Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԱՇԽԱՐՀ


Իրանին աջակցելու ԵՄ ջանքերն առայժմ ապարդյուն են

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Սեպտեմբերի 6-ից Իրանը իրականացնում է «Իրան-5+1» համաձայնությունից հեռանալու 3-րդ քայլը՝ վերսկսելով միջուկային ոլորտում հետազոտությունները եւ զարգացնելով այդ ոլորտը։ Սեպտեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Եվրամիության արտաքին գործերի գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին հղած նամակում պաշտոնապես հայտնել է այդ մասին։ Միաժամանակ նշել է, որ Իրանը, որպես բարի կամքի դրսեւորում, պատրաստ է բանակցությունները շարունակել տարբեր մակարդակներով, եւ եթե դիմացինները իրագործեն համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները՝ Թեհրանը կրկին ամբողջությամբ կկատարի համաձայնության պայմանները։
2015 թ. հուլիսին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստորագրվել էր «Իրան—5+1» (ՄԱԿ—ի 5 մշտական անդամները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիան) hաճախ որպես պատմական գնահատվող համաձայնագիրը, որը կյանքի կոչվեց 2016 թ. հունվարի 16—ին։ Սակայն 2018 թ. մայիսին ԱՄՆ—ն, այն «վատ» համաձայնագիր համարելով, հեռացավ պայմանագրից՝ վերականգնելով Իրանի դեմ նախկին սահմանափակումները, կիրառելով նաեւ նորերը։ Այսուհանդերձ, համաձայնության մնացած կողմերը լուրջ ջանքեր են գործադրել ու գործադրում են «ԳՀՀԾ»—ը պահպանելու ուղղությամբ եւ խնդրի շուրջ Իրան—4+1 ձեւաչափով բանակցությունները շարունակել են, ինչի արդյունքում Եվրամիության երեք խոշոր երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան ձեւավորել են եւ 2019 թ. հունիսին կյանքի կոչել «առեւտրական փոխանցումները հովանավորող գործիքակազմը»։ Այն իրականում ապրանքափոխանակման կազմակերպություն է, որը պետք է ինչ—որ չափով թեթեւացնի Իրանի դեմ ԱՄՆ—ի կիրառած խիստ սահմանափակումների բեռը։
Բայց եւ այնպես ակնհայտ էր, որ դա չէր կարող բավարարել իրանական կողմի պահանջները, հաշվի առնելով, որ եվրոպական երկրներն ի զորու չէին ճնշում գործադրել մասնավոր ընկերությունների վրա։ Իսկ վերջիններս Իրանի եւ ԱՄՆ—ի հետ համագործակցության հարցում գերադասել են ԱՄՆ—ին։ Հանգամանք, ինչի պառճառով Իրանը հուլիսի 7—ին իրականացրեց «ԳՀՀԾ»—ից աստիճանաբար դուրս գալու առաջին երկու քայլերը։ Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսին 8—ին՝ ԱՄՆ—ի «ԳՀՀԾ»—ից դուրս գալու առաջին տարելիցին, Թեհրանը հայտարարել էր, որ եթե Եվրամիությունը չիրականացնի ստանձնած պարտավորությունները, ապա 60 օր անց կսկսի համաձայնությունից դուրս գալու առաջին քայլերը։ Այսպիսով, Իրանը երկու քայլով նահանջ է կատարել համաձայնությունից. բարձրացրել է ուրանի հարստացման տոկոսը՝ 3,6—ից դարձնելով 4,5, բացի այդ, ավելացրել է նաեւ հարստացված ուրանի քանակը։
ԱՄՆ սահմանափակումների պատճառած վնասներն Իրանի տնտեսությանը շատ մեծ են։ Կարելի է ասել, կաթվածահար է արել այդ երկրի տնտեսությունը, ինչը խոստովանել է նաեւ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Ինչպես սեպտեմբերի 6—ին նշել է իրանական «IRNA» գործակալությունը՝ Գուտերեշը Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ իր զեկույցում հաստատել է, թե ԱՄՆ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունեցել Իրանի բնակչության, ինչպես նաեւ մարդասիրական ծառայությունների վրա։ Նա շեշտել է, որ լայնածավալ տնտեսական սահմանափակումները բացասական խիստ հետեւանքներ են ունեցել այդ երկրում մարդու իրավունքների վրա, որոնք պետք է դիտարկել տնտեսական, հասարկական ու մշակույթի իրավունքների տեսանկյունից, քանի որ 2018 թ. նոյեմբերի 5—ից ԱՄՆ—ն սահմանափակումներ է կիրառել 700 ֆիզիկական անձանց, ինստիտուտների, քաղաքացիական ավիացիայի եւ ծովագնացության վրա։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ սահմանափակումները կարող են հանգեցնել 50 տոկոս սղաճի, ինչը կգերազանցի 1980 թ. սղաճը, հավելելով, թե կանխատեսվում է, որ երկրի ՀՆԱ—ի անկումը կազմելու է 6 տոկոս։ Նա նշել է, որ երկրի տնտեսական ծանր վիճակը լուրջ ազդեցություն կունենա նաեւ այդ երկրում ապաստան գտած փախստականների վրա։ Նշենք, որ, ըստ Իրանի պաշտոնական տվյալների, ավելի քան 3 միլիոն միայն աֆղան փախստականներ են ապրում այդ երկրում։
Ստեղծված նման իրավիճակում 4+1—ի անդամներն ու միջազգային հանրությունը ջանքեր են գործադրում ԱՄՆ—Իրան փոխհարաբերություններում լարվածության թուլացման ուղղությամբ։ Ֆրանսիան հարցը արծարծել է նաեւ G7—ի գագաթնաժողովում։ Բացի այդ, Ֆրանսիան «ԳՀՀԾ»—ը պահպանելու նպատակով իրանական կողմի հետ բանակցություններ է վարել, որոնց ընթացքում առաջարկել է եվրոպական երկրների կողմից Իրանին 15 միլիարդ եվրո վարկ տրամադրել, նավթ գնելու կանխավճարի տեսքով, ԱՄՆ համաձայնության նախապայմանով։ Պաշտոնական Թեհրանը այս առնչությամբ հայտարարել է, որ եթե մինչեւ ընթացիկ տարեվերջ Իրանին տրամադրվի 15 միլիարդ եվրո, ապա Իրանը կհրաժարվի «ԳՀՀԾ»—ից դուրս գալու 3—րդ քայլը կատարելուց։
Թեեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրոպայի հետ բանակցությունները դրական գնահատելով, նշել է, որ տարաձայնությունների հիմնական մասը վերացել է, սակայն Եվրոպայի կողմից ստանձնած պարտավորությունների առնչությամբ, հոռետեսորեն արտահայտվելով, դեռեւս սեպտեմբերի 4—ին դատական, օրենսդիր ու գործադիր իշխանությունների ղեկավարների նիստին հայտարարել է, որ Թեհրանը սեպտեմբերի 6—ին երրորդ քայլը կատարելու է ՄԱԳԱՏԷ—ի վերահսկողությամբ։ Միաժամանակ կրկին ԵՄ—ին 2 ամիս ժամանակ է տրվել իրականացնելու տված խոստումները, այլապես Թեհրանը կանի հաջորդ քայլը։
Թեեւ Ֆրանսիայի առաջարկին ԱՄՆ—ի արձագանքը եղել է բացասական, ինչը նշանակում է, որ Իրանին տնտեսական ծանր իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ ներկա դրությամբ որեւէ քայլ ակնկալելի չէ, բայց եւ այնպես, սեպտեմբերի 5—ին Փարիզն ու Լոնդոնը Իրանին հորդորել էին հրաժարվել «ԳՀՀԾ»–ից հեռանալու 3—րդ քայլից, քանի որ այն լուրջ հարված է բանակցություններին, ինչը արձագանք չգտավ Թեհրանում։ Այլ կերպ ասած՝ թվում է, թե «ԳՀՀԾ»—ը դեպի մարում է գահավիժում, քանի որ ԵՄ—ն ըստ ամենայնի ի զորու չէ Իրանին լուրջ աջակցություն ցուցաբերել սահմանափակումները շրջանցելու հարցում։ Միաժամանակ 4+1—ը չի կարող Իրանից պահանջել միակողմանորեն մինչեւ վերջ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին։

07-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO