Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ուսուցիչների աշխատավարձը բարձրացավ 10%-ով

Պատրաստվում է նաեւ դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւ

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանում է 10%-ով։ Կառավարության ծրագրով նախատեսված՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 5—ի նիստում։ Ըստ այդմ, հանրակրթության ոլորտի պետական հատկացումներն ավելացվել են 1 մլրդ 666 մլն 675 հազար դրամով՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ՝ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով։
Անդրադառնալով մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ աշխատավարձի 10% աճը հեղափոխական բարձրացում չէ, սակայն գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե ազդեցություն ունենա որակի բարելավման վրա, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Եթե մենք համոզվենք, որ աշխատավարձերի բարձրացումը բերում է ուսուցչի եւ դպրոցի կողմից մատուցվող ծառայության որակի բարելավմանը, աշխատավարձի բարձրացումը կդառնա շարունակական գործընթաց։ Այստեղ մեծ պատասխանատվություն է դրված ուսուցչի եւ դպրոցի վրա, որ նրանք կարողանան այս օրակարգը կենսունակ դարձնել»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը դիտարկում է որպես կրթության որակի բարելավմանը միտված քայլ։ Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍՆ մշակած առաջարկության համաձայն՝ նախատեսվում է փոփոխել դպրոցների ֆինանսավորման բանաձեւը եւ սահմանել մանկավարժի նվազագույն աշխատավարձ, որը մեկ դրույքի համար կկազմի մոտ 108,000 դրամ։ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի իրավական դրույթը կգործի արդեն հունվարից, իսկ ֆինանսավորման նոր բանաձեւում, ի տարբերություն գործող տարբերակի, հաշվի կառնվեն դասարանների թիվը, դպրոցների բեռնվածության աստիճանը եւ այլ հարցեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ որոշ ԶԼՄ—ներում հրապարակված տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար կրճատումներ են լինելու, չեն համապատասխանում իրականությանը։ Ուսումնական պլանների փոփոխություն չի եղել, հետեւաբար, դրույքների կրճատում, ինչպես նախարարն է պարզաբանել, չէր կարող լինել։
Նշենք, որ մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը ՀՀ կառավարության եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գերակայություններից է։ Այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական եւ շարունակական բարձրացում։ Գործարկվելու է «Ուսուցիչ» նախագիծը, որը հնարավորություն կտա մանկավարժներին կամավոր մասնագիտական ատեստացիա անցնելու դեպքում աշխատավարձի 50% բարձրացում ունենալ։ Հավելենք, որ պետության կողմից ուսուցիչների աշխատավարձի բարձրացում տարիներ շարունակ չէր կատարվել։
Նշենք, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

06-09-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO