Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Նախաբեղմնավորման խնամքը՝ առողջ ծննդաբերության հիմք

Պարզելով մայրական մահացության պատճառները՝  կարելի է կանխել դժբախտ դեպքերը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Յուրաքանչյուր օր աշխարհում 800-900 կին է մահանում՝ պայմանավորված հղիության եւ հետծննդաբերության շրջանում ի հայտ եկած բարդություններով։
Սովորաբար ԱՀԿ-ն մայրական մահացություն է դիտարկում հղիությամբ պայմանավորված մահը՝ անկախ հղիության տեւողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որեւէ պատճառի կամ բարդացած գործընթացով պայմանավորված, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի։
Ծննդկանների մահերը միշտ էլ մնում են վիճահարույց եւ մասնագիտական բազմակողմանի վերլուծության են ենթարկվում, հասկանալու համար՝ արդյոք հնարավո՞ր էր մահը կանխարգելել մասնագիտական առավել պատշաճ վերաբերմունքի արդյունքում, թե՞ ոչ։ Ու անկախ փորձագիտական գնահատականներից, հարազատները շտապում են մեղադրել բժշկին, որ վերջինս կարող էր իրենց մերձավորի կյանքը փրկել, եթե առավել սրտացավ լիներ։
Հայաստանում մայրական մահացության դեպքերը թեպետ վերջին տարիներին նվազման միտում ունեն, սակայն մահվան դեպքում թիրախում դարձյալ բժիշկն է՝ իր սպիտակ համազգեստով։ Հայաստանում ԶԼՄ—ները հատկապես հույժ արագությամբ շտապում են տեղադրել ծննդկանների մահվան լուրերը, որոնցում շատ հաճախ ոչ թե ներկայացվում են ծննդկանի մահվան բուն պատճառը, այլ բժշկին ուղղված մեղադրանքները։
Ու շատ հաճախ այդպես էլ իրավիճակը ընթերցողի համար մնում է «վարագույրից այն կողմ»՝ ի՞նչ եղավ տվյալ բժշկի հետ, շարունակո՞ւմ է արդյոք վերջինս մասնագիտական աշխատանքը, թե՞ ոչ։
Նշենք, որ մի առիթով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ընդգծել է, որ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի խորհուրդը ստեղծվել է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու համար, այլ մայրական եւ մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելու նպատակով։
«Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,–նշել է Արսեն Թորոսյանը։
Իրականում ի՞նչ հանգամանքներից է ծագում մայրական մահացությունը, ինչքանո՞վ արդյունավետ է երկրի առողջապահական համակարգը պայքարում մահվան դեպքերի կանխարգելման դեմ՝ «ՀՀ»–ն զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ։
Հղի կանայք, նրա պարզաբանմամբ, երբեմն ունենում են առողջության համար վտանգավոր իրավիճակներ՝ գեստոզ, պրեկլամսիա, որոնք ցավոք ոչ միշտ են հնարավոր լինում կանխատեսել եւ կանխարգելել։ Արձանագրված մահերը եղել են հիմնականում էքստրագենիտալ պաթոլոգիաների պատճառ։
Օրինակ՝ վերջերս Արարատի մարզի Վեդու ծննդատանը գրանցված ծննդկանի մահվան դեպքը պայմանավորված է եղել հենց վերոնշյալ ախտանիշով։
Գայանե Ավագյանը նշեց, որ ծննդկանը մահացել է լյարդի ախտահարման՝ գեստոզի պատճառով, որին հաջորդել է արյունահոսությունը։ Երբեմն նման իրավիճակներ լինում են հղի կանանց շրջանում։ Այն ախտաբանական վիճակ է, որն առաջանում է հղիության հետեւանքով, բարդացնում է հղիության ընթացքը եւ վերանում է միայն հղիության ընթացքից հետո։
Այն կարող է առաջանալ անգամ ամենաառողջ, նույնիսկ մարզված կանանց շրջանում։ Այսինքն՝ լինում են իրավիճակներ, որ պերինտիալ մահացության պատճառները ոչ այնքան բժշկական սխալի արդյունք են, որքան նախապես չկանխորոշված բարդությունների։
«Երեւույթը մենք դիտարկում ենք որպես արտակարգ իրավիճակ, ստեղծվում է հատուկ հանձնաժողով, վերլուծվում, հայտնաբերվում են բացթողումները, եւ եթե մեղավոր է լինում բժիշկը, ապա ենթարկվում է պատասխանատվության։ Սակայն խնդիրն այն է, որ որեւէ անգամ հետամուտ չենք լինում հասկանալու մահվան դեպքերի իրական պատճառը»,–ասաց Գայանե Ավագյանը։
Այս տարեսկզբից արձանագրվել է մայրական մահացության 9 դեպք, որից 3—ը մահացել են առանց հոսպիտալացվելու։ Մահացության պատճառներն են եղել սրտանոթային ինֆարկտը, էպիլեպսիայի նոպան, երակային տրոմբոէմբոլիան։ Նախորդ տարվա մահվան դեպքերի պատճառ են եղել լյարդի քաղցկեղը, ցիրոզը, թոքաբորբը եւ այլն։ Նրանց առողջական վատթար վիճակը որոշվել է միայն հոսպիտալացվելուց հետո, սուր ախտանշանների ի հայտ գալու ժամանակ։ Ի դեպ, նա հավելեց նաեւ, որ նախորդ տարում մահացած ծննդկաններից 3–ը գինեկոլոգիական խորհրդատվության հաճախած չեն եղել։
«Իսկ հաճախած կանանց սովորեցնում են, նախապատրաստում մայրությանը, վերահսկողության տակ առնում, հայտնաբերում առկա խնդիրները։ Մարզերում նույնպես կան վերանորոգված բարձրակարգ բուժկենտրոններ, որտեղ մանկաբաձական եւ արագ արձագանքման ծառայություններ կան, վերակենդանացման բաժանմունք, որակավորված մասնագետներ»,– ասաց Գ. Ավագյանը։
Որպեսզի նման ախտանշաններն ու պատահարները կանխարգելվեն, մայրության եւ վերարտադրության պահպանման բաժնի պետը անհրաժեշտ է համարում լուծել նախ ազգի առողջացման խնդիրը։
«Օրինակ՝ Ֆինլանդիան եթե համեմատենք ԱՄՆ—ի հետ, ապա բնակչության առողջության առումով ֆին ժողովրդի շրջանում մայրական մահացությունն ավելի ցածր է, քանի որ նրանք առողջ ապրելակերպի սիրահար են, ճարպակալած չեն, հետամուտ են առողջության պահպանմանը, պարբերաբար հետազոտվում են եւ միայն երկարատեւ բուժզննումներից ու սքրինգներից հետո են որոշում երեխա ունենալ։ Խոսքը վերաբերում է մայրանալ ցանկացող կանանց։ Նախաբեղմնավորման խնամքը շատ կարեւոր է, եւ պետք է այս գաղափարը տարածել նաեւ հայ մայրերի շրջանում»,–ասաց Գայանե Ավագյանը՝ մանրամասնելով, թե ինչ է այն ենթադրում։
Նրա համոզմամբ, որպեսզի ծննդկանը հնարավորինս զերծ մնա անկանխատեսելի բարդություններից, մինչ մայրանալը պետք է առողջության հանդեպ հետեւողական լինի, հետազոտվի եւ միայն մանրակրկիտ բուժզննումից հետո պլանավորի հղիությունը։
«Մեզանում հիմնականում երեխաները ծնվում եմ չպլանավորված, առանց առողջական վիճակի մասին լիարժեք պատկերացում ունենալու։ Եթե կա որեւէ խնդիր, պաթոլոգիա, ապա պետք է այն հայտնաբերել, վերացնել, նոր մայրանալ։
Սա ամենակարեւոր քայլերից մեկն է։ Եթե բժիշկը հայտնաբերի, որ տվյալ հիվանդության դեպքում հակացուցված է հղիությունը, ապա անհրաժեշտ է մտածել այլ ճանապարհով երեխա լույս աշխարհ բերելու մասին։ Այսինքն՝ չպետք է գնալ ինքնազոհողության»,–ասաց Գայանե Ավագյանը՝ դարձյալ հորդորելով զույգերին գրագետ մոտենալ սեփական առողջությանն ու ինքնագիտակցորեն վերաբերվել երեխա ունենալու գաղափարին։
Վերջին տարիներին մեծացել է կանանց եւ երեխաների առողջության պահպանմանն ուղղված նպատակային ծրագրերի քանակը։ «Կարեւորելով պոտենցիալ մայրերի առողջությունը՝ Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ իրականացվում է 15 տարեկան աղջիկների համալիր հետազոտություն, առողջական վիճակի գնահատում, շեղումների, ախտաբանությունների վաղ հայտնաբերում եւ վերացում։ Այսինքն՝ մենք այդ աղջիկներին պատրաստում ենք առողջ մայրության»,–հավելեց նա։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա ըստ Գայանե Ավագյանի, վերջին 3 տարվա ցուցանիշներով 100 հազար ծննդի դեպքում մահացության ինդեքսը կազմում է 20, մինչդեռ ԱՊՀ–ում 29,5 է։
Ինչ վերաբերում է նորածնային մահերին, ապա զրուցակցիս տեղեկացմամբ՝ 2014 թվականից արձանագրվել է նորածնային մահերի կտրուկ նվազեցում։

05-09-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO