Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԼՂՀ


Առեղծվածներով լեցուն Մեծամորը

Առաջիկայում կիրականացվեն նոր պեղումներ

Երեւանից 35 կմ հարավ-արեւմուտք՝ Արմավիրի մարզում, Տարոնիկ գյուղի մոտ է գտնվում աշխարհում եզակի մի հուշահամալիր՝ Մեծամորի հնավայրը, հայոց պատմության առեղծվածներով լեցուն քաղաք-ամրոց-բնակատեղին։ Անվանումը պայմանական է՝ կապված հնավայրի մոտով անցնող Մեծամոր գետի հետ։ Համատարած հարթության մեջ հրաբխային ծագումով ոչ բարձր բլրակ կա՝ կարմրավուն թեթեւ քարերով պատված։ Նույն քարերը 5—6 հազար տարի առաջ դարձել են կիկլոպյան ամրոցի պարսպաքար, կառույցների շինանյութ եւ ամենակարեւորը՝ հարթակներ՝ տարածքի քարտեզները գծելու համար եւ աստղադիտարանի հիմք։ Այստեղ բնակվել են մարդիկ, ովքեր կերտել են քաղաք—ամրոցը, աստղադիտարանից բացի, ունեցել են մետաղաձուլարան, սրբարաններ, առեւտրային կենտրոններ, կապ են հաստատել Հյուսիսային Կովկասի եւ Առաջավոր Ասիայի ժողովուրդների հետ։ Հնավայրն ուսումնասիրողները պարզել են՝ Մեծամորը եղել է խոշոր բնակատեղի, զբաղեցրել է 10.5 հա տարածք, ունեցել է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ եւ զիկուրատ՝ «աստղադիտարան»։
1965 թվականից մինչեւ այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի եւ երկաթի պարբերաշրջաններին (մ.թ.ա. IV—II հազարամյակներ)։ Վերջերս դստերս հետ այցելեցի ՀՀ «Պատմամշակութային արգելոց—թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ—ի 1968 թվականից գործող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց—թանգարան, որն արդեն մեկ ամիս է ղեկավարում է Լեւոն Մկրտչյանը։ Թանգարանը երկրաբան Կորյուն Մկրտչյանի (1928—1993թթ.) անունով է, որը մեծ ավանդ ունի Մեծամոր հնավայրի հայտնաբերման եւ երկարատեւ ուսումնասիրության գործում։
Թանգարանի էքսկուրսավար Սվետլանա Տոնապետյանը, ներկայացնելով ցուցադրված նյութերը, որոնք հայտնաբերվել են տարիների ընթացքում կատարված պեղումներից եւ պատմում են հազարամյակների պատմություն ունեցող հնավայրի մասին, տեղեկացրեց՝ 27 հազարից ավելի առարկաներ են ցուցադրվում։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում եւ դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչեւ ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։ Միջնաբերդից 0.5 կմ հյուսիս—արեւելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ։ Այստեղ են թաղվել ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել եւ թաղվել են նաեւ շատ նժույգներ, շներ, մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ, նույնիսկ՝ ստրուկներ ու ծառաներ։ Պեղված դամբարաններից մեկը ցուցադրվում է թանգարանում։ Ցուցափեղկերից մեկում իրար հարեւանությամբ են բավականին լավ պահպանված ձիու գլուխը՝ լկամով, կանացի զարդեր, այլ նմուշներ։
Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան Ուլամ Բուրարիաշ թագավորի՝ ագաթից պատրաստված գորտ—կշռաքարն է (մ.թ.ա. XVI դար), մեկ այլ բաբելոնյան տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեսքով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դար)։ Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առեւտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով եւ կապել են իրար Հյուսիսային Կովկասը եւ Առաջավոր Ասիան։ Թանգարանի վարիչի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջեցինք հնավայրի տարածքում։ Պալատական շինությունների պատի մոտ են տարածքի քարտեզները պատկերող ժայռերը, արեւմտյան մասում բավականին լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հնոցներն ու հալոցը՝ կառուցված ժայռերի մեջ։ Պղձաձուլարանի մոտ են գտնվում սրբարանները՝ տեղ զբաղեցնելով հնավայրի հարավային կողմում։ Կարծում եմ՝ պատահական չէ 7 սրբարանների գոյությունը։ Այժմ դրանց վրա շինություն է կառուցվել։ Արդեն նշել եմ՝ համատարած հարթություն, եւ Արարատյան դաշտավայրի կենտրոնում հրաբխային ծագում ունեցող ոչ բարձր բլուր՝ ամբողջովին տուֆ քարով կերտված։ Երկնային ուժերի ազդեցությունն է ստեղծել բլուրը, եւ ժամանակին այստեղ բնակատեղի հիմնող բնակիչներն առաջինը սրբարաններ են կառուցել։ Հյուսիս—արեւմուտքից բնակավայրը եզերվում է Մեծամոր գետով, իսկ արեւելքից պաշտպանվել է արհեստական խրամ—ջրապատնեշով։ Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ մ. թ. ա. 4—րդ հազարամյակի կեսերից մինչեւ ուշ միջնադար Մեծամորն անընդմեջ բնակեցված է եղել։ Պղնձաձուլարանի համակարգում պահպանվել են փոսեր, որոնցում հալված մետաղն է հավաքվել։ Ամրոցի հյուսիսային հողմով ձգվում է կիկլոպյան պարիսպը, որից դուրս բնակելի տների հիմքեր ու պատեր են պահպանվել։ Նույն պատկերն է նաեւ հարավային կողմում։ Այսինքն՝ ժամանակին քաղաքը բավականին տարածված է եղել՝ զբաղեցնելով, ըստ հետազոտաղ գիտնականների, մոտ 100 հա մակերես։ Բնակավայրի կենտրոնում է եղել ամրոցը՝ միջնաբերդով, ձուլարաններով, սրբարաններով, պալատական շինություններով, պաշտամունքային տաճարով, իշխանավորների եւ քրմական դասի բնակելի շինություններով։ Աստղադիտարանը գտնվում է ամրոցի արեւմտյան կողմում՝ ամբողջովին ժայռակերտ բլրակի վրա։ Ինչ—որ ժամանակ աստղադիտարանի մոտով ջրատար խողովակաշար են անցկացրել՝ վնասելով հուշարձանը։ Այնուամենայնիվ՝ պահպանվել են աստղադիտարանի դիտահարթակները, որոնցից առաջին ժայռահարթակը եռանկյունաձեւ, սուր անկյունով ուղղված է հարավ։ Արեւելյան մասում ժայռի մեջ փորված է սեղան՝ ներսում 4 աստղերի պատկերով։ Ողջ հարթակը ծածկված է հավանաբար լուսատուների պաշտամունքի հետ առնչվող նշաններով, ինչպիսիք են 7 եւ 12 փոսիկներով պատկերները։
Բրուտները կավից մշակույթի գործեր էին ստեղծում, որոնք հասել են մեզ ու պատմում են այդ ժամանակաշրջանի արհեստների, արվեստի մասին։ Կավե 7—փողանի ծիսական անոթը շատ լավ վիճակում է հասել մեզ եւ ցուցադրվում է թանգարանում։ Առայժմ միակն է։ Հացահատիկի կավե կարասները՝ երկգլխանի օձերի քանդակներով, դարձյալ արվեստի կատարյալ նմուշներ են։ Հազարավոր ցուցանմուշները տեսնել է պետք եւ պատկերացնել մեր նախնիների մասին։
Գտնվելով կենտրոնական ճանապարհից դուրս՝ Մեծամորի հնավայրը համեմատաբար այցելուներ քիչ ունի։ Ճանապարհն էլ բարվոք չէ։ Թանգարանի նորանշանակ վարիչ Լ. Մկրտչյանը տեղեկացրեց՝ մոտակա ժամանակներում կբարեկարգվի ճանապարհը, որի վրա կտեղադրվեն ցուցանակներ՝ նշելով հնավայրի տեղը։ Վարիչի տեղակալ Ա. Ավետիսյանն ուրախությամբ նշեց՝ համեմատաբար այլ տարիների այս տարվա առաջին կիսամյակում մոտ 1000 այցելու են ունեցել՝ գրեթե կրկնապատիկ։ Լ. Մկրտչյանը տեղեկացրեց՝ հայ—լեհական արշավախումբը Նաթանիել Էրբ—Սատուլլոնի եւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ—ի գիտնական—քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի համաղեկավարմամբ Մեծամորում պեղումները կսկսվեն առաջիկայում. կուսումնասիրվի Մեծամորի հնավայրի տարածքից հայտնաբերված ուշ բրոնզի ու երկաթե դարաշրջաններով թվագրվող խարամները։ Հնագիտական նյութն ավելի խորը ուսումնասիրելու համար, հետագայում դրանք կուղարկվեն Օքսֆորդի համալսարանի հետազոտական լաբորատորիա։ Ա. Փիլիպոսյանի խոսքով չի բացառվում, որ Ն. Էրբ—Սատուլլոյի այս տարվա լաբորատոր աշխատանքի արդյունքը՝ հնագիտական նյութը (մետաղը) տեղ գտնի թանգարանի հաջորդ տարվա ժամանակավոր ցուցադրությունում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Հ. Գ. Ներկայումս ենթադրվում է, որ Մեծամորի հնավայրը հավանաբար Մար Աբաս Կատինայի նկարագրած Հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրն է (Արամալի), եւ Խորենացին, օգտվելով Կատինայի գրառումներից, այն շփոթել է ավելի ուշ կառուցված բուն Արմավիրի (Արգիշտիխինիլի) հետ, քանի որ 5—րդ դարում Արամալին գոյություն չուներ, իսկ Արգիշտիխինիլիի ավերակները դեռ պահպանվում էին, բացի այդ երկու քաղաքներն էլ իրենց աշխարհագրական դիրքով եւ նկարագրությամբ բավական նման են։

07-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO