Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ով բնակարան ձեռք կբերի, ով էլ շինարարությունը կավարտի

Ինչպես է հաշվարկվել ֆինանսական աջակցության չափը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սեպտեմբերի 2—ին վարչապետի մոտ խորհրդակցությանը քննարկվել են 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների նկատմամբ պետության ունեցած պարտավորություններին առնչվող հարցեր։ Եվ քանի որ դրանից որոշ ժամանակ առաջ էլ կառավարության նիստում քննարկվել էր, թե 2019թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ինչ քայլեր են արվելու, որոշեցինք քաղաքաշինության կոմիտեից մանրամասներ ճշտել։
Ինչպես տեղեկացանք, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով այս տարի նախատեսված է 560 մլն դրամ։ Ճշտենք՝ սա կվերաբերի այն ընտանիքներին, որոնք պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու են ճանաչված։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հստակեցմամբ, այդ 560 մլն—ից մոտ 452 մլն դրամն ուղղվում է Լոռու մարզպետարանին։
Այս 452 մլն—ից 339 մլն—ն էլ կուղղվի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 24 կիսակառույց տների շինարարությունն ավարտելուն։ Ավելի ստույգ՝ մոտ 338 մլն—ն՝ շինարարությունն ավարտելու, իսկ 956 հազար դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների եւ բնակելի տան նկատմամբ շահառուների իրավունքների պետական գրանցման համար։ 50 մլն դրամ ուղղվելու է տնամերձ հողամասերի վրա կառուցված, սակայն բնակելի տան շինարարական որոշ աշխատանքներ ավարտին հասցրած չլինելու պատճառով դեռեւս պետական գրանցում չստացած թվով 31 բնակելի տների շինարարությունն ավարտելուն։ 21 մլն դրամ էլ ծախսվելու է գյուղերում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած 1 սենյակի շահառու ճանաչված 7 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով։ Բայց ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ուղղակի՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամ։ 36 մլն դրամ կծախսվի Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած 1 սենյակի շահառու ճանաչված 8 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով։ Այստեղ էլ ֆինանսական աջակցությունը ուղղակի կհատկացվի՝ յուրաքանչյուրին 4 մլն 500 հազար դրամ։ 5 մլն 280 հազար դրամը կուղղվի Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած եւ 2 սենյակի շահառու ճանաչված 1 ընտանիքին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցությանը։
Մոտ 75 մլն դրամ կտրվի Շիրակի մարզպետարանին, ավելի հստակ՝ այս մարզի Ախուրյան եւ Գետք համայնքներում, Մարմաշեն համայնքի Քեթի եւ Հացիկ բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված, սակայն բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված 14 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար։ Նաեւ՝ Գետք համայնքում ծրագրի շահառու ճանաչված Գրետա Հարությունի Բեգլարյանի ընտանիքի՝ Գետք համայնքի 6—րդ փողոցի N15 կիսակառույց բնակելի տան շինարարությունն ավարտելու համար։
Շուրջ 32 մլն էլ կուղղվի Արագածոտնի մարզպետարանին՝ Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ, Գեղաձոր եւ Նորաշեն բնակավայրերում բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված 6 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելուն։
Քանի որ բնակարանների գնման վկայագրերի հետ կապված հաճախ են դժգոհություններ լսվում, ճշտեցինք նաեւ, թե ինչպես է հաշվարկվել ֆինանսական աջակցության չափը։ Կառավարության համապատասխան որոշման մեջ ասվում է, որ վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում կառավարության 2005թ. փետրվարի որոշմամբ սահմանված՝ վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը եւ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած՝ 2019թ. մայիսի ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները. Սպիտակ քաղաքի համար՝ 96000 դրամ, Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 78850 դրամ (Գյումրի եւ Արթիկ քաղաքներում ձեւավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 79100 դրամ (Ապարան եւ Թալին քաղաքներում ձեւավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը)։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը եռամսյակային պարբերականությամբ պետք է ամփոփի եւ ներկայացնի վարչապետի աշխատակազմ։
Այսպիսով, ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից (ներառում է նաեւ 2018թ. բնակարանային պայմանների բարելավման իրավունքը վերականգնած ընտանիքների թիվը) 2008—2017թթ. մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր։
Դեռեւս լուծման կարիք ունի 557 ընտանիքի բնակարանային խնդիր։ Կառավարության 2019—2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն, այն նախատեսված է լուծել մինչեւ 2020թ. տարեվերջ։ 2018թ. պետբյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին ներկայումս լուծման ընթացքում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր։ Եվ 2019թ. պետբյուջեով նախատեսված 560 մլն դրամի հաշվին նախատեսվում է լուծել եւս 61 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչը եւ վերեւում մանրամասնեցինք։
Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ 3 մլրդ դրամը նախատեսված է 2020թ. բյուջեի նախագծում եւ 2020—2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։

05-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO