Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Համոզված եմ՝ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատողներին մասնագիտական օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ եւ ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրեցին եւ շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով։
«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ։ Եվ ես ուզում եմ այսօրվա առիթով եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար։ Ցանկանում եմ հույս, ցանկություն եւ համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված։ Այո՛, նոր ժամանակներում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում։ Եվ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակներն արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության եւ երաշխիքների խնդրին։ «Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին։ Եվ այս առումով, իհարկե, մենք պետք է նույնքան մեծ ուշադրություն դարձնենք արտակարգ իրավիճակների նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։ Եվ ինչքան էլ մենք արձանագրենք, որ, այո, կլիմայական փոփոխություններն արտակարգ իրավիճակների ռիսկերը մեծացնում են, միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այդ ռիսկերը դառնում են կոնկրետ մարտահրավերներ բացառապես մարդկային գործոնի բերումով։ Եվ այս առումով, կարծում եմ, արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության կարեւոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մինչեւ վերջ եւ ամբողջությամբ գնահատել, գիտակցել, թե առաջին հայացքից անմեղ թվացող իր պահվածքն ինչպիսի ծանր հետեւանքներ կարող է ունենալ։ Եվ մենք առավել մեծ ռեսուրսներ ու ժամանակ պետք է ծախսենք այս խնդրի լուծման համար, որովհետեւ կանխարգելման աշխատանքներն իրականացնելը միշտ էլ ավելի արդյունավետ է, ավելի պակաս ծախսատար եւ ավելի կարեւոր»,–նշել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փրկարար ծառայության դերն ամեն օրվա հետ մեծանում է նաեւ առօրյա կյանքում, որովհետեւ, ցավոք, մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են տեղի ունենում, երբ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը։
«Եվ շատ կարեւոր է արձանագրել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայության վարկանիշը, վստահելիության մակարդակը հանրության շրջանում գնալով անընդհատ ու անընդհատ մեծացել է։ Եվ սա, կարծում եմ, ձեր կատարած աշխատանքի ամենակարեւոր գնահատականն է։ Եվ պետք է արձանագրել, որ քաղաքացիների, հանրության վստահությունն այն ամենակարեւոր արժեքն է, որը ձեռք բերելը չափազանց դժվար է եւ կորցնելը՝ չափազանց հեշտ։ Այս առումով, ես համոզված եմ, որ դուք բոլորդ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։
Եվս մեկ անգամ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով, եւս մեկ անգամ թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար եւ առանձնահատուկ ընդգծել այս տարի հրդեհաշիջման աշխատանքներում ձեր ցուցաբերած բացառիկ եւ առանձնակի նվիրվածությունը։ Շնորհակալություն եմ հայտնում եւ բարի ու անփորձանք ծառայություն մաղթում ձեզ սիրելի փրկարարներ, արտակարգ իրավիճակների սիրելի աշխատողներ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ կառավարության ղեկավարը հետեւել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին եւ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին։
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրվել են պետական պարգեւներով եւ ՀՀ վարչապետի հուշամեդալով։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2—րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը։ «Երախտագիտության» մեդալով է պարգեւատրվել ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար, ՓԾ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյանը։
Բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգեւատրվել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հրահանգիչ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետի տեղակալ, փրկարարական ծառայության կապիտան Արթուր Մարդանյանը, ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ Վահե Մելքոնյանը։

Անուրանալի են արտակարգ իրավիճակների աշխատողների ներդրումն ու նվիրումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնում աջակցել՝ համատեղ ջանքերով լուծելու փրկարար ծառայության առջեւ ծառացած խնդիրները՝ ի նպաստ երկրի եւ ժողովրդի։
«Փրկարարի օրը լավագույն առիթն է արտահայտելու խորին երախտագիտություն ձեր բարդ աշխատանքի համար, որ չափվում է կանխված ողբերգություններով ու փրկած մարդկային կյանքերով։ ԱԻՆ ղեկավարության եւ ծառայողների գլխավոր առաքելությունն է եղել եւ շարունակում է մնալ ժողովրդին ծառայելը, արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց հետեւանքների վերացումը։ Ձեր աշխատանքի հիմնական բաղկացուցիչ մաս կազմող օպերատիվ արձագանքն ու արդյունավետ օգնության ցուցաբերումը դուք կատարում եք մեծ նվիրումով»,—ասաց նա։
Ա. Վանեցյանը «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգեւատրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անուրանալի է համարում արտակարգ իրավիճակների աշխատողների ներդրումն ու նվիրումն իրենց այն գործում, որը կոչված է պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը։
«Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գոյության կարճատեւ ընթացքում դարձավ մեկն այն պետական կառույցներից, որոնք կոչված են ապահովելու պետության եւ հասարակության անվտանգությունը՝ պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Եվ այդ գործընթացում անուրանալի է ձեր սպայի, մարդու, քաղաքացու վաստակն ու ներդրումը, նվիրումը գործին, պատասխանատվության զգացումը, որով առաջնորդվում է արտակարգ իրավիճակների նախարարության ողջ անձնակազմը»,—ասաց ոստիկանապետն ու վստահություն հայտնեց՝ դա շարունակական է լինելու։
Օսիպյանի խոսքով՝ Հայաստանի ոստիկանությունն ու ԱԻՆ—ն աշխատելու են միասին՝ հանուն երկրի հզորության ամրապնդման ու ժողովրդի բարօրության։
ՀՀ ոստիկանապետը ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու եւ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին պարգեւատրեց «Մարտական զորակցություն» մեդալով։

05-09-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO