Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի անկախությունն ու Ադրբեջանի մղձավանջը

Եվս մեկ հետքայլ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեւաչափից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արցախում սեպտեմբերի 2–ին նշվեց անկախության հռչակման 28-ամյակը։ Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Արցախ էին մեկնել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արցախի անկախությանը նվիրված տոնակատարությունն անարձագանք չմնաց. Ադրբեջանի ԱԳՆ—ն հանդես եկավ հայտարարությամբ՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված գործընթացը վտանգելու մեջ։
Նախկինում եւս Ադրբեջանն անդրադառնում էր Անկախության օրվան, սակայն առաջին անգամ է, որ հայտարարությունը նման ոճով եւ շեշտադրումներով է հնչում։ «ՀՀ»—ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով, նման արձագանքը պայմանավորված է Արցախի ունեցած դերակատարության բարձրացմամբ։ Այսպիսի զարգացումները բնականաբար մտահոգիչ են Ադրբեջանի համար, եւ պատահական չէ, որ անցել են նման ոճի մեկնաբանությունների եւ հայտարարությունների։ «Այս հայտարարությունը մեկ անգամ եւս փաստում է, որ Ադրբեջանը շարժվում է մի ուղղությամբ, որը հեռացնում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց»,–ասաց նա։
Անդրադառնալով հայտարարության այն դիտարկմանը, թե «հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, որտեղ կապահովվի երկու համայնքների համատեղ խաղաղ համակեցությունը», Հովհաննիսյանը նկատեց, որ ԼՂԻՄ—ում միայն հայեր եւ ազերիներ չեն ապրել։ «Ընդհանրապես երկու համայնքների մասին խոսելիս պետք է արձանագրենք, որ այնտեղ ապրել են նաեւ թալիշական, քրդական համայնքներ, այսինքն՝ ի սկզբանե համայնքները երկուսը չեն կարող լինել, դրանք մի քանիսն են։ Սակայն ինչպես միշտ, այս անգամ եւս Ադրբեջանն ամեն ինչ մեկնաբանում է իրեն ցանկալի եւ ձեռնտու ձեւով»,–ասաց զրուցակիցս՝ շեշտելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը երբեք չի երաշխավորել հայ համայնքի անվտանգությունն իր տարածքում, հայկական կողմը երաշխավորում է ադրբեջանական համայնքի անվտանգությունը։
Ադրբեջանի կողմից նման շեշտադրումներով հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների չգնալուն ուղղված քայլ, որը, սակայն, միակը չէ։ Հովհաննիսյանի խոսքով, մոտ օրերս «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը եւ հիմնավորվել Արցախում որպես իրենց հայրենիք։ Սա նմանատիպ թվով երրորդ ակցիան է։
Հաջորդ տարի Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։
Մեր այն հարցին, թե հնարավոր է այս հայտարարություններն ուղղված լինեն ներքին լսարանին՝ Ադրբեջանի իշխանությունների դիրքերն ամրապնդելու համար, փորձագետը պատասխանեց, որ հիմնականում այդպես է, սակայն չպետք է մոռանալ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող ցանկացած հայտարարություն երկսայր սուր է։ «Վերջին շրջանում Նախիջեւանից տարատեսակ լուրեր են նետվում մեդիադաշտ, թե Ադրբեջանը պատրաստվում է մոտ ապագայում Նախիջեւանի ինքնավար մարզը հանձնել Թուրքիայի վերահսկողությանը, քանի որ իբրեւ չի կարողանում պաշտպանել հայկական հնարավոր ագրեսիայից։ Սրանք բացառապես ներքին լսարանի համար են։ Թե այս հայտարարությունը եւ թե ընդհանրապես Ադրբեջանի հոխորտացող հռետորաբանությունը մեծ մասամբ ուղղված են ներքին լսարանին, բայց վերջիվերջո դրանք հանգեցնելու են բախման։ Այնպես չէ, որ կախված զենքը չի կրակելու, մի օր այն այնուամենայնիվ կրակելու է»,–նշեց Հովհաննիսյանը։ Բնականաբար այս քարոզչությունը չի կարող նպաստել խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը, ընդհակառակը, այն Ադրբեջանի հասարակությանը նախապատրաստում է պատերազմի։

04-09-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO