությունը սա է, եւ ՀՀ վարչապետի հայտարարությունը պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում. թվերը, բնականաբար, ըստ օրերի փոփոխվում են, եւ ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը»։
Իսկ ինչ վերաբերում է լճի մակարդակի եւ ջրառի խնայողության զուգահեռներին, «դրանք միայն բացարձակ թվերով համադրելի չեն, քանզի լճի մակարդակը պայմանավորված չէ միայն ջրի ներհոսքով կամ արտահոսքով. կա գոլորշիացման բնական երեւույթը, կան նաեւ ստորերկրյա արտահոսքերը, եղանակային պայմանները եւն, որոնց մանրամասն բացատրությունը կարող են տալ համապատասխան մասնագետները»։
Լճի մակարդակի տվյալները նույնպես փոփոխվում են։ Մամուլում մտահոգություն էր հնչել օգոստոսի 29—ի կտրվածքով՝ 1 սմ—ի տարբերությամբ։ Սեպտեմբերի 1—ի դրությամբ ցուցանիշը նույնն է, ինչ նախորդ տարվանը (դարձյալ պաշտոնական պարզաբանման համաձայն)։ Ի դեպ, ՏԿԵՆ ջրային կոմիտեից տեղեկացրին նաեւ, որ Սեւանին առնչվող՝ ներկայացված բոլոր թվերը ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության չափումների տվյալներն են։

04-09-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO