Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Խոհեր Իտալիայից պարտության եւ Բոսնիայի հետ հանդիպման մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց «Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարի աշնանային խաղաշրջանը՝ սեփական դաշտում 1։3 հաշվով պարտվելով Իտալիայի ընտրանուն։ Հանդիպման մանրամասներն արդեն քաջ հայտնի են երկրպագուներին։ Այնուհանդերձ, կուզենայինք անդրադառնալ որոշ հանգամանքների եւ գործոնների, որոնք գուցե օգնեն հասկանալ այս պարտության պատճառները եւ մրցաշարում մեր թիմի հեռանկարները։
Սկսենք, թերեւս, ակնհայտից։ Իտալացիները մերոնց գերազանցեցին նախեւառաջ վարպետությամբ եւ թիմային խաղով։ Ակնհայտ է, որ նրանք տիրապետում են գնդակի վարման եւ փոխանցումների շատ ավելի նուրբ տեխնիկայի, քան մերոնք։ Հյուրերի գործողություններում մի տեսակ փափկություն եւ սլացիկություն կար, ինչը չնկատվեց հայ ֆուտբոլիստների մոտ, որոնց փոխանցումներն ավելի կոշտ էին եւ պակաս արդյունավետ, իսկ գրոհների կազմակերպումը՝ գերազանցապես կանխատեսելի։ Դա, ի դեպ, հաստատում է նաեւ հանդիպման վիճակագրությունը։ Մասնավորապես, ապենինցիները գնդակին տիրել են խաղային ժամանակի 68, իսկ մերոնք՝ 32 տոկոսը։ Նրանց փոխանցումների ճշգրտությունը կազմել է 89, մերը՝ 67 տոկոս։ Կազմակերպել են 38 վտանգավոր գրոհ, մերոնց 12—ի դիմաց, իսկ անմիջականորեն դարպասին կատարած հարվածների հարաբերակցությունը 7—ը 3—ի է (ընդհանուր հարվածներինը՝ 17—ը 8—ի)։
Դա վկայում է տեխնիկական եւ մարտավարական բարձր պատրաստականության մասին։ Եվ դա այն դեպքում, երբ իտալացիները սկզբունքորեն պետք է խաղակցվածության խնդիր ունենային, քանզի առաջին պաշտոնական հանդիպումն էին անցկացնում այդ կազմով։ Երեւանում հանդես եկած 14 ֆուտբոլիստներից (ներառյալ 3 փոխարինողները) միայն 10—ն էին նախկինում միասին դուրս եկել խաղադաշտ։ Դա տեղի էր ունեցել հունիսի 8—ին կայացած Հունաստանի հետ արտագնա մրցավեճում, որն ավարտվել էր նրանց վստահ հաղթանակով (3։0)։ Մինչդեռ, Հայաստանի հավաքականը տարբեր համադրումներով եւ 1—2 ֆուտբոլիստի փոփոխությամբ արդեն 5—րդ հանդիպումն անցկացրեց այս ընտրափուլում։ Ասենք, մերոնք, որպես այդպիսին, չունեցան խաղակցվածության խնդիր։
Եվս մեկ հանգամանք. Իտալիայի հավաքականը համալրված էր գերազանցապես 20—25 տարեկան խաղացողներով։ Տարիքային այդ սահմանից բարձր էին միայն 5 ֆուտբոլիստներ, որոնցից չորսը՝ 26—28 տարեկան են, իսկ միակ «ծերուկը» 32—ամյա Լեոնարդո Բոնուչին էր։ Եթե հաշվի առնենք նաեւ, որ այդ տղաներից ոչ մեկին դեռ չի վիճակվել մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալներ նվաճել, ապա մրցակցին խիստ վերապահումով կարելի է ահեղ համարել։ Ի դեպ, Հայաստանի հավաքականում տարիքով ամենափոքրը 23—ամյա Էդգար Բաբայանն էր։ Վեց ֆուտբոլիստներ 30—32 տարեկան են, իսկ մյուսները՝ մի քանի տարով փոքր։ Դա, իհարկե, վկայում է մերոնց ավելի փորձառու լինելու մասին, բայց իտալացիները հանդես են գալիս առավել բարձրակարգ առաջնություններում եւ ակումբներում, ինչը չեզոքացնում է փորձառության գործոնի տարբերությունը։
Ինչպես նշեցինք, անհատական վարպետությունից բացի, իտալացիներն առանձնացան նաեւ տակտիկապես գրագետ խաղով։ Բաց թողած գոլից հետո նրանք արագորեն վերակազմավորեցին շարքերը, լիարժեք վերահսկողության տակ առան դաշտի կենտրոնը, անցան ուժեղ պրեսինգի եւ մինչեւ ընդմիջում մերոնց ուղղակի փակեցին սեփական կիսադաշտում։ Դա, իհարկե, դասական կատենաչո չէր, որը խաղային բարձր կազմակերպվածությունից բացի, ենթադրում է նաեւ հուսալի պաշտպանություն։ «Սկուադրա աձուրայի» խաղային այդ օղակը մի քանի անգամ լուրջ ճեղքեր տվեց, որից մերոնք, ցավոք, չկարողացան օգտվել։ Իսկ պահերն այնպիսին էին (հատկապես երկրորդ խաղակեսի սկզբում), որ միանգամայն կարող էին պսակվել դարպասի գրավմամբ։ Հիշենք թեկուզ այն դրվագները, երբ Հենրիկ Մխիթարյանը ու Կամո Հովհաննիսյանը վարանելու, անհատական խաղը չարաշահելու կամ թիմակցին չնկատելու պատճառով խաղընկերներին զրկեցին մրցակցի դարպասապահի հետ դեմ առ դեմ հայտնվելու հնարավորությունից։ Մինչդեռ խաղասկզբի համանման իրավիճակում Տիգրան Բարսեղյանի հաշվենկատ փոխանցումը Ալեքսանդր Կարապետյանին հանգեցրեց գոլի։
Այդքանով հանդերձ, Հայաստանի հավաքականը դրվատանքի է արժանի կամային բարձր որակներ դրսեւորելու, դժվարին իրավիճակում չընկրկելու եւ թվային առավելություն ունեցող մրցակցին գրեթե կես ժամ սեփական կամքը թելադրելու համար։ Դրանից ելնելով, դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք ու ելք կունենար հանդիպումը, եթե չլինեին մրցավարի վիճելի որոշումները։ Այդ հանգամանքին, թերեւս, չանդրադառնայինք, քանզի մրցավարական սխալները ֆուտբոլի անբաժան ուղեկիցն են, եթե չլիներ Ալեքսանդր Կարապետյանի հեռացումը։ Արդեն նշել ենք, որ տեսագրությունում երեւում է՝ մեր ֆուտբոլիստը չէր կատարել զգուշացման ձգող խախտում։ Մրցավարի այդ սխալը մեր հավաքականին ծանր կացության մեջ դրեց ոչ միայն այդ, այլեւ բոսնիացիների հետ սեպտեմբերի 8—ին նախատեսված խաղում, որը Կարապետյանն ինքնաբերաբար բաց է թողնելու։ Նրա բացակայությունը նկատելիորեն նվազեցնելու է մեր հավաքականի հարձակողական ներուժը, հաշվի առնելով, որ Կարապետյանը 3 գոլի հեղինակ է դարձել հայրենի թիմի վերջին 3 պաշտոնական հանդիպումներում։ Կարող եք ասել, որ մրցավարը սխալվեց նաեւ Բելոտիի գոլի պարագայում խաղից դուրս վիճակ արձանագրելիս, բայց նրա երկու վրիպումները համարժեք չես համարի։ Ի դեպ, առանց հեռացման էլ Կարապետյանը բաց էր թողնելու հաջորդ խաղը, քանզի 27—րդ րոպեին նրա ստացած դեղին քարտը երկրորդն էր իրար հաջորդած երկու հանդիպումներում։
Ինչեւէ, այս խաղն արդեն անցյալում է։ Իսկ առջեւում Բոսնիայի հետ մրցավեճն է, որն էլ, հավանաբար, կկանխորոշի մրցաշարում Հայաստանի հավաքականի հեռանկարները։ Այդ խաղում Կարապետյանից բացի, կարգապահական պատճառներով այլ բացակայողներ չենք ունենալու։ Մրցակիցն այդ առումով կորուստներ չի ունենա։ Նրանց կազմում ամենավտանգավորն, անշուշտ, իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն է, որը 2 գոլի հեղինակ է դարձել հավաքականի վերջին երկու հանդիպումներում։ Նույնքան անգամ աչքի են ընկել Ամեր Գոյակը եւ Էդին Վիշչան։
Հիշեցնենք, որ սա լինելու է Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականների պատասխան հանդիպումը։ Մարտի 23—ին բոսնիացիները Սարաեւոյում հաղթել են 2։1 հաշվով։ Ռադե Կրունիչի եւ Դենի Միլոշեւիչի խփած գոլերին վերջին րոպեին իրացրած 11 մետրանոցով պատասխանել էր Հենրիկ Մխիթարյանը։ Մի խոսքով, սպասվում է դժվարին, բայց հավասար հնարավորություններով մրցակցություն, որը, հուսով ենք, կավարտվի մերոնց օգտին։ Առայժմ, մրցաշարային աղյուսակում հետեւյալ պատկերն է. Իտալիա՝ 15, Ֆինլանդիա՝ 12, Բոսնիա՝ 7, Հայաստան՝ 6, Հունաստան՝ 4, Լիխտենշտայն՝ 0 միավոր։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-09-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO