Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտաս լսելիս՝ Եվրոպայում ոտքի են կանգնում

Կոմիտասի անվան ազգային քառյակը ուշադրություն է հրավիրում իր խնդիրների վրա

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի անվան ազգային քառյակն իր կազմավորման 95—ամյակի եւ Կոմիտաս վարդապետի ծննդյան հոբելյանական 150—ամյակի առիթով սեպտեմբերին Մոսկվայում հանդես կգա համերգային մեծ նախագծով։
Ուսուցողական ծրագրերի շրջանակներում սեպտեմբեր—հոկտեմբեր ամիսներին ելույթներ կունենա նաեւ Արցախում, մի շարք մարզերում։ Քառյակը մեծ պատասխանատվությամբ է մոտենում վարդապետի հոբելյանին։ Մայիսին նրանք համերգներով հանդես եկան Վալենսիայում՝ «Հայկական ժառանգություն» կենտրոնի լեփ—լեցուն դահլիճում, Նորմանդիայում, Փարիզում՝ ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» կենտրոնում։ Հնչեցին Կոմիտասի, Մոցարտի եւ Շոստակովիչի ստեղծագործությունները։
«Մեր հիմնական նպատակը հայ դասական երաժշտության տարածումն է։ Արձագանքները բավականին դրական են։ Գիտե՞ք, շատ հետաքրքիր մոտեցում ունի օտարազգի հանդիսատեսը։ Երբեմն անգամ զարմանում եմ, թե ինչպես կարելի է լեզուն չիմանալ, չհասկանալ, միգուցե մարդիկ կան, որ մեր պատմությունն անգամ ուսումնասիրած չլինեն, բայց երբ հնչում է «Գարունը», ոտքի են կանգնում։ Բացատրել, թե դա ինչ է, դժվար է։ Որովհետեւ սա հենց արվեստ ասվածն է, որը պիտի զգան մարդիկ։ Որքան էլ ուզում է գրես կամ բացատրես, միեւնույն է՝ անբացատրելի է։ Մարդն արվեստը կա՛մ զգում է, կա՛մ չի զգում։ Եվրոպայի հանդիսատեսը մեզ թվում էր՝ պիտի «սառը» լինի, հակառակն ապացուցեց։ Զարմացած եմ ասում՝ Կոմիտասը պահանջված է նրանց կողմից»,–«ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին ասաց Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը։
Ընդհանուր առմամբ, այս տարի 16 համերգ են ունեցել։ Համերգների զգալի մասը անցկացրել են երաժշտական դպրոցներում, քանի որ շատ են կարեւորում արվեստի դպրոցների առաջխաղացման ու երեխաների երաժշտական կրթության հարցը։ Մեսրոպյանը շեշտում է՝ պետական աջակցության կարիք են զգում։ Իր խոսքով, այն, ինչ անում են՝ բարեգործական բնույթ է կրում։ «Համերգների տոմսերը չեն վաճառվում, ուստի պետական աջակցությունը ոչ միայն ցանկալի է, այլեւ անհրաժեշտ։ Խնդիրներ կա, որ պիտի բարձրաձայնվեն, լուծումներ տրվեն, որպեսզի մենք էլ հասկանանք՝ ինչպես ենք առաջ շարժվում։ Ցանկացած մեխանիզմ, որ ստեղծվում է, պիտի վերեւից ներքեւ հասկանալի լինի։ Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում ազգային կոլեկտիվ։ Կոչվում ենք պետական քառյակ, բայց պետական գործիքների, դահլիճի համար պիտի վարձավճար տանք։ Հարց է առաջանում՝ եթե պետական ենք, վարձակալության համար ինչո՞ւ պիտի վճարենք։ Պետության կողմից ստանում ենք միայն մեր աշխատավարձերի մոտ 90 տոկոսը, մնացածը պիտի աշխատենք, եւ ոչ մի այլ ռեսուրս չունենք։ Սա պետական ստեղծագործական խո՞ւմբ է, թե՞ համերգային կազմակերպություն»,—իր մտահոգություններն է հայտնում քառյակի տնօրենը։ Ասում է՝ պետական ապարատից որեւէ մեկը դեռ չի հարցրել՝ ի՞նչ է պետք, որպեսզի 95 տարի տարբեր հասարակարգերի միջով անցած, բայց մինչ օրս հետաքրքրություն ներկայացնող պետական քառյակը պահենք, պահպանենք եւ զարգացնենք։
Մեսրոպյանն անդրադարձավ նաեւ «օդում պտտվող» այն խոսակցություններին, երբ առաջարկվում էր «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ—ը միավորել Կամերային երաժշտության ազգային կենտրոնին։ «Ի՞նչ է մեզ տալու միացումն ու անջատումը։ Եկեք մտածենք այն մասին, որ ազգային քառյակ ենք, դահլիճներ ու երաժշտական գործիքներ ենք վարձակալում եւ վարձն էլ ինքներս ենք վճարում։ Մեզ պետք է շատ պարզ հարցերի պատասխան՝ ի՞նչ է նշանակում ազգային կոլեկտիվ, մեր պարտավորությունները որո՞նք են, եւ պետության պարտավորությունները որո՞նք են։ Փոխըմբռնում պիտի լինի։ Միացման մասին պաշտոնապես ոչ մի խոսք մեզ չի ասվել։ Իմ ըմբռնումով՝ դա պարզապես ուսումնասիրություն էր, մոդել էր, մտահղացում, որ դեռ պիտի գար, տեղ հասներ։ Սակայն նման առաջարկություն ո՛չ թղթի վրա, ո՛չ էլ բանավոր չի ասվել։ Թե այդ միացումը ո՞նց պիտի լիներ, ինչպե՞ս էինք աշխատելու, ի՞նչ ռեսուրս էր մեզ հասնելու, պարզ չէր։ Արդյունքում ի՞նչ կստացվեր, չգիտեմ»,–ընդգծեց նա։
Խոսելով քառյակի նվագացանկում սպասվող փոփոխություններից, Մեսրոպյանն ընդգծեց, որ այն կոմիտասյան նոր աշխատանքներով համալրելն այնքան էլ հեշտ չէ։ Կոմիտասին մոտենալն ու ճաշակով բան անելը, ըստ նրա, մեծ համարձակություն եւ պատասխանատվություն է պահանջում։ «Կոմիտասի հարցով դեռ ոչ մի նորություն չունենք, որովհետեւ նորից եմ կրկնում՝ շատ պատասխանատու է։ 13 գործ այս պահին նվագում ենք»,-նշեց քառյակի տնօրենը։

05-09-2019





18-02-2020
Արցախյան շարժում եւ 2020 թվական
Մեր հայրենիքին վերաբերող ցանկացած խնդիր մենք պետք է ...


18-02-2020
Նոր օրենսդրական փոփոխությունները կուժեղացնեն երկրի պաշտպանության համակարգը
Մասնավոր ընկերությունները կներգրավվեն երկրի անվտանգության ապահովման գործընթացներում

Պետության ...


18-02-2020
Հայերի սպանդ, կոտորածներ եւ ջարդեր…
Բաքվում վայրագությունների ենթարկված հայերի թիվն այդպես էլ առայսօր ...


18-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Գեղազնիկ Միքայելյան (Չաուշ)

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, կամավորական ջոկատների ...


18-02-2020
Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացվել էր
Բայց սա առաջին պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումն էր



18-02-2020
Փաշինյան–Ալիեւ բանավեճը մեկ անգամ եւս վկայեց
Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության

Օրերս Մյունխենի անվտանգության ...


18-02-2020
Վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված՝ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...



18-02-2020
«Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը
Պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական ...

18-02-2020
«Իմացի'ր, երբ կանգ առնել»
Որո՞նք են էսթետիկ բժշկության դրական ու ...

18-02-2020
Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ
«Վանաձորն ունի մի շարք լուրջ ...

18-02-2020
Ովքեր են հավակնում նախագահի պաշտոնին եւ պատգամավորական մանդատներին
Մարտի 31—ին Արցախում կկայանան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO