Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ—ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։
Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր եւ կարեւորել ՀՖՖ—ի եւ ՈՒԵՖԱ—ի միջեւ սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ՈՒԵՖԱ—ի կողմից ցուցաբերվող աջակցությունը եւ նշել, որ դրա արդյունքում երկրում իրականացվում են ֆուտբոլի մասսայականացմանը միտված մի շարք ծրագրեր։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Չեֆերինի այցը կնպաստի ՀՖՖ—ի հետ փոխգործակցության նոր ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանում ազգային մարզադաշտի կառուցման ուղղությամբ։
Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության եւ ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում պահելու համար։ ՈՒԵՖԱ—ի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՖՖ—ի գործընկերների հետ համագործակցությունից եւ նշել, որ իր գլխավորած կառույցը շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը։
Մասնավորապես, նշվել է, որ ՈՒԵՖԱ—ի աջակցությամբ նախատեսվում է այս տարվա ընթացքում Հայաստանի մարզերում կառուցել արհեստական խոտածածկով 76 խաղադաշտեր, ՀՖՖ—ին ապահովել անհրաժեշտ մարզագույքով, ծրագրեր իրականացնել ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։
ՈՒԵՖԱ—ի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որտեղ շրջանառվում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ֆուտբոլը մեծ դեր ունի սոցիալական կյանքում, ժողովուրդներին համախմբելու եւ միավորելու գործում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ—ի եւ ՈՒԵՖԱ—ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի։
Ալեքսանդր Չեֆերինը Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ։
Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Չեֆերինի հետ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպմանը։

06-09-2019





18-02-2020
Արցախյան շարժում եւ 2020 թվական
Մեր հայրենիքին վերաբերող ցանկացած խնդիր մենք պետք է ...


18-02-2020
Նոր օրենսդրական փոփոխությունները կուժեղացնեն երկրի պաշտպանության համակարգը
Մասնավոր ընկերությունները կներգրավվեն երկրի անվտանգության ապահովման գործընթացներում

Պետության ...


18-02-2020
Հայերի սպանդ, կոտորածներ եւ ջարդեր…
Բաքվում վայրագությունների ենթարկված հայերի թիվն այդպես էլ առայսօր ...


18-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Գեղազնիկ Միքայելյան (Չաուշ)

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, կամավորական ջոկատների ...


18-02-2020
Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացվել էր
Բայց սա առաջին պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումն էր



18-02-2020
Փաշինյան–Ալիեւ բանավեճը մեկ անգամ եւս վկայեց
Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության

Օրերս Մյունխենի անվտանգության ...


18-02-2020
Վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված՝ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...



18-02-2020
«Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը
Պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական ...

18-02-2020
«Իմացի'ր, երբ կանգ առնել»
Որո՞նք են էսթետիկ բժշկության դրական ու ...

18-02-2020
Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ
«Վանաձորն ունի մի շարք լուրջ ...

18-02-2020
Ովքեր են հավակնում նախագահի պաշտոնին եւ պատգամավորական մանդատներին
Մարտի 31—ին Արցախում կկայանան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO