Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


720 մլն դրամ՝ 2018թ. մարտի 1-ի դեպքերից տուժածներին

Աջակցությունը միանվագ է տրվելու

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2008թ. մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցելու նպատակով 2019թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը կհատկացվի 720 մլն դրամ, որից 9 ամսում՝ 365 մլն դրամ։
Այս որոշումն ուժի մեջ կմտնի հենց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, կառավարության դեռ օգոստոսի 8—ի որոշմամբ հաստատվել է մարտյան դեպքերի ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւն ու չափը։
Աջակցությունը տրվելու է միանվագ դրամական օգնության ձեւով։
Ինչ վերաբերում է օգնության չափերին։ Ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 մլն դրամ կտրվի։ 15 մլն դրամ կտրվի առողջությանը ծանր վնաս հասցված անձին։ Առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին տրվող գումարի չափը 5 մլն դրամ կլինի։
Հատուկ քննչական ծառայության տվյալներով՝ 2008թ. մարտի 1—2—ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մահացել է 10 մարդ։ Ծանր վնասվել է 10 մարդ։ Միջին ծանրության վնաս է ստացել 54—ը։
Այսպիսով, 10 հոգի կստանան 30—ական մլն դրամ, ընդհանուր առմամբ՝ 300 մլն դրամ։ 10 հոգի կստանան 15—ական մլն դրամ, ընդհանուրը՝ 150 մլն դրամ։ Եվ 54 հոգի կստանան 5—ական մլն դրամ, ընդհանուրը՝ 270 մլն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս որոշմանը՝ նկատեց, թե սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն. «Իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք ՄԻԵԴ—ի կայացրած որոշումների հիման վրա։ Ես սա հատուկ եմ ընդգծում, քանի որ հայտնի փաստ է, ես ինքս էլ առնչություն ունեմ մարտի 1—2—ի իրադարձություններին, շատ կարեւոր է, որ այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ։ Բայց, քանի որ մենք չգիտենք ՄԻԵԴ—ը երբ կկայացնի այս հարցով որոշումներ, ու որպեսզի չստացվի այնպես, որ այս պայմաններում մեր կառավարությունը որեւէ միջոց չի ձեռնարկում մարտի 1—ի զոհերին եւ տուժածներին աջակցելու համար, մենք այս որոշումը հիմա կայացնում ենք ԱԺ ընդունած օրենքի հիման վրա։ Վերջնարդյունքում հասցված վնասի փոխհատուցման թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ—ի որոշումների հիման վրա։ Ես նկատի ունեմ չափը, թե ինչ չափի փոխհատուցում պետք է տանք։ Որպեսզի այդ իրադարձությունների մեջ ներգրավված անձինք չորոշեն այդ չափերը, որտեղ կարող են լինել նաեւ սուբյեկտիվ ընկալումներ, ճիշտ է, որ մենք ազդակը ստանանք ՄԻԵԴ—ից եւ միջազգային չափանիշներով ընդունված ձեւով կայացնենք որոշում։ Սա, ըստ էության, միջանկյալ որոշում է»։

06-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO